Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին ու ներկա տնօրենների միջև 2 տարի ձգվող դատական վեճը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին ու ներկա տնօրենների միջև 2 տարի ձգվող դատական վեճը շարունակվում է

21:31 20.03.2019

Երկու տարի է, ինչ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենը դատարաններում վիճարկում  է ներկայիս տնօրենի այդ պաշտոնում նշանակման օրինականությունը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում թեկնածուներից երկուսը ստացել էին հավասար միավորներ, իսկ նման արդյունքի դեպքում, հարցը լուծվում է նշանակումով:

Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ դպրոցի նախկին տնօրենը չնշանակվեց, նախապատվությունը տրվել էր մյուս թեկնածուին, որից հետո նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը դատական տարբեր ատյաններում բողոքարկեց մարզպետի որոշումը: Երկու տարի անց  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախկին տնօրենի հայցապահանջը, որով անվավեր է ճանաչվել  նախկին մարզպետի որոշումը: Հօգուտ նախկին տնօրենի՝ դատարանի մեկ ամիս առաջ կայացրած որոշումը հիմա էլ բողոքարկում է դպրոցի ներկայիս տնօրենը:

Արփինե Նիկողոսյանը մրցույթի արդյունքներով Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն ոչ թե ընտրվեց, այլ նշանակվեց: Իսկ նշանակմանը դեմ էր դպրոցի կոլեկտիվը: Այդ ժամանակ մանկավարժական հանրույթը դեմ  էր, իսկ հիմնական պատճառ նշում էին այն, որ  Արփինե Նիկողոսյանը իրենց դպրոցից չէ և որ նախկին մարզպետը կողմնակալ որոշում է կայացրել  ու մրցույթի  հավասար միավորների արդյունքում իրենց 14 տարվա տնօրեն Գոհար Շահբազյանին չի նշանակել տնօրեն:

«Մրցույթի արդյունքներն այնպիսինն էին ,որ բողոքարկման ենթակա չէր, ես դիմել եմ դատարան նշանակման կարգը խախտելու համար»- պարզաբանում է Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը:

Իսկ նշանակման կարգը խախտողն էլ, ըստ Գոհար Շահբազյանի, եղել է նախկին մարզպետը: Նշանակման որոշումն օրենքով սահմանված ժամկետներում չէր կայացրել, ձգձգել էր մեկ ամսից ավելի, հետո էլ ենթարկել էր փոփոխության։

«Փոխվարչապետն իր դիրքորոշումը այս կամ այն թեկնածուի համար ներկայացնում է, ներկայացված է եղել իմ թեկնածությունը, հետագայում եղել է մարզպետի միջնորդությունը, որի իրավունքը ինքը չի ունեցել»,- նշել է նախկին տնօրենը:
Իսկ ապացույցներին, տվյալ դեպքում փաստաթղթերին նախկին տնօրենը ծանոթացել էր դատական նիստերի ընթացքում։ Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոյանի որոշումը բողոքարկել է դատական ատյաններում: Երկու տարի անց իր բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել  է, իսկ բովանդակությունն այսպիսին  է ՝ թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ  Շահբազյանի  հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի՝ տնօրեն նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչել:  Դպրոցի այժմյան տնօրեն Արփինե Նիկողոսյանն ասում է, որ երկու տարի անց դատարանի  նման որոշումն իր  համար եղել է անսպասելի:
«Իմ համար դատարանի կայացրած վճիռը բավականին անսպասելի էր, քանի որ մենք արդեն անցել էինք առաջին ատյանի դատարանով վերաքննիչ, այդ նույն հայցն ամբողջությամբ վերահասցեավորվել էր վարչական դատարանից առաջին ատյանի դատարան, դրա համար ոչ միայն վճիռն էր անսպասելի, այլ նաև հայցի ընդունումը»,- ասել է դպրոցի գործող տնօրեն Արփինե Նիկողոսյանը;

Նույն դատավորը, որը մեկ անգամ մերժել էր հայցը, հիմա բավարարել է: Ըստ Արփինե Նիկողոսյանի՝ նոր որոշմամբ նախկին տնօրենին պաշտոնում վերականգնելու պահանջ ներկայացված չէ, այլ  գործող տնօրենի աշխատանքային պայմանագրի լուծարման մասին է  դատարանի  որոշումը: Այժմ էլ Արփինե Նիկողոսյանն է եղած որոշումը բողոքարկում:

«Դիմել եմ Վերաքննիչ դատարան, ինչքան ես գիտեմ, օրենքը ուժի մեջ չի մտնի մինչև Վերաքննիչ դատարանի վճիռը»,- նշել է Արփինե Նիկողոսյանը։
սյանը:

Նախկին տնօրենի համար դատական վեճը դեռ շարունակելի է, իսկ դրա պատճառը գործող տնօրենի  բողոքն է Վերաքննիչ դատարան: Գոհար Շահբազյանը շեշտում է, որ նախկին պաշտոնում վերականգնվելը դարձել է պատվի հարց: Իսկ այժմյան տնօրեն Արփինե Նիկողոսյանն ասում է, որ երկու տարում շատ բան է փոխվել,  բոյկոտող մանկավարժները հիմա այլ վերաբերմունք ունեն իր հանդեպ ու դպրոցում որևէ լարվածություն չկա։

«Ասում են՝ ինչպես դուռը փակել էինք, որ դուք չգաք, հիմա էլ կփակենք, որ չգնաք»,- մանկավարժական հանրույթի տեսակետն է փոխանցում թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենը:
«Աշխատանքային գործունեությունն անփառունակ ավարտելը պատվի հարց է: Վերադառնալ հին աշխատավայր՝  կլինի շատ հանգիստ և սովորական, առանց ինչ-որ կասկածների ,առանց վախերի, առանց տրամադրության փոփոխության»,- ասել է նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը։

Նախկին ու ներկա տնօրենների դատարաններում խնդիրը վիճարկելու սկզբունքայնության հարցում երրորդ կողմ հանդիսացող Շիրակի մարզպետարանը չի խառնվում, ընդհանուր իրավասության դատարանի որոշումն էլ բողոքարկելու խնդիր չի  դնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP