TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Ապրիլ 2019

Անհայտ անձինք ավերածություններ են իրականացրել Ախալքալաքի հայկական վանքում

16:15 04.04.2019

Վանդալիզմ Ախալքալաքի հայկական վանքում կամ ինչպես այլ կերպ կոչում են՝ Ճգնավորի եկեղեցում: Հնագույն վանքում այսօր լուսաբացին անհայտ անձինք պատառոտել են եկեղեցական գրքույկները, օրացույցներ, գիպսե սրբաքանդակներ: Եկեղեցում կատարված վանդալիզմի ակտն առավոտյան բացահայտել են Խուլմուգո գյուղից վանք ուխտագնացություն կատարած երիտասարդները, ովքեր տարակուսել են տեսածից: «Առավոտյան, երբ եկանք վանք, տեսանք` ամեն ինչ կոտրտված ու ցաքուցրիվ էր եղած: Անհայտ […]

̰
Հորիզոն 15.00

16:13 04.04.2019

̰
Դատարանը մերժել է «Էլեկտրիկ Երևանի» քրգործը կասեցնելու դեմ տուժող լրագրողների բողոքը

16:09 04.04.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր) մերժել է «Էլեկտրիկ Երևանի» դեպքերով հարուցված քրեական գործը կասեցնելու մասին ՀՔԾ որոշման դեմ ներկայացված՝ տուժող լրագրողների բողոքը։ Այս մասին տեղեկացնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: «Հիշեցնենք, 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններից հետո, երբ քրեական գործ հարուցվեց, 21 տուժած լրագրողներից 3-ը […]

̰
Նախագահը Հորդանանում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին

16:06 04.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս: Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպումը կազմակերպվել է Հորդանանի Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի […]

̰
Օրբելյանը՝ 92 մլն դրամի չարաշահումներին իր առնչության մասին

16:06 04.04.2019

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է այն իրողությանը, ըստ որի՝ թատրոնում 92 մլդ դրամի չափով չարաշահումներ կան, և այդ պարտքը դեռ վճարված չէ: «Ես, որպես օպերայի թատրոնի տնօրեն, աշխատանքի եմ անցել 2016 թվականի փետրվարի սկզբին: Մեր թատրոնում արդեն աուդիտ էր անցկացվում՝ դեկտեմբերից: […]

̰
Ամեն մեքենայի կողքին ոստիկա՞ն պետք է կանգնի. ոստիկանապետը` «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի մասին

16:04 04.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Երբ նա մոտեցավ լրագրողներին, նրանք լուռ էին, ոստիկանապետը կատակեց. «Հարց էլ չունեք ոնց որ»: Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով կոռուպցիային, ասաց, որ պաշտոնապես հայտարարում է` ոստիկանությունում կոռուպցիա պաշտոնապես գոյություն չունի: Ոստիկանության պետին հարց են ուղղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 2-ին անհայտ անձանց կողմից ավտոմեքենաների թալանի […]

̰
Կոնստանտին Օրբելյանը հետագա քայլերի համար սպասում է վարչապետի պատասխանին

15:58 04.04.2019

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին հարցրել են, թե որո՞նք են լինելու նրա հետագա քայլերը։ «Ես հիմա տնօրեն չեմ, մենք դեռ կտեսնենք, վարչապետն ասել  է, որ կնայի այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է Նազենի Ղարիբյանն իրեն, ու եթե որևէ կետ սխալ լինի, քայլեր կձեռնարկի:Այնտեղ բոլոր 13 կետերը […]

̰
ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. Սվիտալսկի

15:50 04.04.2019

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական միությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ […]

̰
Կառավարության որոշման նախագծով ՊԵԿ աշխատակիցների ու հատկապես վերադասի պարգևատրումների չափերը նվազում են

15:49 04.04.2019

ՊԵԿ ֆինանսական միջոցների վերաբաշխման արդյունքում լինելու է պարգևատրումների չափերի անկում. այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարությունում ՊԵԿ աշխատակիցների պարգևատրումների հարցի քննարկման ժամանակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Չափերի հետ կապված անկում ունենում ե՞նք վերադասի դեպքում»: Անանյանը պատասխանեց. «Ոչ միայն վերադասի դեպքում, այս փոփոխությամբ նախորդ տարվա 6 մլրդ-ից 60 տոկոսի չափով է վերականգնվում, ես հաստատում […]

̰
Ինչո՞ւ է Ատոմ Ջանջուղազյանը դեմ Դավիթ Անանյանի ներկայացրած որոշման նախագծին

15:48 04.04.2019

Պարգևատրումների վերաբաշխում կատարելու հարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ օրինակ բերեց՝ ասելով. «Օրինակ` շարքային մաքսավորը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ մաքսային տեսուչի դրույքը այդ շրջանակում է առանց պարգևատրման, այսինքն՝ մաքսային ծառայողը, որն օրական 100 միլիոնավոր դրամի ապրանքի հետ է գործ ունենում, ստանում է 160 հազար դրամ, եթե սենց թողնում ենք, իրեն […]

̰
Ստեղծվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ` վարչապետի գլխավորությամբ

15:31 04.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: 2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի»: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը, խորհրդի կազմում են՝ փոխվարչապետ Տիգրան […]

̰
Տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկումը կառավարությունում. ՊԵԿ-ն առաջարկում է պարգևատրումների վերաբաշխում կատարել

15:30 04.04.2019

«Հարց 37-ին ենք անցնում՝ տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկմանը»,- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությանն այսպես ներկայացրեց ամենավիճարկելի՝ ՊԵԿ պարգևատրումների մասին հարցը: Ըստ որոշման նախագծի՝ ՊԵԿ-ն առաջարկում է սահմանել պարգևատրումների ֆոնդ ոլորտի աշխատակիցների համար, որոնցից արտահոսքի մտավախություն ունեն: Նիկոլ Փաշինյանը, մինչ Դավիթ Անանյանին ձայն տալը, ասաց. «Ես հարկ համարեցի, որ այս թեման հրապարակային և ամբողջական […]

̰
Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը, խնդրում եմ, իրար հետ մի՛ կապեք. Արթուր Վանեցյան

15:13 04.04.2019

Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է իր մոր՝  Մարգարիտա Ազարյանի՝ վարչապետի աշխատակազմի Կադրերի վարչության պետի պաշտոնից ազատվելու հարցին։ «Եկե՛ք, այս գործընթացը մի՛ անձնավորեք: Իմ մայրը աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ ես անգամ եղել եմ դպրոցական: Նա շարունակել է աշխատել, երբ ես եղել […]

̰
Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ. Արթուր Վանեցյան

15:08 04.04.2019

Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է այսօր կառավարության նիստում վարչապետի կողմից ֆեյք օգտատերերի և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ստացած հանձնարարականին. «Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Եթե գրառումների մեջ չկա հանցակազմ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն […]

̰
Ի՞նչ մեղավոր են մարզային քաղաքների բնակիչները, որ իրենց քաղաքներում նոր բնակելի շենքեր չեն կառուցվում. Մարուքյան

15:05 04.04.2019

Ի՞նչ մեղավոր են, օրինակ, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և մյուս մարզային քաղաքների բնակիչները, որ իրենց քաղաքներում նոր բնակելի շենքեր չեն կառուցվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ քաղաքացիներ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն, […]

̰
̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ

14:55 04.04.2019

Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ֆրանկոֆոն երկրների դեսպանների ուշադրությունը հրավիրեց նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և հարակից միջոցառումների արդյունքների վրա: Այդ համատեքստում ֆրանկոֆոն երկրների դեսպանները շնորհավորեցին Հայաստանին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի հաջող կազմակերպման և […]

̰
Երուսաղեմի պատրիարքարանի մեջ անհավատալի գանձեր կան, որ ցուցադրված չեն. Կլոդ Մութաֆյան

14:47 04.04.2019

Հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին: Նա կարծում է, որ սփյուռքահայերի գործը պետք է լինի այլազգիներին հայկական մշակույթին ծանոթացնելը: Նա անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի օրերին այստեղ բացված ցուցահանդեսին և նշել, որ շատ ուրախ է, որ այն բացված է հենց Մատենադարանում, քանի որ այն հայտնի տեղ […]

̰
Ողջունում ենք բանակցությունների ժամանակ գերակշռած կառուցողական մոտեցումը․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

14:43 04.04.2019

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն անցկացվել է դրական ու կառուցողական մթնոլորտում։ «Ողջունում ենք բանակցությունների ժամանակ գերակշռած կառուցողական մոտեցումը։ Կողմերին անհրաժեշտ աջակցություն կտրամադրենք, որպեսզի կյանքի կոչենք այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում»,- ասել է Զախարովան։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես ամենաակտիվ դերն […]

̰
Իմ՝ ազատված լինելու պատմությունն անհավանական գովազդ էր թատրոնի ու Հայաստանի համար. Օրբելյան

14:34 04.04.2019

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այսօր` լրագրողների հարցերին պատասխանելիս խոսել է  նաև այն մասին, թե կա՞ արդյոք քաղաքական ենթատեքստ այն ամենի մեջ, ինչն այս օրերին կատարվում է իր շուրջ: «Ոչ մի քաղաքականություն ես այստեղ չեմ տեսնում, սա պարզապես սխալ տեղեկատվության արդյունք է, որը հաղորդվել է Նազենի Ղարիբյանին: Ի՞նչ կապ ունի […]

̰
ՊԵԿ-ը` էլեկտրոնային փոստի հասցեներ տրամադրելու անհրաժեշտության մասին 

14:34 04.04.2019

ՊԵԿ լրատվության բաժնից հայտնում են, որ հիմք ընդունելով ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 64-րդ 65-րդ և 66-րդ կետերով սահմանված հարկային վարչարարության առանձնահատկությունները` այն է` հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը` մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր, ընդունվում են ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով: «Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ […]

̰
Լավագույն գործելակերպի ծրագիր Հայաստանի խոշորացված համայնքների համար

14:33 04.04.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր Հայաստանի 52 խոշորացված համայնքների ներկայացուցիչներին փոխանցել տեղական ինքնակառավարման լավագույն գործելակերպի առաջադեմ փորձը։ Համայնքների կարողությունների ամրապնդմանն ուղղված լավագույն գործելակերպի սկզբունքները […]

̰
Ճանապարհը Հայաստանում երկար տարիներ եղել է փող ուտելու թիվ 1 տեղը, ոմանց ախորժակը դեռ չի փակվել. Փաշինյան

14:26 04.04.2019

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»: Զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը ներկայացրեց, որ անհրաժեշտություն է առաջացել որոշ ճանապարհների շինարարության համար լրացուցիչ ֆինանսական հատկացումներ անել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, […]

̰
Կառավարությանը դատի տվեք, և թող դատարանը որոշի` լեգիտի՞մ է եղել որոշումը, թե՞ ոչ. Կոնստանտին Օրբելյանը` մշակույթի նախարարությանը

14:22 04.04.2019

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, խոսելով թատրոնի ու իր պաշտոնավարման շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հետևյալն է ասել. «Հիմա ինձ թվում է, ինչ-որ թյուրիմացություն է կատարվում: Չգիտես ինչու Նազենի Ղարիբյանը որոշել է, որ իմ նշանակումը ոչ լեգիտիմ է: Մշակույթի նախարարությունը վերջին 8 կամ 9 ամիսների ընթացքում […]

̰
Հայ փրկարարները կվերապատրաստվեն ՌԴ ԲՈՒՀ-երում

14:17 04.04.2019

Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթական համագործակցության 2019 թ. ուսումնական պլանի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 20 աշխատակիցներ կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներին: Փրկարար ծառայողների առաջին խումբը՝ բաղկացած 10 փրկարարից, ՌԴ կմեկնի ապրիլի 7-ին՝ մասնակցելու ապրիլի 8-21-ը ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում օգտվել հարմար պահից

14:15 04.04.2019

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում նոր իմպուլս կա, որն անհրաժեշտ է իրացնել ու վերածել տեղերում իրականացվող կոնկրետ քայլերի։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը։ Մինչ այդ, նա ելույթ էր ունեցել ԱՄՆ Հելսինկյան կոմիտեում ու ասել, որ թեև որոշ դրական իրադարձություններ են եղել, բայց դեռ շատ բան է անհրաժեշտ տեսնել մինչև […]

̰
Ազգային պատկերասրահում Զարեհ Մութաֆյանից կա 30 գործ, բայց ցուցադրված է միայն 1-ը. Կլոդ Մութաֆյան

14:09 04.04.2019

Հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին: Նա անդրադարձել է իր գեղանկարիչ հոր` Զարեհ Մութաֆյանին նվիրված` օրեր առաջ տեղի ունեցած ֆիլմի ցուցադրությանը. «Ուզեցի առիթից օգտվել, այս ֆիլմը ցուցադրել և գալ Հայաստան: Հայրս 8 տարեկան էր, երբ ընտանիքը կոտորվեց, ինքն ընկավ որբանոց, ցանկություն եղավ ցույց տալ, […]

̰
Աղմկահարույց օրինագիծ Վրաստանի խորհրդարանում. բանակում կծառայեն բոլոր հոգևորականները, բացի ուղղափառներից

14:06 04.04.2019

Վրաստանի խորհրդարանում գրանցվել է «ռազմական պարտականությունների ու ռազմական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը: Օրինագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել, որոշ հասարակական և քաղաքական գործիչներ պնդում են, որ այն խտրականության էլեմենտներ է պարունակում․ օրինագիծը ենթադրում է պարտադիր զինծառայություն բոլոր հոգևորականների համար, բացի Ուղղափառ եկեղեցու սպասավորներից, տեղեկանում ենք «Ալիք Մեդիայից»: Օրինագծի հեղինակը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և […]

̰
Տեխնիկական պատճառներով Երևան-Գյումրի արագընթաց գնացքի չվերթը չեղարկվում է

14:03 04.04.2019

Տեխնիկական խնդիրների պատճառով ապրիլի 5-ին` ժամը 09:40-ին, Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացքի չվերթը չեղարկվում է: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: Իսկ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05-ին, 17:10-ին, Երևանից` 17:15-ին, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների` ապրիլի 6-7-ի չվացուցակը:

̰
Վահե Էնֆիաջյանը Մոսկվայում հանդիպել է Պետդումայի փոխնախագահի հետ

13:56 04.04.2019

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է փոխանցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` Պյոտր Տոլստոյին մեր երկիր այցելելու հրավերը, ինչպես նաև ներկայացրել […]

̰
BACK_TO_TOP