Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունների հարցը բարձրացրել է Մեջլիսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունների հարցը բարձրացրել է Մեջլիսում

17:16 21.03.2019

2013 թվականին չեղյալ հայտարարվեց այն կանոնակարգը, որով Թուրքիայում գործող փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները ղեկավար կազմի ընտրություններ էին անցկացնում: Այդ ժամանակվանից ի վեր երկրի ոչ մուսուլման փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել, ինչը նախկինում անում էին ամեն 4 տարին մեկ:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցը բարձրացրել է թուրքական Մեջլիսում (խորհրդարան): Փայլանը գրավոր հարցադիմում է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, որում հետաքրքրվել է, թե արդյոք նոր կանոնակարգ չընդունելը նշանակում է, որ պետությունը ցանկանում է ընդհանրապես վերացնել փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունները՝ դրանք դարձնելով պետության կողմից նշանակովի պաշտոններ, հայտնում է Ermenihaber-ը:

Փայլանը հարցադիմումի մեջ մասնավորապես ասել է.

«Փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավար խորհուրդների՝ համայնքի անդամների կողմից ընտրվելն ապահովող կանոնակարգը 2013 թվականի հունվարի 19-ին չեղյալ է հայտարարվել և չնայած փոքրամասնությունների համառ պահանջներին՝ 6 տարի շարունակ նոր կանոնակարգ չի ընդունվել: Դրա փոխարեն Հիմնադրամների գլխավոր վարչությունը ժողովրդավարական լուծման սպասող համայնքներին հիասթափեցնող մի կարգավորում է ընդունել: Հրապարակված կարգավորումը նախատեսում է փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարող խորհուրդների կազմի՝ մահացությունների կամ հրաժարականների պատճառով նոսրացող շարքերը համալրել նշանակումների միջոցով:

Հիմնադրամների ղեկավարներն ու անդամները այդ կարգավորման վերաբերյալ արած հայտարարության մեջ ասել են, որ նման որոշումը նշանակում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այդ կազմակերպությունների ընտրական կարիքների անտեսում»:

Այնուհետև Փայլանը թեմայի վերաբերյալ կոնկրետ հարցեր է շարադրել՝ ակնկալելով Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարի պատասխանները:

1.Ի՞նչ հիմքով է նշանակելու իրավասություն տրվել այն մարդկանց, որոնք ընտրվել են 5 տարի ժամկետով, սակայն շարունակում են ղեկավարել արդեն 8-9 տարի՝ առանց համայնքի վստահությունը կրկին ստանալու:

2.Արդյո՞ք հրապարակված այս նոր որոշումով ղեկավար խորհուրդների ընտրությունները ավելի է հետաձգվում կամ ընդհանրապես վերացվում:

3.Ի՞նչն է պատճառը, որ խորհուրդների կազմի ընտրություններն ապահովող կանոնակարգը 6 տարի շարունակ չի ընդունվում և ե՞րբ կընդունվի:

Ավելացնենք, որ այս խնդիրը ավելի վաղ՝ 2015 թվականին բարձրացրել էր Թուրքիայի նախորդ գումարման Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը:

Այն ժամանակ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Դողանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունները կարգավորող կանոնակարգի հարցով գրավոր էր ներկայացրել  հիմնադրամների հարցերով պատասխանատու փոխվարչապետ Յալչըն Աքդողանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP