20:11 14.12.2018
Նոր ընտրված պատգամավորների մեջ կան շատ գրագետ, պարկեշտ մարդիկ և միայն պետք է ցանկանալ նրանց աշխատել, արդյունավետ աշխատել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Սա առաջին նախապայմանն է, ու որ հանկարծ այլ տարընթերցում չլինի, թե որևէ խնդիր որևէ մեկի հետ գոյություն ունի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ սրանից բացի՝ մեկ այլ կետ կա, որն ավելի մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի:
«Կա հարցի երկրորդ կողմը՝ ավելի մակրոանալիզի խնդիր: Ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ այսպես կատարվեց: Ցավոք սրտի, կատարվեց մի բան, որն անձամբ ես չէի ուզենա՝ կատարվեր: Ի՞նչ էինք մենք ասում նախորդ՝ Սերժ Սարգսյանի համակարգի մասին, որ չարիքը քաղաքական մենաշնորհն է, և սա, ըստ էության, ճիշտ ձևակերպում էր»,- ասել է Հովհաննիսյանը:
Այս պնդմանը հետևել է հաղորդման վարող Արամ Աբրահամյանի հարցը, թե արդյո՞ք դա Սահմանադրության մեջ է դրված, ինչին Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ այն ավելի բազմաշերտ ձևով է հանդես գալիս:
«Դա դրված է մի քանի շերտերում. Ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» օրենք և հասարակության որակ: Եթե առաջին երկուսը հնարավոր է ժամանակի ընթացքում արագ փոխել, հասարակության որակը մի քիչ ավելի ժամանակ է պահանջում: Բայց գոնե Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ մենք կարող ենք որակի ընտրություն ունենալ: Ընտրության որակ ասելով՝ նկատի չունեմ արկղերը ջարդելը, լցնելը, լույսն անջատելը և այլն»,- մանրամասնել է նա:
10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:23 06.06.2025
Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչԱզգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...