17:47 05.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Գյումրի քաղաքում գտնվող «Արեգակ» ներառական փուռ-սրճարան, այս մասին տեղեկացնում է «Արեգակ» փուռի ֆեյսբուքյան էջը. «Մեր նախագահը կրկին «Արեգակ»-ում է»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը նախկինում ևս այցելել էր «Արեգակ» ներառական փուռ: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև […]
17:44 05.12.2018
Գյումրիում դեկտեմբերի 2-ին սպանված 57-ամյա կնոջ մահվան դեպքի կապակցությամբ առգրավվել են դեպքի վայրի հարակից բնակելի տների, սպասարկման օբյեկտների ու շինություններում առկա տեսանկարահանող սարքերը։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ դեպքի վայրում է գտնվում նաև ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը. վերջինիս տան տարածքը հսկող տեսախցիկները ևս առգրավվել են։ Նախաքննությունից […]
17:27 05.12.2018
Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրում զննությունները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Դեպքի վայր է հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ […]
17:26 05.12.2018
ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել, որը կրում է «Ո՛Չ ընտրակաշառքին» խորագիրը: Տեսանյութում հանրությանը հայտնի և անհայտ անձինք հայտարարում են, որ ընտրակաշառք բաժանելը կործանարար ազդեցություն է ունենում: «Պիտի մոռանանք կաշառք ասվածը»,- կոչ է անում «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:23 05.12.2018
Հնդկաստանում փիղը մտել է գյուղերից մեկը, վնասել բնակիչների մի մասի գույքն ու 3 մարդու պատճառել մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է TCH-ը: Հաղորդվում է, որ հսկա կենդանին վնասել է գյուղի բակերում կայանված հեծանիվներն ու մոտոցիկլետները: Բնակիչները վախից ստիպված են եղել բարձրանալ տների տանիքներին: Փիղն այնուհետև վազել է երկաթգծի ուղղությամբ: Կենդանու պատճառով որոշ գնացքների ուղերթի մեկնարկն […]
17:16 05.12.2018
Շվեյցարիայի Դաշնային ժողովի 2 պալատներում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրի նախագահ է ընտրվել Ուլի Մաուրերը, հաղորդում է Telebasel-ը: Արդյունքների հրապարակումից հետո 68-ամյա Ուլի Մաուրերը հայտարարել է, որ հրաժարվում է նոր նախագահական ժամկետը տոնելու արարողությունից, քանի որ արդեն տոնել է իր հաղթանակը 2012 թվականին: Ավանդաբար, տոնակատարությունն անցկացվում է ընտրված նախագահի հայրենի շրջապատում: Շվեյցարիայի գործող նախագահ Ալեն Բերսեն […]
17:14 05.12.2018
Կրոնական հարցերի վերաբերյալ Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված փիլիսոփա Էրիխ Գուտկինդին, աճուրդում վաճառվել է 2,8 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդել է «Christie’s» աճուրդի տան մամուլի ծառայությունը: Փաստաթղթի նախնական արժեքը կազմել է 11,5 միլիոն դոլար: Փաստաթուղթն իրենից ներկայացնում է պատասխան Գուտկինդի «Կյանքի ընտրությունը. ապստամբելու բիբլիական կոչը» գրքին: Նամակում հստակ շարադրված են Էյնշտեյնի փիլիսոփայական և կրոնական համոզմունքները: Էյնշտեյնն այնտեղ գրել […]
17:08 05.12.2018
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Պորտուգալիայի 39-ամյա քաղաքացու, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխել 3.1 կիլոգրամ կոկաին: Մեղադրյալը Թբիլիսի էր ժամանել Բրազիլիայից: Թմրանյութը հայտնաբերել էին օդանավակայանի մաքսային ծառայությունների աշխատակիցները բեռի զննման ժամանակ: Այսօր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թմրանյութերի ապօրինի ներկրման մեղադրանքով ՆԳՆ-ն ձերբակալել է նաև Իրանի 23-ամյա և 29-ամյա երկու քաղաքացու, ովքեր փորձել […]
17:04 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան քարոզչություն էր իրականացնում Երևանի մետրոպոլիտենում, և դա լուսաբանվում էր, նկարահանվում: Մետրոպոլիտենից հայտարարել են, որ նկարահանման թույլտվություն չեն տրամադրել: Լրագրողները Փաշինյանին հիշեցրին, որ Մետրոպոլիտենում տեսա և լուսանկարահանումն արգելված է, մինչդեռ իր քարոզարշավը տեսանկարահանվել է: «Ես հույս ունեմ, որ դրա համար իմ արժանի պատիժը […]
17:02 05.12.2018
Այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստից մեկ օր առաջ Միլանում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում է Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության համաձայնեցում, և ես կարծում եմ, որ արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն բավական մանրամասնորեն»,- ասել է […]
16:57 05.12.2018
«Շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են»,- դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ իրենք չենք կարողանում պարզել, թե ինչից են վախեցած, և, ըստ Մարուքյանի՝ այդ վախը երկու պատճառով կարող է լինել՝ կա՛մ իներցիայով վախեցած են, կա՛մ իրենց վախեցնում են նախկին կամ ներկա […]
16:54 05.12.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր հրավիրվել է ոստիկանություն. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն, որ իր հասցեին համացանցի միջոցով սպառնալիքներ են հնչեցվել, այդ առնչությամբ բացատրություն տալու նպատակով էլ հրավիրվել է ոստիկանություն»: Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում […]
16:49 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին լրագրողները խնդրեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձագանքել ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը բլուրներ է կառուցել և պատրաստվում է հարձակման: «Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում: Եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, ես ոչ միայն իրեն, տեղեկացնում եմ` ինչ-որ մեկը չգիտի՞` ինչ է կատարվում մեր սահմանի երկայնքով, […]
16:48 05.12.2018
Արդարադատության նախարարությունը կոչով դիմել է զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատված անձանց: Նախարարությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է՝ քանի որ ներկայում ընթանում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը, նախարարությունը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև տտարածքային կառավարման և զարգացման […]
16:47 05.12.2018
Գինեգործության հարցերով վրացական ազգային գործակալության տվյալներով՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին 53 երկիր է արտահանվել մինչև 78 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով գերազանցում է 2017-ի նույն ժամանակահատվածի տվյալները: Այս մասին հաղորդում է aliq.ge լրատվական կայքը: Ընթացիկ տարվա 11-ամսյա ցուցանիշն արդեն գերազանցել է 2017-ի ընդհանուր արտահանման ցուցանիշը, որը Վրաստանի վերջին 30 տարիների ռեկորդն էր համարվում՝ 76,7 մլն շիշ […]
16:33 05.12.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում: Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության զարգացման […]
16:27 05.12.2018
Եվրոպայի մայրաքաղաքների և քաղաքների սպորտի ֆեդերացիան (ACES Europe) Բաթումին պաշտոնապես շնորհել է 2019 թվականի Եվրոպայի սպորտի քաղաքի կարգավիճակ: Արարողությունը կայացել է Եվրախորհրդարանում, որտեղ տիտղոսը և դրոշը փոխանցվել են հատուկ այդ առիթով Բրյուսելում գտնվող Բաթումի քաղաքապետ Լաշա Կոբախիձեին: ACES Europe-ի կողմից պատրաստված եզրահանգման համաձայն՝ Բաթումին լավ է ներկայացնում իրենց ֆեդերացիայի գլխավոր նպատակը: «Բաթումին լավ օրինակ է սպորտի, կրթության […]
16:26 05.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ: Առաջին կանգառը Մարտունի քաղաքում էր: ԲՀԿ առաջնորդը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական ոլորտի, փոքր ու միջին, բիզնեսի, երիտասարդ ընտանիքների մատչելի վարկավորման հնարավորությունների ստեղծումը: «Ամբողջ աշխարհում տրամադրվում են վարկեր, մեր երկրին էլ է տրամադրվել, բայց ոչ մեկը 2-3 տոկոսով […]
16:18 05.12.2018
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Արփինե Հովհաննիսյանը գտնվում է ոստիկանությունում: «Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ: Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված: Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ»,- գրել է Աշոտյանը:
16:15 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել կենցաղային տեխնիկայի գործարանի բացմանը: Գործարանի բացումը հայ-լիբանանա-սիրիական նախաձեռնություն է: Նախնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատող, տարեկան կարտադրի 126 հազար տեխնիկա: Գործարանի նախնական կապիտալը և գործառնական ծախսերը 4,5 մլն դոլար են: Կենցաղային տեխնիկայի գործարանի աշխատանքը 3 փուլից է բաղկացած, առաջինը կենցաղային տեխնիկայի […]
16:08 05.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում Արամ Աբրահամյանն ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանին հարցրեց՝ ավելի վաղ հայտնել էիք, որ մասնակցելու եք ընտրություններին «Ալյանս» կուսակցությամբ, ի՞նչն է փոխվել և ինչո՞ւ: «Ինչպես հիշում եք, նաև հայտնեցի, որ մենք քննարկումների մեջ էինք և հատկապես հաշվի ենք առնում նոր ընտրակարգի հնարավորությունը: Եթե հիշում եք, նաև ընդգծեցի, որ, նախ […]
16:00 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ արագաչափերի հետ կապված` մեծ բարեփոխումների փաթեթ են պատրաստում, որը նոր ԱԺ-ն կընդունի: Համաձայն այդ փաթեթի` արագաչափերի առավելագույն տուգանքը կլինի 29 հազար դրամ` ի տարբերություն այսօրվա համակարգի, որն ասում է` «փողը տուր, ինչ ուզում ես, արա»: «Այդ համակարգն էլ չի լինելու: Իմ` վարչապետ դառնալուց հետո […]
15:56 05.12.2018
«Մենք» կուսակցությունների դաշինքը քարոզարշավ է անցկացրել Գեղարքունիքի մարզում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ համայնքների համաչափ զարգացման համար «Մենք» դաշինքից բացի, այլ քաղաքական ուժ չկա, որը հստակ ծրագրեր է առաջարկում: «Մեր ծրագրային դրույթներից մեկով նախատեսվում է, որ ցանկացած համայնքում գործող ձեռնարկատիրական ընկերությունն իր վճարած շահութահարկից օրենքի ուժով առնվազն 10 տոկոս մասնաբաժին է […]
15:40 05.12.2018
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր կազմակերպված «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ հարցրել է մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, թե ինչ են կարծում՝ այսօր դատավորների քանի՞ տոկոսն է «անպիտան»: «Իմ անձնական ընկալմամբ՝ 30 տոկոսը»,- նման կարծիք է հայտնել ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ասել է, որ Հայաստանում երկու մարդ […]
15:25 05.12.2018
Ֆրանսիական Նոր Կալեդոնիայից ոչ հեռու տեղի է ունեցել 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Օդերևութաբանները կանխատեսել են ցունամիի վտանգ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի օդերևութաբանական կենտրոնի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լուայոտե կղզիախմբից հարավ ընկած հատվածում: Վիրավորների, զոհերի կամ ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում: Ըստ կանխատեսումների՝ ցունամի կարող է տեղի ունենալ Լուայոտե կղզիների […]
15:23 05.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձնախառն անձրև է տեղում: Սիսիանի տարածաշրջանի Զանգեր և Թալին-Մաստարա-Լանջիկ հատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
15:13 05.12.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու վերաբերյալ հարցեր: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխադարձ ճանաչողական այցեր կազմակերպելու և միմյանց իրավապահ մարմինների գործունեության հետ ծանոթանալու մասին:
15:11 05.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության առանձին պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության այրվածքների բաժնի բժիշկների կողմից 2018թ. […]
15:07 05.12.2018
Շինարարների միության 4-րդ համաժողովի ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ողջույնի խոսքով դիմեց ներկաներին` նշելով, որ իր ղեկավար կառույցը սերտորեն կապված է Շինարարների միության հետ: «Ճարտարապետների և շինարարների աշխատանքը շատ կարևոր սահմանագծին է, մենք միշտ միասին ենք աշխատում, շինարարներն անում են այն, ինչ նախագծում են ճարտարապետները: Շինարարների մասնագիտությամբ որոշվում է երկրի կատեգորիան, հավատացած եմ, որ […]