Հայաստանում կան դասախոսներ, որ շարունակում են թելադրություններ անել լսարանում. Հովհաննես Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Հայաստանում կան դասախոսներ, որ շարունակում են թելադրություններ անել լսարանում. Հովհաննես Հովհաննիսյան

13:22 26.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանում մարտի 26-ին ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Հովհաննիսյանը նշեց, որ գործընկերներից շատերը դասավանդում են բուհերում, տարիներ շարունակ տեսել են, գիտեն՝ ինչպես են այդ գրասենյակները տարբեր տեսակի կուրսայիններ, դիպլոմայիններ վաճառում՝ դրանով ազդում կրթության որակի վրա:

«Խնդիրը բազմաշերտ է, այս խնդիրը պետք է չգար և օրենսդրական լուծում ստանար, եթե բուհերը հակապլագիատի գործիքներ ապահովեին, բայց բազմաթիվ քննարկումները ցույց են տալիս, որ շատ բուհերի ղեկավարներ դեռ այդ գիտակցումը չունեն: Ես նույնիսկ ճանապարհն եմ մատնանշել, նոր հեծանիվ հայտնաբերելու խնդիր չկա»,- ասաց նա:

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ սա ինչ-որ իմաստով նախազգուշական օրինագիծ է, որովհետև կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների գովազդն է արգելելու: Նա ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատին նմանատիպ գովազդների կարելի է հանդիպել, կարելի է տեսնել անգամ, որ որոշակի գումարով արտագրություններ էլ են առաջարկվում: Սա, ըստ պատգամավորի, նշանակում է՝ Հայաստանում կան դասախոսներ, որ շարունակում են թելադրություններ անել լսարանում, իսկ ուսանողը կարող է տանել ընկերոջ տետրը, արտագրել:

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ սա խայտառակություն է, ուստի նախ պետք է նման «ծառայությունների» գովազդը արգելել, իսկ հետագայում նաև փոփոխություններ է առաջարկելու, որով ընդհանրապես կարգելվի նմանատիպ ծառայությունների գործունեությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP