TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Ապրիլ 2019

Եթե մեր դեմ ռազմական ագրեսիա իրականացվի, հատուկ պաշտպանական պլան ունենք. Իզորիա

17:56 04.04.2019

«Եթե Վրաստանի դեմ ռազմական ագրեսիա իրականացվի, մենք ունենք հատուկ մշակված պլան»,- Վրաստանի պաշտպանության նախարար Լևոն Իզորիան այսօր հայտարարել է խորհրդարանում: Նրա խոսքերով` նախագիծն այնպես է կազմվել, որ կարող է ամբողջությամբ կանգնեցնել ագրեսիան և երկրում ապահովել կայունություն: «Մեր քաղաքականությունը համապատասխանում  է ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության սկզբունքներին: Հետևաբար, ընդհանուր պաշտպանության մեր հայեցակարգը հիմնված է այս երկու սկզբունքների […]

̰
Մանվել Գրիգորյանը մտածում էր, որ Հայաստանում թշնամիներ չունի, ավաղ, կարող է և սխալված լինի. պաշտպան

17:44 04.04.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի քննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 8-ը: Նիստը շատ կարճ տևեց, որովհետև գործում ներգրավվել էր նոր պետական մեղադրող, անհրաժեշտ էր ժամանակ հատկացնել, որ նա ծանոթանա գործի […]

̰
Օրբելյանը չի բացառում, որ իր նվիրած դաշնամուրները «կտանի» Օպերայից

17:40 04.04.2019

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև այն լուրերին, թե երբ ինքը թատրոնի տնօրեն չլինի ու հեռանա, թատրոնից տանելու է նաև այն 8 դաշնամուրները, որոնք նվիրել է: «Ես ոչ մի տեղ ու ոչինչ չեմ տանելու: Պետք  է ասեմ, որ Երևանում՝ Մալաթիայում,  գոյություն ունի Կոնստանտին Օրբելյանի […]

̰
Ցույցը խափանելու համար Ադրբեջանում նախապես ձերբակալել են ընդդիմության առաջնորդներին

17:35 04.04.2019

Ադրբեջանի իշխանությունները այսօր ձերբակալել և 15-30 օր կալանքի տակ են առել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության 4 ակտիվիստի, որոնք մեղադրվում են, թե իբր չեն կատարել իրավապահների օրինական պահանջը։ Իրականությունն այն է, որ 2 օրից նույն ընդդիմադիր ուժը մտադիր է ցույցեր անցկացնել երկրի մայրաքաղաքում «Ո´չ կոռուպցիային», «Ազատությո´ւն քաղբանտարկյալներին» և «Ազատությո´ւն Ղարաբաղին» կարգախոսներով։ Թեև Բաքվի քաղաքային իշխանությունները չեն […]

̰
Ոսկրածուծի դոնոր զինվորականը. Ախուրյանում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Շահբազյանի հիշատակին

17:29 04.04.2019

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախում սկսված ռազմական գործողությունները ստացան Քառօրյա պատերազմ անվանումը, բայց 4 օրերից շատ ավելի երկար տևեցին: Օրեր տևեց նաև հայկական կողմի զոհերի մարմինների վերադարձը: Օրինակն ախուրյանցի ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանն էր: Ջեբրայիլում ապրիլի 2-ին զոհված սպայի դին միայն 11 օր անց է հանձնվել Արցախի պաշտպանական բանակին: Ախուրյանի համայնքապետարանն այսօր հիշատակի […]

̰
Ադրբեջանը 1/3-ով կավելացնի դատավորների քանակը՝ գործերի քննությունը հասցնելու համար

17:27 04.04.2019

Ադրբեջանի նախագահը ստորագրել է հրամանագիր, որով երկրի դատական համակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի․ այն այսուհետ «պետք է հիմնվի» ազնվության, օրինականության, արդարադատության սկզբունքների վրա։ Երկրում ստեղծվելու է առանձին դատարան, որը քննելու է մաքսային և առհասարակ ֆինանսական վեճերի, ձեռնարկատիրական գործունեության հետ կապված բողոքները։ Նույն փոփոխությունների արդյունքում նախատեսվում է դատավորների քանակն ավելացնել 200-ով այն պարագայում, երբ երկրում ներկայումս […]

̰
Մարադոննան քննադատել է Թրամփին

17:26 04.04.2019

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Դիեգո Մարադոննայի դեմ. պատճառը Մարադոնայի խոսքերն են` ուղղված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու ԱՄՆ-ի հասցեին: Այս մասին հայտնում է gazeta-ն: «Տամպիկո Մեդերո» խաղից հետո արգենտինացին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հաղթանակը նվիրում է Մադուրոյին և Վենեսուելայում բոլոր տուժածներին: Նա Վենեսուելայի առաջնորդ Խուան Գուաիդոյին անվանել է «խամաճիկ», իսկ միջազգային […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ԱԳ նախարարների հանդիպման օրվա վերաբերյալ․ Մամեդյարով

17:25 04.04.2019

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հերթական հանդիպման և դրա ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։ «Շատ շուտով մենք կունենանք երկկողմ հանդիպում։ Մենք արդեն պայմանավորվել ենք ժամկետի վերաբերյալ։ Ավանդույթի համաձայն՝ դրա մասին կհաղորդվի Երևանում և Բաքվում»,- ասել է նախարարը։

̰
Քաղաքացիները դիմել են նախարարություն՝ ահազանգելով կաշառքի մասին

17:24 04.04.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումները, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջվող կաշառքի մասին: Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին: Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, […]

̰
Արդյո՞ք Բորիս Հայրապետյանն է Օպերայի թատրոնի նոր տնօրենը

17:23 04.04.2019

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիքի է նա հայ կինոռեժիսոր, սցենարիստ Բորիս Հայրապետյանի մասին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հենց Հայրապետյանին է նշանակել Օպերայի թատրոնի տնօրեն, հրամանն արդեն ստորագրված է: SHANTNEWS.am-ը փորձել է ճշտել լուրերի իսկությունը, բայց ՀՀ մշակույթի նախարարությունից […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ղարաբաղյան հարցի հետ կապված դրական հույսեր տվեց. Մոգերինի

17:20 04.04.2019

ԵՄ դիվանագիտության դեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը հույս է տալիս Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման առումով: «Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր: Այն հունվարին կայացած Փարիզյան համաձայնագրի, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման ֆոնին մեզ հույս է տալիս, որ գործընթացը կարող […]

̰
Քայլ ընդդեմ վիրուսային հեպատիտների. դրանք տարեկան 1 մլն մարդու կյանք են խլում

17:17 04.04.2019

Վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը մեր առողջապահական համակարգի առաջնային հարցերից մեկն է: Այդ ուղղությամբ էական քայլեր ենք ձեռնարկում` թեթևացնելու բեռը դեղորայքի հասանելիության առումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից հրապարակել տեսանյութ: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/266591907554508/  

̰
Մեգան Մարքլը չի կարող օգտվել թագուհու զարդերի հավաքածուից

17:15 04.04.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն արգելել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին օգտվել զարդերի իր հավաքածուից: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Նշվում է նաև, որ ամուսնությունից հետո արքայազն Հարրին կարգադրել էր, որ Մեգան Մարքլին հասանելի լինի այն ամենն, ինչ նա ուզում է: Սակայն թագուհին արքայազնի այս պահանջն անտեսել է և սահմանել […]

̰
Արայիկ Հարությունյանը Մոսկվայում այցելել է ՀՀ դեսպանությանը կից գործող մշակույթի կենտրոն և կիրակնօրյա դպրոց

17:14 04.04.2019

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում: Արայիկ Հարությունյանն ու Օլգա Վասիլևան […]

̰
Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է ասվում թիկունքում. Օրբելյանը` հայերեն չհասկանալու իր հայտարարության մասին

17:11 04.04.2019

Այսօր լրագրողներն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին հարցրել են, թե չի՞ ցանկանում արդյոք հայերեն սովորել ու խոսել։ «Շատերի համար, շատ ցավալիորեն, ես ավելի շատ հասկանում եմ, քան ասում եմ այդ մասին: Ես չեմ ասում, որ հասկանում եմ, քանի որ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է ասվում թիկունքում»,- ասել է […]

̰
Եթե հայերը հարձակում սկսեին, ես Տոնոյանի հետ կհանդիպեի Երևանում․ Ադրբեջանի ՊՆ ղեկավար

17:10 04.04.2019

Ադրբեջանի բանակը մատակարարման, զենքի որևէ խնդիր չունի, քանի որ կարող է վերսկսել ռազմական գործողությունները ցանկացած պահի։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա պնդել է, որ բանակն արդիականացնելիս իրենք օգտվում են պատերազմի մեջ գտնվող երկրների, մասնավորապես Թուրքիայի փորձից։ Հասանովը արձագանքել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն խոսքերին, որ հայկական […]

̰
«Բաղրամյանում» հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժություն է անցկացվում՝ հարձակողական և պաշտպանական դրվագներով

17:09 04.04.2019

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն: Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել, և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվելու են պաշտպանողական, հարձակողական, ինչպես […]

̰
Պորոշենկոյի շտաբը Զելենսկուն կանչել է բուժզննման

17:08 04.04.2019

Պորոշենկոն վաղն առավոտյան ժամը 9:00-ին պատրաստ է բուժզննում անցնել Զելենսկու հետ «Օլիմպիական» մարզադաշտի բուժկետում:

̰
Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի հանդեպ քրեական գործընթաց է սկսվել

17:01 04.04.2019

Քրեական գործընթացով զբաղվելու է երկրի Գերագույն դատարանը և գլխավոր դատախազը:

̰
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական ընդունումը լայն հնարավորություններ կբացի Հայաստանի համար. Միրզոյան

16:56 04.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին և Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին: Ողջունելով սփյուռքահայ գործիչներին օրենսդիր մարմնում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել համախմբված ռումինահայ համայնքի դերը թե՛ հայապահպանության, թե՛ հայ-ռումինական կապերի զարգացման և  […]

̰
Ես նշանակվել եմ, քանի որ ես Կոնստանտին Օրբելյանն եմ. Օրբելյանն այն մասին, թե ով է իրեն հրավիրել Հայաստան

16:55 04.04.2019

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղկավար Կոնստանտին Օրբելյանին, որ կարծիքներ կան, թե նա խնդիրներ ունի այն պատճառով, քանի որ այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի կողմից։ «Ես ցանկանում եմ ասել, որ կառավարության կողմից չեմ նշանակվել: Ես նշանակվել եմ, քանի որ […]

̰
Պետական սեփականության գույքը այլ անձանց կողմից օգտագործվելու հետևանքով պետությանը 226.5 մլն դրամի վնաս է պատճառվել

16:52 04.04.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չեն իրականացրել պետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Զարյան 22/1 և […]

̰
Կենդանիների խեղման, միտումնավոր սպանելու, վնասելու դեպքերի աճ է գրանցվել. Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը SHANTNEWS-ին

16:50 04.04.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել էր, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրել է շրջանառության մեջ: Նախագծի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ […]

̰
ՆԱՏՕ-ն դարձավ 70 տարեկան

16:47 04.04.2019

Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատմության ամենաուժեղ և հաջողված դաշինքն է, քանի որ ժամանակի հետ կարողացել է փոխվել:

̰
Արթուր Վանեցյանն ու Հայկ Մարությանը ներկա կլինեն Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկի մեկնարկի արարողությանը

16:45 04.04.2019

Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ, կմիանա Հայաստանի ընտրանին: Մեր երկրում նման կարգի մրցաշար անցկացվում է առաջին անգամ: Խաղերը կկայանան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում և ՀՖՖ […]

̰
Լենա Նազարյանն արժևորել է Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված աջակցությունը

16:40 04.04.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, խմբի անդամները և պատգամավորներն ապրիլի 4-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան վկայում է հայ-չինական բարեկամության մասին: […]

̰
Կյանքից հեռացել է «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիան

16:40 04.04.2019

Կյանքի 88-րդ տարում կյանքից հեռացել է ծագումով վրացի հայտնի կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան: «Новая газета»-ն հայտնում է, որ դեռևս այս տարվա փետրվար ամսին նա թոքերի բորբոքմամբ հոսպիտալացվել էր: Որոշ ժամանակ անց բժիշկները նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք ու շնչառությունը կարգավորելու համար արհեստական կոմայի մեջ էին գցել: Ռեժիսորի կնոջ խոսքով` Դանիելիայի սիրտը կանգ է […]

̰
Ես մտածում եմ՝ բոլորն են ինձ սիրում, նա ինչո՞ւ չի սիրում. Օրբելյանը՝ Նազենի Ղարիբյանի մասին

16:32 04.04.2019

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ ոչ մի օր չի բացակայել երկրից առանց մշակույթի նախարարի հրամանի: «Արձակուրդը արձակուրդ, բայց ես այլ դեպքերում զբոսանքի չեմ գնում, ես գնում եմ գործերով: Գնում եմ Մոսկվա, գնում եմ Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելեսում եղա՝ «Գրեմմիի»: Ի դեպ, նա, […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է հինգ տեղով

16:29 04.04.2019

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին նահանջել է հինգ տեղով և զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: Աղյուսակը 1737 միավորով գլխավորում է Բելգիայի հավաքականը: Բելգիա-1737 Ֆրանսիա-1734 Բրազիլիա-1676 Անգլիա-1647 Խորվաթիա-1621 Ուրուգվայ-1613 Պորտուգալիա-1607 Շվեյցարիա-1604 Իսպանիա-1601 Դանիա-1586 «ԵՎՐՈ 2020»-ի որակավորման փուլի մեր մրցակիցներից Իտալիան 17-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 35-րդը, Հունաստանը՝ 43-րդը, Ֆինլանդիան՝ 60-րդը, Լիխտենշտեյնը՝ […]

̰
Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ կատարելու համար

16:23 04.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաշատ համայնքի ղեկավարը՝ ծնված 1961թ., ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև […]

̰
BACK_TO_TOP