TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Արխիվ / Ապրիլ 2019

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի Instagram-ի էջը ռեկորդային դիտումներ է գրանցել

13:54 04.04.2019

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ինստագրամյան էջը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով նախորդին, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ էջը հավաքել է 1 միլիոնից ավելի հետևորդ ռեկորդային կարճ ժամանակահատվածում` մոտ 5 ժամում: Էջը ստեղծվելուց ժամեր անց այն արդեն ուներ միլիոնից ավելի հետևորդ: Նախորդ Instagram-յան ռեկորդը պատկանել է կորեացի երգիչ Կան Դանիելին, նա առաջին մեկ միլիոն […]

̰
2019-ի առաջին եռամսյակում ակնկալվող ներդրումների ծավալն աճել է 27 անգամ, ակնկալվող աշխատատեղերի քանակը՝ 6.5 անգամ

13:50 04.04.2019

Կառավարությունն այսօրվա որոշմամբ արտոնություններ տրամադրեց «Դեկորա գրուպ» ընկերությանը: Ինչպես ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ընկերությունը դիմել էր ներմուծվող նյութերը մաքսատուրքից ազատելու հարցով: Այն արտադրում է անկողնային պարագաներ, գործում է 2009-ից, պատրաստվում է իրականացնել 1.2 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, ունի 60 աշխատակից՝ 190 հազար դրամ աշխատավարձով: Նախատեսվում է աշխատողների թիվն ավելացնել ևս 15-ով: […]

̰
Մինչև 30 տարեկան ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակում 5 հայ կա

13:46 04.04.2019

Forbes պարբերականի ռուսական վարկածը հրապարակել է «30 մինչև 30» ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակը, որում ներառված են մինչև 30 տարեկան ռուսաստանցիները: Վարկանշային աղյուսակի «Կառավարում» անվանակարգում ընդգրկված է եղել երեք ռուսաստանցի, որոնք հայկական ծագում ունեն` ՄԳԻՄՕ-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանը, Rambler Group-ի օպերացիոն տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը, IT մասնագետ Ֆելիքս Խաչատրյանը, որը մասնակցել է Ubank, […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահն աջակցում է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

13:44 04.04.2019

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքն աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի  նախաձեռնությանը, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»: «Մենք ի սրտե հավատում ենք խաղաղության պրոցեսներին կանանց մասնակցության կարևորությանը: Կանայք նոր ռիթմ են տալիս հակամարտության կարգավորման գործընթացին, և մենք աջակցում ենք խաղաղության հաստատման գործում նրանց […]

̰
Հոգնել ենք ոչ լեգիտիմ մարմիններ ունենալուց. Նիկոլ Փաշինյան

13:25 04.04.2019

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում […]

̰
BBC-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին իրանցի հեղինակի գործին

13:24 04.04.2019

BBC News-ն անիմացիոն հոլովակով ներկայացրել է իրանցի հեղինակ Մոհամմադ Ալի Ջամալզադեի օրագրից մի հատված, որը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված դաժանություններին: https://www.facebook.com/ysu.genocide.studies/posts/347474452641592

̰
Ադրբեջանի ռազմական հռետորաբանության էստաֆետը ստանձնել է Ալիևի կինը

13:23 04.04.2019

Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշմանդամություն ստացած անձանց, գովել նրանց ու խոստացել, որ «Ղարաբաղը վերադարձնելու են» հենց այդպիսի մարդկանց շնորհիվ, ասել է թե՝ զինվորականների «շնորհիվ»։ «Այդպիսի եղբայրների հետ մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը։ Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը»,- ասել է Մեհրիբան Ալիևան։ Հիշեցնենք, որ […]

̰
Մերձմոսկովյան շրջանում միկրոավտոբուս է վթարվել. կան զոհեր

13:22 04.04.2019

Միկրոավտոբուսի վարորդը մարդկանց տեղափոխում էր ապօրինի կերպով:

̰
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ-ում դրվեց շրջանառության մեջ

13:22 04.04.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ինչպես և խոստացել էին, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրեցինք շրջանառության մեջ: «ՀՀ Քրեական Օրենսգիրք Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը 1.Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև […]

̰

13:19 04.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ին մերժեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախագիծը զեկուցողին, նշեց, որ ձայնը տրվում է ՀՀ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանին, ապա, նկատելով, որ դահլիճում նախարարի տեղակալն է, ասաց՝ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան […]

̰
Ախուրյանում վտանգված է կենսավառելիքի արտադրամասի կառուցման ծրագիրը

13:16 04.04.2019

Ախուրյանում կոշտ կենսավառելիքի արտադրության ծրագիրը ձգձգվում է արդեն մեկ ու կես տարի։ Նոր վառելիքը ստացվելու է սովորական ծղոտից, ծառերի տերևներից ու ոչ պիտանի այլ կենսաթափոններից։ Ավելի քան 50 մլն դրամ արժեքով ծրագրի գումարի մեծ մասը հատկացնելու է միջազգային կազմակերպությունը, իսկ 10 մլն դրամը լինելու է համայնքային բյուջեի ներդրումը։ Արտադրամասի կառուցման ժամկետները խախտվել են համայնքային ներդրումը […]

̰
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատը. արդյո՞ք ՀՀ 2-րդ նախագահը ժամանակին պարգևատրել է դատավորին

13:12 04.04.2019

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում է: Դատավորը Ռուզաննա Բարսեղյանն է: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռուզաննա Բարսեղյանը տարիներ առաջ պարգևատրվել է […]

̰
Պորոշենկոն ընդունել է մարզադաշտում բանավեճ անցկացնելու Զելենսկու առաջարկը

13:11 04.04.2019

Համաձայն Ուկրաինայի օրենսդրության՝ հեռուստաբանավեճերն անցկացվում են ընտրությունների երկրորդ փուլին նախորդող վերջին ուրբաթ օրը:

̰
Թու, թու, թու. ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում. Ֆելիքս Ցոլակյանի լավ լուրերը

13:06 04.04.2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրների՝ նպաստների ուշացման և գազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցերից հետո, հետևաբար, ելույթն սկսեց այսպես. «Այսքան վատ բան խոսելուց հետո, թու, թու, թու, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, ապրիլի և մայիսի տեղումների քանակը նորմայից ավելի է լինելու, հունիսին` նորմայի սահմաններում, ջերմաստիճանի փոփոխության […]

̰
Ճանաչում ենք, հիշում ենք. Նիկոլ Փաշինյանը՝ լոլիկի հարավամերիկյան ցեցի մասին

13:05 04.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին: Նախագծում նշվում է, որ ծրագրի նպատակն է. 1) լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, […]

̰
Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպական երկրների հետ. Իրանի ԱԳ նախարար

13:00 04.04.2019

Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում և ավելի մեծ կարևորություն է տվել իր ավանդական գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին, ինչպես ապրիլի 4-ին հայտնել Է IRNA գործակալությունը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ […]

̰
«Ս-400» համակարգերի գնման առիթով Թուրքիայի հասցեին ԱՄՆ ճառերը դատարկ սպառնալիքներ են․ Պուշկով

12:56 04.04.2019

«Փենսը Թուրքիային առաջարկել է ընտրություն կատարել «Ս-400» համակարգերը գնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև։ Դատարկ սպառնալիքներ են․ Անկարան դժվար թե հրաժարվի գործարքից, իսկ Թուրքիային այդ պատճառով Դաշինքից դուրս մղելն անհավանական է»,- իր թվիթերյան էջում այդ մասին գրառում է կատարել Ռուսաստանի Դումայի ինֆորմացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաճախ է […]

̰
Ինչպե՞ս կվարվի Օրբելյանը, եթե տնօրենի պաշտոնից հրաժարվելու պահանջ դրվի

12:52 04.04.2019

«Ես Կոնստանտին Օրբելյանն եմ` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական գեղկավարը», – այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Օրբելյանը: «Հիմա ինչ-որ մի անհասկանալի, անտրամաբանական բան է կատարվել, Նազելի Ղարիբյանը որոշել է, որ ես նշանակված չեմ, բայց դա իմ խնդիրը չէ, նախարարությունն է նշանակել ինձ, ես պայմանագիր ունեմ, եթե կա խնդիր, նրան ասել եմ, […]

̰
Պետական աջակցություն՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար

12:49 04.04.2019

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու նպատակով պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է, որը կհանգեցնի պտղատու և խաղողի այգիների արդյունավետ պաշտպանության, տնտեսավարողների եկամուտների աճի ու այգեգործության արդյունավետության բարձրացման: Ըստ […]

̰
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները կրկին հասանելի են դարձել հանրությանը

12:47 04.04.2019

Ցանցում հայտնված ավելի քան 540 միլիոն տարբեր գրառումներ, մեկնաբանություններ, հավանումներ, հաշիվների անվանումներ հրապարակվել են մեքսիկական Cultura Colectiva թվային հարթակում:

̰
ՌԴ պատվիրակությունը Ժնևում դժգոհել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումից

12:46 04.04.2019

Ռուսաստանը կրկին ընտրում է Վրաստանին ուղղված սպառնալիքների և ճնշումների ուղին` եվրաատլանտյան ուղղությամբ մղումներն արգելակելու համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալեն` Ժնևում ընթացող միջազգային քննարկումների 47-րդ փուլի ավարտին: «Այսօր ռուսական կողմը դժգոհություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Վրաստանը զորավարժություններ է անցկացնում ՆԱՏՕ-ի հետ: Դա Վրաստանի սուվերեն իրավունքն է և ուղղված չէ […]

̰
Այդ մարդիկ կլինեն աշխատանքից ազատվողների առաջին տողերում. վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն մարդկանց ցուցակը, որոնց պատճառով նպաստներն ուշանում են

12:40 04.04.2019

Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հարցով, թե ինչ պատճառներով են ուշանում քաղաքացիների նպաստները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանել է, թե պատճառը գերատեսչությունների տեխնիկական գործընթացի հետ է կապված: Վարչապետի հարցին, թե արդյո՞ք խնդիրը լուծվել է, ասել է. «էստեղ տեխնիկական հրահանգների և պատրաստվածության խնդիր կա: Այս պահի դրությամբ […]

̰
Ոնց որ բոլոր նախարարությունները փակենք, հա՞. վարչապետը՝ գյուղնախարարության «ակտիվության» մասին

12:38 04.04.2019

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը մի քանի իրար հաջորդող հարցերի զեկուցողն էր: Հերթական հարցի զեկուցման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Գևորգյան, գյուղատնտեսական սեզոնի հե՞տ է կապված, թե՞ նախարարության փակման, որ գյուղնախարարությունն էսքան ակտիվ է: Ոնց որ փակենք, հա՞, բոլոր նախարարությունները: Կառավարությունը չի հասցնում Գյուղատնտեսության նախարարության հետևից»:

̰
Բացահայտվել է թմրամիջոցների՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության դեպք. մեղադրանք է առաջադրվել Կապանի 57-ամյա բնակչին

12:37 04.04.2019

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 30-ին` ժամը 17:40-ին, Կապան քաղաքի բնակիչը՝ ծնված 1961 թվականին, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով […]

̰
Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. նախագահի թոռնիկներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:35 04.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ի վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լուսանկարը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում: Լուսանկարում նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր թոռների հետ կանգնած է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նկարին կից արվել է գրություն, որում ասվում է. «Հայրենասիրության դաս […]

̰

12:30 04.04.2019

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Նախագծում նշված է, որ այս կարգավորման նպատակն է` փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցութան միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները: Ծրագրի […]

̰
Հանձնուքի միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել

12:26 04.04.2019

Ապրիլի 3-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում քաղցրավենիքի միջից հայտնաբերվել և առգրավվել է կոշտ զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 5.2 գրամ քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Բրիթնի Սփիրսը տեղափոխվել է հոգեբուժարան

12:20 04.04.2019

Երգչուհի Բրիթնի Սփիրսը տեղափոխվել է հոգեբուժարան, այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ երգչուհին հոգեկան անհավասարակշիռ վիճակի է հասել հոր հիվանդության պատճառով: Բրիթնիի հայրը՝ Ջեյմի Սփիրսը, հաստ աղիքի հետ կապված 2 վիրահատություն է տարել, սակայն իր վիճակը դեռևս չի բարելավել: Աղբյուրը փոխանցում է, որ Սփիրսը շատ բան է զոհաբերել, որպեսզի […]

̰
Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

12:18 04.04.2019

Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ: Կառավարության որոշման նախագիծը ներառված էր գործադիրի այսօրվա նիստի օրակարգում. այն չզեկուցվող հարցերի շարքում էր: «Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հանրային խորհրդի նախագահ նշանակել Վազգեն Մանուկյանին»,- ասված է որոշման մեջ:

̰
Մաքգրեգորը կրկին կվերադառնա սպորտ

12:15 04.04.2019

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ սպորտ, թեև 9 օր առաջ հայտարարել էր, որ հեռանում է, հաղորդում է Life-ը: «Ես ցանկանում եմ առաջ շարժվել իմ երկրպագուների հետ, որոնք երկրի տարբեր անկյուններից են և տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Բոլոր կրոնները մեզ մարտահրավեր են նետում դառնալու մեր՝ ավելի կատարելագրոծված տեսակը: […]

̰
BACK_TO_TOP