15:06 21.12.2018
Երևանի փոխքաղաքապետի այսօրվա ասուլիսի հիմնական թեման քաղաքային բյուջեի ծախսերն էին։ Ավագանու ընդդիմադիր խմբակցության մտավախությունների հիման վրա լրագրողները մի շարք հարցեր տվեցին ծախսվելիք գումարների վերաբերյալ, և հարցերից մեկը վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակիցների գործուղումների բյուջեի ավելացմանը։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ այդ միջոցները ուղղակի չեն ծախսվելու շրջագայությունների համար, դրանք բացառապես ուղղված են լինելու Երևանի համար նոր դրամաշնորհներ […]
15:04 21.12.2018
ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna 560 մակնիշի թեթև շարժիչով ինքնաթիռը ընկել է մարզադաշտի վրա: Ինքնաթիռում եղել է 4 մարդ, բոլորը մահացել են: Ինքնաթիռի բեկորները գտնվել են անկման տեղից 90 մետր շառավղով հատվածում: Օդանավը Ատլանտայից ուղևորվում էր Մեմֆիս: Մահացածների թվում է Վեն Չենը: Նա Չինաստանի առաջին քաղաքացին է, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել մեկտեղանի ինքնաթիռով: Դրա համար […]
15:01 21.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Բելտա» կայքը: «Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան: Այդ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Բելառուսի թեկնածուին: Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հավանության է արժանացրել Ստանիսլավ […]
15:01 21.12.2018
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անչափահասներ չկան, կա ընդամենը մեկ կալանավորված անչափահաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: «Քրեական արդարադատության ոլորտում իրավապահ մարմինների կողմից վարվող քաղաքականության արդյունքում ներկայում չունենք պատիժ կրող երեխա: Ունենք միայն մեկ կալանավորված անչափահաս՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Կրթության […]
14:57 21.12.2018
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ահազանգում է, որ Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները: Ներկայացնենք գրասենյակի հետազոտությունը ամբողջությամբ. «Վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները: Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ […]
14:50 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքի տրանսպորտային համակարգի վերանայման ու բարեփոխման համար շարունակվում են բանակցություններ անգլիական ընկերություններից մեկի հետ։ Ծրագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն իրականացումը չի սկսվում, որովհետև հայկական կողմի համար դեռևս անընդունելի կետեր կան, որոնց վերաբերյալ բանակցություններ են տարվում։ Այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս այս մասին ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Վերջին հանդիպումը ընկերության ներկայացուցիչների […]
14:45 21.12.2018
Առանց Ամուլսարի, ավելի քան 10%-ով նախորդ տարվա ցուցանիշն արդեն գերակատարել ենք: Այս մասին այսօր կազմակերպված տնտեսական թեմայով ասուլիսի ընթացքում հատարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տնտեսական գծով խորհրդակական Արտակ Մանուկյանը: Նա ասել է՝ այդ տվյալները ցույց են տալիս, որ արդեն ներդրողներ ու բիզնես նախագծեր կան: «Դրանք մեծապես տեքստիլ բնագավառի են, այսինքն՝ այդ տրանսֆորմացիան կա: Բայց ինչքանով […]
14:42 21.12.2018
«Այս օրերին տեսանելի են Հայաստանի ինֆորմացիոն դաշտի վրա ու հասարակական կարծիքի վրա ազդելու որոշակի փորձեր բոլոր կողմերից՝ Ադրբեջան, Բելառուս, մասամբ Ռուսաստան: Մամեդյարովի հայտարարությունը դիտարկում եմ համատեքստում. Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իրենք, այնուամենայնիվ, կարողացել են նաև կառուցողական հուն բերել և բանակցությունների մասին պայմանավորվել»,- Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման […]
14:36 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին: Հանդիպմանը Տայք Միրիջանյանը պատմել է, որ արդեն մի քանի տարի է՝ երազում է Երևանում՝ մեկ վայրում հիմնադրել պոլսահայ անվանի նկարիչ Արա Գյուլերի անվան թանգարան, համանուն սրճարան և ռեստորան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդքան էլ լավ […]
14:34 21.12.2018
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ այսօր ներկայացրեց ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ արտահերթ զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից: «Միգրացիոն ծառայության հետ ավանդաբար կայուն համագործակցություն ունենք, որ շարունակվում է այսօր, […]
14:26 21.12.2018
Հայիթի պետությունը ներկայացնող ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն, որն այժմ հանդես է գալիս Վանաձորի «Լոռի» ակումբում, ամուսնացել է հայուհու հետ: Այս մասին տեղեկությունն ու ամուսնական լուսանկարը հրապարակել է վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունն ու երջանկություն մաղթել նորապսակներին: Ջոնել Դեսիրեն ՀՀ ազգային առաջնության ռմբարկուներից է և խփած 8 գոլերով երկրորդ հորիզոնականում է: Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է: […]
14:22 21.12.2018
Երևանի հաջորդ տարվա բյուջեով վերելակների սպասարկման համար նախատեսված գումարը նվազել է։ Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե դա չի արվել կատարվելիք աշխատանքը նվազեցնելու հաշվին։ Փոխքաղաքապետը բացատրեց, որ իրենք կարծում են, որ նույն սպասարկման աշխատանքները հնարավոր է իրականացնել ավելի քիչ ծախսերով։ Տրանսպորտի բյուջեի նվազեցման մասին տեղեկություններն էլ, ըստ փոխքաղաքապետի, մոլորեցնող ձևով […]
14:16 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար բյուջեով նախատեսված է պարգևավճարների ավելացում։ Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ պարգևավճարները ավելացնում են աշխատողների մոտիվացիան բարձրացնելու, ինչպես նաև ցածր, քիչ աշխատավարձերը կոմպենսացնելու համար։ Թե ինչո՞ւ դա չեն անում աշխատավարձի բարձրացման ձևով, Հայկ Սարգսյանն ասաց, որ քաղաքապետարանի աշխատողները համայնքային ծառայող են համարվում, և նրանց աշխատավարձերը […]
14:12 21.12.2018
Ավագանու ընդդիմադիր անդամների կողմից հրապարակված տեղեկություններին, որոնք վերաբերում էին քաղաքապետարանի աշխատողների «վերապատրաստումների ուռճացված ծախսերին», այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Փոխքաղաքապետն ասաց, որ այդ տեղեկությունները եղել են կցկտուր և ներկայացվել են ոչ ճշգրիտ։ Մասնավորապես նա նշեց, որ վերապատրաստումների ամբողջ բյուջեն ներկայացրել են որպես անգլերենի ուսուցման ծախսեր, մինչդեռ դա այդպես չէ։ «Երբ մենք պլանավորում ենք 159 […]
14:11 21.12.2018
Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհներ են փակում Բարսելոնում: Նրանք բողոքի ցույցեր են անում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստ անցկացնելու դեմ: Նրանց զայրացրել է այն միտքը, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշում է կայացրել նախարարների խորհրդի նիստն անցկացնել Բարսելոնում՝ դրանով Կատալոնիայի ինքնավար մարզը հավասարեցնելով Իսպանիայի մյուս շրջաններին: Փողոցներ փակելուց բացի, բարիկադներ են կառուցվել: Որոշ տեղերում ցուցարարներն անվադողեր են […]
14:08 21.12.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախորդ ամիս վիրահայ երիտասարդների համար կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթի ընթացքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հաղթող ճանաչված թիմին և իրեն լավագույնս դրսևորած մեկ այլ թիմի՝ որպես պարգևատրում, խոստացել էր եռօրյա ճանաչողական այց կազմակերպել դեպի Հայաստան։ Նշվում է, որ այսօր հայ գիտակները մեկնել են Հայաստան, որտեղ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ Երևանի […]
14:06 21.12.2018
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց նրան՝ երբ խոսում են նախկին իշխանությունների կողմից ուռճացված թվերի մասին, ինչպե՞ս են դա բացահայտել։ Սարգսյանը պատասխանեց․ «Ինչպե՞ս ենք պարզել։ Մեր աշխատանքի առաջին օրից ուռճացված թվերն ամեն օր մի քանի անգամ մեր դիմացով գալիս ու անցնում են՝ նախկինում հայտարարված և չարված գնումների տեսքով, նախկինում պլանավորված միջոցների ծախսումների տեսքով […]
14:03 21.12.2018
Թուրքիան չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ առաջարկել է ԱՄՆ -ին ռուսական С-400 համակարգերը տրամադրել ուսումնասիրման համար: Նման տեղեկատվություն է հրապարակել Bloomberg գործակալությունը: Ըստ հրապարակման՝ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ուսումնասիրել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Գործակալության տվյալներով՝ այդ կերպ Թուրքիան ցանկանում է ընդառաջ քայլ անել ԱՄՆ-ին՝ այդ համակարգերի գնման հարցում Վաշինգտոնի հետ ունեցած հակասությունը մեղմելու համար: Սակայն […]
14:00 21.12.2018
«Ռոսկոմնադզորը» ստուգումներ է սկսել ՌԴ տարածքում հեռարձակվող BBC World News հեռուստաալիքում և BBC ինտերնետ-ռեսուրսում, հաղորդում է РИА Новости-ն: Կարգավորողը կուսումնասիրի թողարկվող նյութերի համապատասխանությունը ռուսական օրենսդրությանը: Նշվում է, որ այս ամենը կապված է բրիտանական Ofcom-ի՝ ռուսական RT հեռուստաընկերության հետ կապված որոշման հետ: Դեռ հայտնի չէ, թե երբ պատրաստ կլինեն ստուգման արդյունքները: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսկոմնադզորի» որոշումն […]
13:50 21.12.2018
Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անդրադարձել է մայրաքաղաքի գլխավոր տոնածառի հետ կապված խոսակցություններին՝ նշելով, որ դրա վրա ծախսված փողը եղել է ոչ թե մայրաքաղաքի բյուջեից, այլ «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից: «Մենք կարողացել ենք խնայել մոտ 600 մլն դրամ: Այո, եղել է հանրային պահանջ նոր տոնածառ ունենալու համար, և սա նաև Երևանի 2800-ամյակի […]
13:48 21.12.2018
Երևանի բյուջեի պլանում արդեն 4,5 միլիարդ դրամի օպտիմիզացիա կա, և այս պայմաններում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը համաձայն չէ ավագանու «Լույս» դաշինքի անդամներից մեկի այն կարծիքին, թե բյուջեն կրկնում է նախորդ տարվանը։ Այս մասին Սարգսյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Երևանի բյուջեն հետընթաց անվանելը վարակիչ մոլորություն է, որովհետև մեկ անգամ ևս ֆիքսենք, որ 2019 թվականի բյուջեն 2018 թվականի […]
13:47 21.12.2018
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայերեն շնորհավորել է և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին տարած հաղթանակի առթիվ: «Նախորդ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիսին թավշյա հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն գրանցեցին […]
13:43 21.12.2018
Արդյոք պատահակա՞ն էին գազի գնի 30 տոկոսով թանկացման վերաբերյալ երեկվա լուրերը: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ գազի գինը բավականին ակտիվ քննարկվող թեմա է և, այդուհանդերձ, գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու: Բանախոսը նաև հիշեցրել է, թե նախկինում գազի գնի թանկացումից առաջ ինչ էր տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում՝ ընդգծելով, որ սովորաբար փոփոխությունը լինում էր ձմռան […]
13:42 21.12.2018
Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պատասխանել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի մեղադրանքին, թե քաղաքապետը չի կատարում խոստումները և քայլեր չի անում մայրաքաղաքում աղբահանության երկրորդ օպերատոր բերելու առումով: Անի Սամսոնյանը հարց է ուղղել քաղաքապետին, թե գուցե նրան վախեցնո՞ւմ են: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է, որ ինքը որևէ մեկից չի վախենում, ոչ […]
13:39 21.12.2018
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Երևանի վրա շանտաժ և ճնշում է գործադրում: Նա հույս էր հայտնել, որ Երևանը տղամարդկություն կունենա դրան դիմակայելու: Ասել էր, որ Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ավելի անսքող է դառնում: Անդրադառնալով Հայաստանում Վաշինգտոնի «անսքող միջամտության» մասին Կարասինի հայտարարությանը՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, […]
13:36 21.12.2018
Վերին Լարս տանող ճանապարհը դահուկադաշտի կառուցման նպատակով փակելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ վերջին օրերին հանրության շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ անորոշ ժամկետով փակվելու է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը՝ դահուկադաշտի կառուցման նպատակով, չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների […]
13:34 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է Ռուսաստանից նոր տոնածառ գնելու հարցը: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում հայտարարել է, թե ինքը պետք է այլ թեմայով խոսի: «Պարո՛ն քաղաքապետ, եկել եմ Ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»,- ասել է Անի Սամսոնյանը՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններն ու գործողությունները միմյանց չեն համապատասխանում: Ավագանու […]
13:30 21.12.2018
Երևանի ավագանու արտահերթ նիստում անդրադարձ է կատարվել Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի հարցին. «Կխնդրեմ պարզաբանել գնման գործընթացը»,- հիմնական զեկուցողին դիմել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Գայանե Մելքումյանը: «Հիմնադրամի կողմից հարցում է կատարվել տարբեր կազմակերպությունների. չինական կազմակերպություններն ասել էին, որ օգոստոս ամսից շուտ չենք կարող տրամադրել տոնածառը, Միացյալ Նահանգներից ասել են, որ 29 մետրանոցից բարձր չեն կարող տրամադրել: […]
13:29 21.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 25 ամյա բնակչին: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների […]
13:23 21.12.2018
Երեկ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ անցկացված ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն ինչպե՞ս է վերականգնելու Հայաստանի հետ հարաբերություններն ԱԺ ընտրություններից հետո, հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ոչինչ չի փլուզվել, Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է: Պուտինի հայտարարությանն անդրադարձել են Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և միջազգայնագետ […]