17:47 20.03.2019
Ռուսական «ТурСтат» վերլուծական գործակալությունը կազմել է 2018թ. ռուս զբոսաշրջիկների ամենից նախընտրած երկրների վարկանիշային ցուցակը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, Հայաստանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների ցուցակում 24-րդ տեղն է զբաղեցրել: Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն աճել է 18 տոկոսով՝ կազմելով 434 հազար մարդ: Ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների առաջատար հնգյակը գլխավորողը Թուրքիան է, որին հաջորդում են Աբխազիան, Ֆինլանդիան, […]
17:40 20.03.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սերգեյ Բագրատյանը մի քանի հարց ուղղեց գյուղատնտեսության փոխնախարարին՝ նախ հետաքրքրվելով համայնքների ոռոգման ջրի, անմշակ հողատարածքների, անասնապահության հարցերով, ապա հավելեց. «Նշեցիք նաև սերմը անվճար տրամադրելու մասին, ես կառաջարկեի անվճար ոչինչ չանել, անվճար պանիրը միայն թակարդում է, ավելի լավ է` մենք մրցույթ հայտարարենք և […]
17:29 20.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսել է տուժող երեք ոստիկանի ցուցմունք: Հրայր Հայրապետյանը 2016 թվականին ՊՊԾ գնդի անձնակազմի գծով պետի տեղակալն է եղել: Հուլիսի 17-ի դեպքերին ականատես մասնակից է եղել վառ առավոտից, երբ ժամը 05.00-ին հեռախոսակապով տեղյակ են պահել, որ գունդը գրավված է: Գնդի պաշարման ողջ […]
17:28 20.03.2019
Նիդեռլանդներում` ծաղիկների թագավորական զբոսայգում, նոր սեզոն է բացվել, հայտնում է ТСН-ն: Նշվում է, որ 32 հեկտար հողի վրա ներկայացված են ավելի քան 800 տեսակ կակաչ և նարգիզ, հակինթ և խոլորձի տեսակներ: Այգում կան ծաղկային կոմպոզիցիաներ, որոնց կարելի է մոտենալ տարբեր արահետներով. նրանք բաց կլինեն մինչև մայիս ամսվա վերջ: Տարեկան այգին ունենում է միլիոնից ավելի այցելու: […]
17:11 20.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն է: […]
17:09 20.03.2019
Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ երեկ Քութաիսում գնացքը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան ու նրա 5-ամյա եղբորը: Այդ մասին հայտնում է «Իմեդի» ՀԸ-ն: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխաները տուն հասնելու համար հատելիս են եղել երկաթգիծը: Աղջիկն ունի գլխի բազմաթիվ վնասվածքներ, իսկ տղան՝ ուղեղի հեմատոմա: Բժիշկների խոսքերով`տուժածների առողջությունը […]
17:07 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թունիսի միջև բարեկամական հարաբերություններն ավելի կընդլայնվեն և կզարգանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։
17:04 20.03.2019
Օրերս Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնության շրջանակներում կայացել է «Ջենովա»-«Յուվենթուս» հանդիպումը, որի ժամանակ տրիբունաներին հայտնվել է «Via Armenia 5r» գրությամբ պաստառը: Բանն այն է, որ «Ջենովա»-ի ֆան-ակումբներից մեկը կոչվում է հենց «Via Armenia 5r»: Իսկ ի՞նչ է այն նշանակում: Պարզվում է` Ջենովայում կա «Armenia Street» անվանումով փողով: Իսկ այդ փողոցի 5-րդ տանը, այսինքն` «5r Armenia Street» […]
17:00 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին: Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր:
16:58 20.03.2019
Ազգային ժողովի հանձնաժողովում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման, մշակույթի նախարարության զեկույցի ներկայացման ընթացքում հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ այդ զեկույցը կազմված է ուղղակի հայտարարություններից ու ներկայացված չէ, թե ինչ քաղաքականություն ու ինչ արդյունքներով է իրականացրել նախարարությունը։ «Ես, անկեղծ ասաց, միանգամայն ընդունում եմ քննադատությունը, բայց պետք է ասեմ, որ ես սա մենակս […]
16:58 20.03.2019
Նյու Դելիի հիվանդանոց տեղափոխված անձն ապշեցրել է բժիշկներին: Նա 45 տարեկան է, անունն առայժմ չի հրապարակվում: Նրա մոտ հայտնաբերվել է հրազենային երեք վնասվածք`որովայնի, ձեռքի և գլխի շրջանում: Սակայն երեքի փոխարեն բժիշկները սկզբում երկու գնդակ են գտել նրա մարմնում: Որովայնում և ձեռքի հատվածում հայտնված գնդակները բժիշկները հայտնաբերել են անմիջապես, իսկ գլխի շրջանում գնդակը չեն գտել: Մասնագետները […]
16:56 20.03.2019
Եվրահանձնաժողովը հանրահայտ Google ընկերությանը տուգանել է 1.49 մլրդ եվրոյով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տուգանքը սահմանվել է ԵՄ կանոնադրության մեջ ամրագրված՝ «Մենաշնորհների մասին օրենքի» դրույթների խախտման հիման վրա: Մասնավորապես հաղորդվում է, որ ընկերությունը չարաշահել է էլեկտրոնային գովազդի շուկայում դոմինանտ կարգավիճակում գտնվելու փաստը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Google-ը հրաժարվել էր Google […]
16:54 20.03.2019
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի մեկնարկից հետո մշակույթի նախարարության աշխատանքի արդյունքներն այսօր խորհրդարանում ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը զեկուցեց, որ նախորդ` 2017 թվականի համեմատությամբ, նշված կես տարվա ընթացքում 121 հազարով ավելացել է թանգարանների այցելուների թիվը։ Այս մասին պաշտոնյան նշեց այն համատեքստում, որ նախարարության քաղաքականության հիմնական ուղղությունը եղել է մշակութային կյանքի ակտիվացումն ու մշակութային հաստատություններ մարդկանց […]
16:49 20.03.2019
«Կառավարության հետևողական քաղաքականության շնորհիվ այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձան քանդելու դեպքերը»,- այս մասին ԱԺ-ում իր զեկույցի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Մշակույթի նախարարության հիմնական գործառույթներից մեկն այս շրջանում, ըստ նախարարի […]
16:38 20.03.2019
Այսօր Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Նուրսուլթան Նազարբաևը պետք է ստանա Ղազախստանի պատվավոր սենատորի կոչում. «Որպես Սենատի նախկին խոսնակ` անհրաժեշտ եմ համարում Նազարբաևին շնորհել պատվավոր սենատորի կոչում: Նազարբաևը պետք է մնա ցմահ Ելբասի և ժողովրդի հայր»: Տոկաևը նաև նշել է, որ Նազարբաևի դիմանկարները պետք է մնան երկրի բոլոր գրասենյակներում՝ համաձայն Ղազախստանի […]
16:32 20.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են երկրորդ տուրի պարտիաները: Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Հաղորդվում է, որ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, […]
16:28 20.03.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ կառավարության ոլորտային նախարարությունների կատարած աշխատանքի մասին զեկույցների ժամանակ պատգամավորներից մեկը Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանին հարցրեց՝ Հայաստան ժամանած բոլոր 20-22 հազար սիրիահայերը մասնակցո՞ւմ են նախարարության ծրագրերին։ Նախարարի պաշտոնակատարը ճշտեց՝ ո՞ր ծրագրերի մասին է խոսքը, ինչին ի պատասխան, պատգամավորն օրինակ բերեց ծրագրերից […]
16:26 20.03.2019
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում կառավարության ծրագրի կատարման համատեքստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները։ Պատգամավորներից մեկը սփյուռքի նախարարի պաշտոնակատարին հարցրեց՝ ինչպե՞ս են բոլոր դիմումատուներից ընտրում այն ուսանողներին, որոնք պետք է ստանան ֆինանսական օժանդակություն։ Նույն հարցը վերաբերում էր նաև ստարտափերին, որոնք օժանդակություն են ստանում նախարարությունից։ Նախարարի պաշտոնակատարը […]
16:24 20.03.2019
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով խոսել է թիվ 168 դպրոցում իրականացվող դրամահավաքության և այլ չարաշահումների մասին։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն Իոաննիսյանի ուղիղ եթերի տեսանյութն ուղարկել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության)՝ օրենքով սահմանված […]
16:22 20.03.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին այսօր մասնակցում էին չորս նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են 2018-ի ծրագրերն ու միջոցառումները, խոսել 2019-ի բյուջեով նախատեսված հատկացումների մասին: Գյուղատնտեսության նախարարի տեղակալը խոսել է մասնավորապես պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերի մասին: «Բոլորը խոսում են, որ հրաժարվում են ազոտական պարարտանյութի սուբսիդավորումից, մեզնից առաջ արդեն հրաժարվել են, […]
16:10 20.03.2019
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Հանձնաժողովը որոշեց առաջինը լսել սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի զեկույցը։ Ղազարյանը հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել են 203 մեդալ․ 71 ոսկի, […]
16:07 20.03.2019
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Սփյուռքի նախարարության գործունեության մասին զեկուցեց նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը։ Նա նշեց, որ իրենց աջակցման ծրագրերի զգալի մասն ուղղվել է հատկապես սիրիահայերի խնդիրների լուծմանը։ 2000 դիմումատուներից 47-ի դեպքում նախարարությունը հիմնադրամների հետ համագործակցությամբ 50 […]
16:06 20.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Ավշարի դպրոցի խնդրին է անդրադարձել Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը: «Եթե նախկինում կարող է լռեին և հնազանդվեին, այսօր ուսուցիչները չեն լռում և բարձրաձայնում են իրենց իրավունքները, և եթե, օրինակ, գործադուլի մասին օրենքով կոլեկտիվի 2/3-ի դեպքում է պահանջը համարվում բավարար, այսօր այդ դպրոցում կոլեկտիվը միահամուռ կանգնած է, ասում […]
15:59 20.03.2019
Թբիլիսիի տաքսու վարորդները տեխզննման մասին նոր կանոնակարգի կիրառումը հետաձգելու պահանջով այսօր բողոքի ցույց են անցկացրել քաղաքապետարանի մոտ: Նրանք պահանջել են նաև հանդիպում քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Տաքսիստներից ոմանք ասում են, որ տարեկան երկու անգամ պարտադիր տեխզննում անցնելը, ինչպես նաև աջ ղեկով և երկդուռ մեքենաների համար նախատեսված սահմանափակումները պետք է վերանայվեն: Հիշեցնենք, որ ըստ նոր կանոնակարգի` […]
15:55 20.03.2019
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արարատի մարզպետարանում հանդիպում է նախաձեռնվել Ավշար համայնքի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակը քննարկելու, լուծում գտնելու համար: Հանդիպմանը մասնակցել են թե՛ նորընտիր տնօրենը, թե՛ նրա հրաժարականը պահանջող ուսուցիչները: Կողմերը երեկ են հրավիրվել մարզպետարան՝ հանդիպման, իսկ հանդիպումը սկսվել է ժամը 11-ին, տևել ավելի քան երկու ժամ: Ավշարի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը SHANTNEWS.am-ին […]
15:49 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պետը ՀՀ ոստիկանության Կումայրի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2019թ. մարտի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի […]
15:48 20.03.2019
Մարտի 19-ին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Գյումրու մասնաճյուղի համար նախատեսված խոշոր չափի գումարը գողանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Դատախազը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեպքի առթիվ հարցաքննվել են մի խումբ անձինք։ «Այս պահին գործի քննությունից ելնելով այլ տեղեկություն հայտնել չենք […]
15:41 20.03.2019
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայում անցկացվող մրցաշարի հսկա ոլորավայրէջքում: Հաղորդվում է, որ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 3.49 վայրկյան է հետ մնացել մրցաշարի հաղթողից: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 8-րդ, Արսեն Ղազարյանը՝ 12-րդ, Մայիս Եղիազարյանը՝ 25-րդ, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 27-րդ տեղը: Հիշեցնենք, […]
15:38 20.03.2019
ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարը և Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կշարունակեն հանդես գալ փարիզյան ակումբում: ESPN-ի հաղորդմամբ` ֆրանսիական ակումբի ղեկավարները մտադիր չեն բաժանվել թանկարժեք ֆուտբոլիստներից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ` չնայած Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրվածությանը, ովքեր մտադիր են կազմն ուժեղացնելու համար մեծ գումարներ ծախսել: Ըստ լրատվամիջոցի տվյալների` Նեյմարի և Մբապպեի ներկայացուցիչները վստահեցրել են ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ չեն […]
15:36 20.03.2019
Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը: Հայաստան ժամանած բոլոր կամավորները Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են, որոնք որոշում են կայացրել իրենց կյանքի երկու տարիներն անցկացնել Հայաստանում և ծառայել հայ ժողովրդին: Կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում, կդասավանդեն անգլերեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին […]