14:11 21.03.2019
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը: Ընդդիմադիրները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել նրան: Միևնույն ժամանակ ընդդիմությունը քիչ հավանական է համարում ներկա պայմաններում նախագահի պատասխանատվության հարցի բարձրացումը:
Վրաստանի նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող այս իրավիճակը կապված է նախորդ օրը «Ռեակցիա» հաղորդման ժամանակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ արված հայտարարությանը: Զուրաբիշվիլին բաց տեքստով Վրաստանի այն ժամանակվա իշխանություններին, մասնավորապես նախագահ Սաակաշվիլիին, մեղադրել է սեփական ժողովրդին՝ հարավօսական խաղաղ բնակչությանը ռմբակոծելու մեջ:
«Սաակաշվիլին ռմբակոծեց Ցխինվալը, մեր բնակչությանը: Ես սա համարում եմ սխալմունք և ոչ թե Վրաստանի պատասխանատվությունը պատերազմում: Այն ժամանակ, երբ պարբերաբար ռմբակոծվում էին մեր քաղաքները, ի՞նչ պետք է աներ կամ չաներ Սաակաշվիլին, այդ մասին պատմությունը դեռ կասի իր խոսքը»,- հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին «Ռեակցիա» հաղորդման ժամանակ:
Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը ռումբի պայթյունի ազդեցություն է թողել ընդդիմադիրների և վերլուծաբանների լայն շրջանակներում, և սա այն պայմաններում, երբ Հաագայի դատարանում 2008 թվականի պատերազմի հանգամանքների հետաքննությունը մտել է վճռական փուլ: Մտավախություն է ստեղծվել, որ Ռուսաստանն այս հայտարարությունը որպես փաստարկ կարող է օգտագործել հենց Վրաստանի դեմ` հետաքննությունն ուղղելով այլ հուն: Մյուս կողմից այն վնասում է երկրի ազգային շահերին, կարող է հեղինակազրկել երկիրը, գցել նրա իմիջը գործընկեր պետությունների շրջանում և զգուշավորության մղել նրանց:
«Այն, ինչ հայտարարեց նախագահը, լիովին համընկնում է ռուսական պրոպագանդայի հետ, վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությանն ու շահերին: Ապացուցում է, որ հարմարեցված է քաղաքական ինչ-որ պատվերի»,- հայտարարել է վերլուծաբան Բաթու Քութելիան:
Ընդդիմադիր քաղաքական թևը համոզված է, որ Վրաստանի իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն բան՝ իրավիճակը շտկելու համար, առավել ևս, որ մեկ ամսից կայանալու է Հաագայի դատավորների այցը Վրաստան: Այստեղ չեն բացառում, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, կարող է ռուսական ճնշման ներքո նոր հետաքննություն սկսվել՝ 2008 թվականի պատերազմի հանգամանքների շուրջ և ոչ ի շահ Վրաստանի: Եվ դա այն ժամանակ, երբ հետաքննությունը մտել է ավարտական փուլ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...