23:54 20.03.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Ռ.Խաչատրյանին.
«Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Ռ.Խաչատրյանին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնելու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները:
Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը հակասել են ՀՀ Հողային Օրենսգրքի տարբեր հոդվածների պահանջներին:
Այս առնչությամբ մարզպետարանը գրությամբ առաջարկել է Աբովյանի համայնքապետարանին՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 12.04.2001թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 59.2-րդ կետի պահանջները՝ չեղարկել վերը նշված հողամասերի աճուրդը և տեղեկացնել:
Ի պատախան, Աբովյանի համայնքապետարանը տեղեկացրել է, որ աճուրդին նախորդած գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միաժամանակ հայտնելով, որ աճուրդի մասին տրված հայտարարության մեջ առկա տպագրական վրիպակն ուղղվել է, իսկ Աբովյանի N հասցեում գտնվող հողամասը հանվել է աճուրդի լոտացուցակից:
Եվս մեկ գրությամբ Աբովյանի համայնքապետարանին տեղեկացվել է, որ մարտի 7-ին կայանալիք աճուրդի ներկայացված թվով 4 միավոր բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերով անցնում են համայնքը սնուցող գազատար և ջրատար խողովակաշարերը և առաջարկվել է ներկայացնել այդ հողամասերի վերաբերյալ համայնքապետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների փաստաթղթային հիմքերը:
Համայնքապետարանը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ մինչ աճուրդի օրը հողամասերի ստորգետնյա կոմունիկացիաների առկայության վերաբերյալ ունեցել է բացասական տեղեկատվություն:
Հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից փոխանցված տեղեկատվությունը՝ նշված 4 միավոր հողակտորները հանվել են սակարկությունից՝ գործող օրենսդրության համաձայն:
Հարկ է նաև նշել, որ մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց բավարար ուսումնասիրության աճուրդի է ներկայացվել սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր:
Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ Կոտայքում տարածքային կառավարման ինստիտուտներին ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված վերահսկողական գործառույթների թիվ 1 առաջնահերթությունը մարզի կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բոլոր ոլորտներում ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ապահովումն է․
Ըստ այդմ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետության, համայնքի կամ հանրության շահերին, օրենքով սահմանված կարգով արժանանալու է սաստող միջոցներով հակազդմանը»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...