19:15 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը, որին մասնակցում էին ՌԴ, Ադրբեջանի, Թուրքիայի և Մոլդովայի ԱԳ նախարարները, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի ԱԳ նախարարների տեղակալները, Թուրքիայում Ալբանիայի դեսպանը, Սերբիայի ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետը:
ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը` պատվիրակության կազմում էր նաև ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:
Հանդիպումը բացեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Այնուհետև ելույթ ունեցան ՍԾՏՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները:
Իր ելույթում Աշոտ Քոչարյանն անդրադարձավ ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին։ Նա նշեց, որ Հայաստանը 2018թ. առաջին կեսի նախագահության շրջանակներում վերահաստատեց իր հավատարմությունը կազմակերպության կանոնադրությունում ամրագրված սկզբունքներին և նպատակներին՝ ուղղված տնտեսական օրակարգի և բաղադրիչի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր, կշարունակի իր ջանքերը՝ ուղղված այդ ոլորտում անդամ պետությունների արդյունավետ համագործակցության ապահովմանն: Աշոտ Քոչարյանն ընդգծեց, որ կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են և խարխլում են ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն:
Արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպման արդյունքում ընդունվեցին բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ, տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության հանձնման արարողություն․ 2019թ. առաջին կեսին կազմակերպությունում կնախագահի Բուլղարիան:
Դեկտեմբերի 12-ին և 13-ին ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նաև ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի աշխատանքներին:
10:59 06.06.2025
Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովըԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների […] ...
10:51 06.06.2025
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ...
10:40 06.06.2025
Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլարԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...
10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:23 06.06.2025
Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչԱզգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...