16:31 21.03.2019
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մի շարք հարցադրումներ է ստացել իր հիմնադրի, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Ընկերությունն այսօր հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ, մասնավորապես, նշված է.
«Տեղեկացնում ենք, որ գազի կորուստները բաղկացած են երկու բաղադրիչից՝ գազի կորուստներ փոխադրման համակարգում և գազի կորուստներ բաշխման համակարգում: Գազի կորուստները փոխադրման համակարգում իրենց հերթին բաղկացած են երկու ենթացուցանիշներից՝
տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ գազատարներում, վթարային կորուստներ:
Եթե խոսքը վերաբերում է միայն գազափոխադրման համակարգում տեխնոլոգիական անխուսափելի կորուստներին, ապա դրանք գազատարներում 2017թ. կազմել են 107.8 մլն խ.մ, իսկ 2018թ՝ 96.1 մլն խ.մ, որը ներառում է նաև «Երևանի ՋԷԿ» և «Տրանսգազ» ՍՊԸ միջև կնքված իրանական գազի փոխադրում իրականացնելու մասին գործող պայմանագրով ձևավորված կորուստները՝ կապված մի շարք գործոններից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասով 2017 թվականի ընթացքում բնական գազի կորուստները գազափոխադրման համակարգում կազմել են 91,8 մլն խմ, իսկ 2018 թվականին՝ 91,3 մլն խմ, կամ կորուստները փաստացի նվազել են 0,5 մլն խմ կամ 0,54 %:
Գազաբաշխման համակարգում 2017 թվականին բնական գազի կորուստները կազմել են 39,5 մլն խմ, իսկ 2018 թվականին՝ 27,5 մլն խմ: Փաստացի կորուստը նվազել է 12 մլն խմ, որից 8 մլն խմ բացառապես պայմանավորված է 2017 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսների ցուրտ եղանակային պայմաններով (տվյալները պաշտոնապես արձանագրված են հիդրոմետ ծառայության կողմից), քանի որ բնակիչ-բաժանորդների մոտ հաշվառման սարքերի կողմից կատարվել է թերգրանցում: Հարկ է նշել, որ գազաբաշխման համակարգում կորուստների ցուցանիշը տարբեր տարիների կարող է տատանվել եղանակային պայմաններից ելնելով՝ ինչպես աճել, այնպես էլ նվազել:
2018 թվականին բնական գազի կորուստների նվազումը գազաբաշխման համակարգում կազմել է 4,0 մլն խմ կամ 10,1 %:
Ինչ վերաբերում է ԱԳԼՃԿ-երի կողմից սպառման ծավալների 15 % աճին՝ հաշվի առնելով 2017 թվականի 477,6 մլն խմ և 2018 թվականին 552,6 մլն խմ ծավալները, ապա այս մասով առկա է շուրջ 75 մլն խմ սպառման աճ, ինչը զգալիորեն ավելի մեծ է, քան բաշխման համակարգի կորուստներն են:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սուղ ֆինանսական միջոցների պայմաններում չէր կարող կորուստների նվազեցմանն ուղղված խոշորածավալ միջոցառումներ իրականացնել: Ներկայումս «Գազպրոմ» ՀԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, ՀՀ կառավարության և ՀԾԿՀ հետ համատեղ քննարկվում է ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեման, որի համաձայնեցման դեպքում համալիր միջոցառումների իրականացման արդյունքում՝ կապված ներդրումների չափից, համակարգում տարեցտարի կարող են ապահովվել կորուստների զգալի նվազում:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր տարակուսանքն է հայտնում անհայտ սպառող կամ «լևի գազ» սպառող հասկացության հետ կապված: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017թ համեմատ 2018 թվականին բաժանորդների թիվն աճել է շուրջ 12 484-ով: Քանի որ գազ սպառողների կառուցվածքում չկա «լևի գազ» սպառող հասկացություն, ընկերությունը պատրաստ է պատկան մարմիններին ներկայացնել գազասպառման կառուցվածքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ ուսումնասիրության նպատակով։
Հետագայում հնարավոր որոշակի տարընթերցումներից ու զանազան մեկնաբանություններից խուսափելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում շահագրգիռ կողմերին մասնագիտական պարզաբանումներ տալ խնդրո առարկա հանդիսացող հարցերի շուրջ»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...