12:14 04.04.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության ապրիլի 4-ի նիստում առաջարկեց չզեկուցվող հարցերից մեկում՝ «ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» նախագծում փոփոխություն կատարել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց. «Վայ թե պիտի չընդունեինք էդ 1515 որոշումը: Ինչ ընդունել […]
12:12 04.04.2019
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «ՆԱՏՕ-ի 70-ամյակ. Ռազմավարական գործընկերություն 21-րդ դարում» թեմայով լսումների ժամանակ մեծ աջակցություն է հայտնել Վրաստանին ու Ուկրաինային՝ գտնելով, որ դաշինքը պետք է անվտանգության ոլորտում մեծացնի իր աջակցությունն այդ երկրներին: «Խորհրդային Միության նախկին երկրները ձգտում են միանալ ՆԱՏՕ-ին` ոչ միայն Ռուսաստանից պաշտպանվելու, այլև տնտեսական զարգացման նպատակով: Ռուսաստանը կրկին սպառնալիք […]
12:08 04.04.2019
Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ «Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում նախատեսված է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստ՝ նվիրված ԵԱՏՄ 5-ամյակին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Նա հայտնել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում այդ միջոցառման անցկացումը խիստ խորհրդանշական է, որովհետև […]
12:02 04.04.2019
Կառավարությունը սկսել է հերթական նիստը: Մինչ մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկու կարևոր հարցի մասին: Ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին: Ինչո՞վ է պայմանավորված, պատասխանատուն ներկայացրել է հետևյալը. «Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ամսական, միջին հաշվարկներով, գազի խտությունը եղել է 7.1, վերջին […]
11:58 04.04.2019
ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի հիմնավորումներում նշվում է՝ առաջարկվող իրավական ակտով հնարավոր է դառնում ապահովել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց՝ Արտաքին գործերի նախարարությունից ոչ միայն պետական կառավարման համակարգի մարմիններ, այլ նաև արտաքին կապերի բնագավառում առանձին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի և Ազգային […]
11:40 04.04.2019
2005թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի իրազեկման և հակատականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների մոտ 30%-ը երեխաներ են: Հայաստանի 4 մարզերում (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր) կան ականային […]
11:24 04.04.2019
Թուրքիայի կառավարությունը կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները Ստամբուլում և պահանջել է վերահաշվարկ կատարել:
11:12 04.04.2019
Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահ Տագեսսե Չաֆոյի հետ: Երկուստեք ընդգծվեց հայ-եթովպական պատմական ամուր կապերը՝ որպես լավ հիմք երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայկական կողմը հանձնառու է նոր լիցք հաղորդելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններին: Զոհրաբ Մնացականյանը […]
11:08 04.04.2019
Պենտագոնը հայտարարել էր, որ կդադարեցնի F-35 կործանիչների մասերի մատակարարումը Թուրքիային:
10:48 04.04.2019
Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղաքունիք մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ […]
10:32 04.04.2019
Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ […]
10:23 04.04.2019
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 3-ին Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիաների նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախ՝ իր խորին երախտագիտությունն է հայտնել Եթովպիայի կառավարությանը և մասնավորապես նախարար Մեկուրիային՝ Հայաստանի համար այս կարևոր այցը հյուրընկալելու համար, ապա՝ նշել․ «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության համար առկա հրաշալի ներուժի բացահայտումը: Մենք […]
10:15 04.04.2019
Դուշանբեում դատարանը տուգանել է էստրադային երգչուհի Ֆիրուզա Խաֆիզովային այն բանի համար, որ իր ծննդյան օրը հրավիրել է իր ընկերուհիներին և ծանոթներին: Կինը մեղավոր է ճանաչվել է Տաջիկստանի Հանրապետությունում տոնակատարություններ անցկացնելու մասին օրենքի խախտման համար, որի համաձայն՝ ծննդյան տոնը կարելի է նշել միայն ընտանեկան շրջանում, գրում է Интерфакс-ը: Հիմա դերասանուհին պետք է պետությանը վճարի 500 ԱՄՆ […]
10:03 04.04.2019
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ուշագրավ է, որ հարավարևելյան քրդաբնակ Բաթման նահանգում առաջին անգամ կին թաղապետ է ընտրվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հատկանշական է, որ նահանգի տարբեր վարչական շրջաններում թաղապետ ընտրվելու համար հայտ էին ներկայացրել բազմաթիվ կին թեկնածուներ, սակայն նրանցից միայն մեկն է անցել: Սաղլըք թաղամասում Ֆաթմա Թյուրքյանը 100 ձայնով առաջ է […]
09:52 04.04.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում` 10:00-14:00 Նոր-Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի փ․ 2, 4 շենքերը, Ա․ Հովհաննիսյան փ. 10, 12, 14 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10:00-16:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 2, 4, 6 շենքերը, Նանսենի փ. 4/1, 19, […]
09:38 04.04.2019
Ապրիլի 4-ին՝ ժամը 00:33-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1991թ.) […]
09:25 04.04.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
09:12 04.04.2019
Ապրիլի 4-ին՝ ժամը 01:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող […]
09:00 04.04.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո Իսրայելն արդեն իսկ մշակել է այդ տարածքների զարգացման ծրագիր, որը ենթադրում է ավելացնել բնակչությունը և հասցնել մոտ քառորդ միլիոնի, ստեղծել նոր քաղաքներ, նոր ենթակառուցվածքներ և այլն: Այլ կերպ ասած, Իսրայելն արդեն իսկ ձեռնամուխ է լինում վերաբնակեցման քաղաքականության: Անշուշտ, միամիտ է կարծել, որ […]
08:46 04.04.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը։ Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները։ ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, և այդ մեկն էլ պետք է վերահսկի սփյուռքի ոլորտը և լինի սփյուռքի և հայրենադարձության […]
08:30 04.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով: Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարևոր ուղղությունը: […]
08:15 04.04.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալի պրոդյուսերական անձնակազմը ստիպված է եղել տարբեր քայլերի դիմել, որ վերջին եթերաշրջանի սյուժետային կարևոր ինֆորմացիան պրեմիերայից շուտ չհայտնվի համացանցում: Դերասանների սցենարները խիստ վերահսկել են և նույնիսկ կեղծ տեսարաններ են նկարել պապարացիներին շեղելու համար: Անվտանգության նկատառումներով «Գահերի խաղի» անձնակազմը և HBO հեռուստաալիքը լռության պահպանման մասին պայմանագիր են կնքել նաև Սանսայի դերակատար Սոֆյա Թուրների նշանածի՝ […]
08:01 04.04.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն դիմել է Հարկային վարչությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջին 6 տարիներին արված հարկային վճարումները ստուգելու հայցով։ Այս մասին հայտնում է Mediaite պարբերականը։ Նշվում է, որ համապատասխան հայցն ուղարկել է Մեթոդների և միջոցների հարցերով կոմիտեի նախագահ Ռիչարդ Նիլը։ Նշվում է, որ դեմոկրատները վաղուց են ձգտում պաշտոնական տեղեկություններ ստանալ նախագահի վճարած հարկերի […]
07:45 04.04.2019
Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Առաջատար է դարձել «Ժողովրդի ծառան» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ով հավաքել է 30․24 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն է՝ ընտրողների 15․95 տոկոսի աջակցությամբ։ Նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 21-ին։
07:30 04.04.2019
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենք, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է կրկին դիմել ԵՄ-ին՝ Brexit-ի հետաձգման խնդրանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Փաստաթղթի օգտին է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312-ը։ Օրինագծի համահեղինակներ են հանդես եկել լեյբորիստ Իվետ Կուպերը և պահպանողական Օլիվեր Լետվինը։ Ուժի մեջ մտնելու համար օրինագծին պետք […]
01:05 04.04.2019
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Շաբաթվա շեշտադրումները» հատուկ թողարկմանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է իր նպատակների մասին: Սաակաշվիլին կարևորել է՝ ապագա սերունդը դրական գնահատի իր գործունեությունը: «Զվիադ Գամսախուրդիան ասում էր, որ երազում է նստել Ռուսթավելիի սրճարանում և նայել աստղազարդ երկնքին: Իմ երազանքն է՝ նստել Պիացցայի սրճարանում, իսկ, որ ավելի լավ է՝ իմ թոռները 50 տարի […]
01:02 04.04.2019
63-ամյա Վլադիմիր Կուզմինը գաղտնի ամուսնացել է 27-ամյա Սվետլանա Կարպուխինայի հետ, հաղորդում է КП-ն՝ հղում անելով երգչի եղբորը՝ Ալեքսանդր Կուզմինին: Նշվում է, որ հարսանիք, որպես այդպիսին, չի եղել. զույգը 2 ամիս առաջ ԶԱԳՍ-ում գրանցել է ամուսնությունը: Նրանք ծանոթացել են ինչ-որ միջոցառման ընթացքում, երբ աղջիկը առաջարկել է իր ծառայությունը համերգներ կազմակերպելու հարցում, նրանց շփումը վերափոխվել է ռոմանտիկ […]
01:00 04.04.2019
Ռուսաստանի թանգարանների միության նախագահ և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պյոտրովսկին պատմել է իր ծագման մասին ու հայտնել, թե որ ազգին է իրեն վերագրում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Իմ արյունների հետ ամեն ինչ կարգին է. lեհական, ռուսական ու հայկական արյուններ: Երեք ազգ, երեք կրոն, մեր նախնիները կաթոլիկներ են եղել, մեր գերբը լեհական է: Երբ ես Հայաստանում […]
00:58 04.04.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համարվում է աշխարհի ամենահարուստ նախագահը: Այս մասին գրել է Рolitica.com.ua ուկրաինական հանդեսը: «Նշենք, որ Ուկրաինայի նախագահն իր գործունեության ընթացքում բիզնեսով չպետք է զբաղվեր, բայց Պորոշենկոյի դեպքում այդպես չէ: 2019-ի երկու ամիսների ընթացքում նրա եկամուտը կազմել է 1 մլրդ»,- ասված է նյութում: Տեղեկատվության համաձայն՝ Պյոտր Պորոշենկոն 2019 թվականի հունվարին հայտարարագրել է 856 […]