18:10 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ է փոխվել ՀՀ քաղաքացու կյանքում, մասնավորապես սոցիալական վիճակում:
«Ես կոնկրետ արդյունքների մասին խոսեցի, կառավարության ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ կառավարության զեկույցը հրապարակված պետք է լինի, այնտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչ է տեղի ունեցել երկրում, ինչ փոփոխություններ և ինչ ծավալի: Ես ընդհանրապես չեմ կարծում, որ շատ պետք է խոսեմ այդ փոփոխությունների մասին, չնայած ԱԺ-ում զեկույցը ներկայացնելիս ստիպված պետք է խոսեմ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ երբ խոսում են քաղաքացիների շրջանում անցկացվող հարցումների մասին, նույն բանի մասին խոսում էին 2018-ի ձմռանը, աշնանը, ընտրություններից առաջ, հետո, իսկ իրականությունը ուրիշ է: Նրա համոզմամբ՝ սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը:
«Ես հաճախ հենց մարդկանց մեջ եմ, նրանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Այն, որ փորձում են ասել, որ երկրում անկայունության շրջան է, էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, հեսա տեսեք՝ ինչ է լինելու: Ոչինչ էլ չի լինելու, մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը գնացել է, եթե Ferrari-ով էլ փորձեն հասնել, չեն հասնի, իրենց էջը փակվել է:
Նրանք մի բան ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել, այլ անելիք չունեն, իրենց ցանկությունը՝ վարել քաղաքական, հասարակական գործունեություն, մենք երաշխավորելու ենք: Այսօր միլիոնավոր դոլարներ ծախսվում են ամեն օր կառավարության դեմ հակաքարոզչություն անելու վրա, կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում: Մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, այդ շրջանակները պետք է հասկանան՝ իրենք ՀՀ-ում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, ՀՀ ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող, ուզում է՝ միլիոն ծախսեն, թե միլիարդ»,- ասաց վարչապետը:
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...
13:48 05.07.2025
40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
13:34 05.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...