00:55 04.04.2019
Իրանի նահանգների մեծ մասում ավերածությունների պատճառ դարձած հեղեղներից հետո երկրի իշխանություններն արգելել են Իրանից կարտոֆիլի ու սոխի արտահանումը։ Այդ արգելքը կարող է ձգվել մինչև այս տարվա ամառ-աշուն։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները։ Պատճառն այն է, որ հեղեղները զգալի վնաս են հասցրել երկրի գյուղատնտեսությանը․ հեղեղների պատճառով վնասներ կրած առնվազն 24 նահանգներից 12-ում արդեն հաշվել են […]
00:53 04.04.2019
Նոր iPhone-ը կստանա ավելացված ծավալով մարտկոց, հաjտնում է վերլուծաբան Մինգ Չժի Կուոն, գրում է Life.ru-ն: XS-ը փոխարինող մոդելի մարտկոցի ծավալը կավելացվի 20-25%-ով, իսկ XS Max-ինը` 10-15%: Կորպուսի հաստությունը չի փոխվի և ինժեներները հնարավորություն կունենան նոր մարտկոցը տեղադրել OLED` ավելի բարակ էկրանների հաշվին: XR-ի փոխարինողի դեպքում մարտկոցի ծավալը կավելանա առավելագույնը 5 տոկոսով, հիշեցնենք, որ այս պահին […]
00:49 04.04.2019
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցելել է Հյուսիսային Մակեդոնիա: Այս մասսին հայտնում է BBC-ն: Դեռևս 1991 թվականից մինչ այժմ Ցիպրասն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է այս երկիր: Երկու երկրների միջև ոչ հարթ հարաբերություններն սկսվել էին այն բանից հետո, երբ Հարավսլավիայի փլուզումից հետո այդ երկիրը վերանվանվել էր Մակեդոնիա: Հունաստանը դեմ է արտահայտվել այս որոշմանը, քանի […]
00:40 04.04.2019
«Որևէ մեկը չի կարող Անկարային ստիպել ընտրություն կատարել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև», – Վաշինգտոնում ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Սրանով նա պատասխանել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցչի այն խոսքերին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգները ցանկանում է Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ում, բայց առանց ռուսական զենիթահրթիռային համակարգերի։ Խոսքը հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերի մասին է, որոնք […]
00:37 04.04.2019
«Աճն այն ժամանակ կենտրոնացված էր շինարարության բնագավառում: Կառուցված էր դրսից տրանսֆերների գործոնի էական ազդեցության ներքո: Արտաքին տնտեսական շոկերի պայմաններում միանգամից կրճատվեց», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով այն մասին , թե ինչու բնակչությունը 2000-ականների սկզբին, երբ խոսում էին երկնիշ տնտեսական աճի մասին, առանձնապես չզգաց դա: Ավելին՝ չզգաց […]
00:37 04.04.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ էր Սուխումի և Ցխինվալիի վերադարձի դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ից՝ թողնելով ռուսական ռազմակայանները Վրաստանում: Նախկին նախագահի խոսքերով՝ այս թեմայի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի հետ, սակայն դեպքերն այլ կերպ ծավալվեցին: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է ապրիլի 2-ի երեկոյան «Ռուսթավի 2-ի» եթերում։ .«Հիմնախնդիրները մենք ստացել էինք […]
00:31 04.04.2019
Kommersant-ի թղթակիցը, որն այցելել է Հայաստան, նյութ է պատրաստել, որտեղ կիսվել է իր տպավորություններով: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանն այսօր. ցանկանում էի մայիսյան տոներին շարունակել ճանապարհորդությունս, բայց ճամփորդելը գումար է, նյարդեր, աժիոտաժ: Այդուհանդերձ, եթե արդեն տրամադրվել եք, անպայման մեկնեք ճամփորդության: Պարզապես լեռների, լճերի, Հայաստանի ողջ բնության բնապատկերները, Հայաստանի տեսարժան վայրերը, կոլորիտն ու բույրերն, իմ կարծիքով, […]
00:24 04.04.2019
Եվրախորհրդարանի արդարադատության և քաղաքացիական իրավունքերի ներքին գործերի կոմիտեն հայտարարել է, որ Ջիբրալթարը համարվում է բրիտանական գաղութ, գրում է El Pais-ը: «Ջիբրալթարի հիշատակումը, որպես գաղութ, կունենա արմատական նշանակություն, եթե Brexit-ից հետո փորձ ձեռնարկվի Բրիտանիայի և Իսպանիայի միջև տարածքային վեճը լուծել: Ակնհայտ է, որ ԵՄ-ն այս հարցում աջակցում է Իսպանիային թե’ Եվրախորհրդարանի, թե’ ԵՄ խորհրդի մակարդակով»,- ասել […]
00:18 04.04.2019
Ադրբեջանի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունները հրաժարվել են արտոնել երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Մուսավաթ» կուսակցության և «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության նախաձեռնած ցույցերը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Հիմնավորումն այն է, թե ցույց-երթերը նախագծվել են այնպես, որ անցնում են բանուկ փողոցներով ու կարող են խաթարել երևեկության բնականոն վիճակը։ Այս հիմնավորումով մերժվել է ընդդիմադիրների առաջարկած երեք տարբերակ։ […]
00:13 04.04.2019
Չինական Սիչուան նահանգում ապրող Սյուն և Ջան Ցզեն ընկերներ են և միասին դպրոց են հաճախում: Ջան Ցզեն չի կարողանում քայլել և նրա ընկերն ամեն օր շալակած դպրոց է տանում նրան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: «Ես 40 կիլոգրամ եմ, իսկ Ջանը՝ ընդամենը 25: Ես հեշտությամբ եմ նրան գրկում»,- ասել է Սյուն: Ջանի առողջական վիճակի […]
00:13 04.04.2019
Եվրախորհրդարանի կոմիտեն հավանություն է տվել Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքացիների՝ ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի երթևեկելու նախաձեռնությանը, գրում է Associated Press-ը: Նշվում է, որ Եվրախորհրդարանի ներքին գործերի, արդարադատության և քաղաքացիական ազատության կոմիտեն 38 ձայնով կողմ է քվեարկել, որպեսզի Բրիտանացիներին հնարավորություն տա աշխատել և այցելել ԵՄ երկրներ՝ որպես զբոսաշրջիկ: Նշվում է, որ 8 անդամներ նախաձեռնությանը ղեմ […]
00:05 04.04.2019
WhatsApp հավելվածում նոր կարգավորում է հայտնվել, որը թույլ է տալիս սահմանափակել այն անձանց շրջանակը, որոնք կարող են օգտվողին ավելացնել ցանցի որևէ խումբ։ Այս մասին հայտնել է նամակագրական ցանցի մամուլի ծառայությունը։ Եթե օգտվողն արգելում է իրեն զանգվածաբար ավելացնել տարբեր խմբերում, ապա նրան որևէ խումբ հրավիրելու համար մյուսները պետք է անհատական հրավեր ուղարկեն, որը ակտիվ կլինի 3 […]
23:59 03.04.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլում ինչ խախտումներ են արձանագրվել, որոնք են դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Նման ուսումնասիրություն է կատարել «Կոմպաս» հասարակական կազմակերպությունը: Այսօր ուսումնասիրության արդյունքներն են ներկայացրել, համաձայն որոնց՝ խախտումները վերաբերել են շինարարական որակին, նախագծերին և ժամկետներին: Փորձագետները նաև փողոցաշինությունն ավարտելու նոր ժամկետներն են կասկածի տակ դրել: Մի քանի ամիս վերապատրաստված դիտարկում իրականացնողների […]
23:52 03.04.2019
Առափիում սողանքների ակտիվացում է նկատվում: Վերջին դեպքը, երբ սողանքի հետևանքով բնակելի տներից մեկը տուժեց, անցած տարվա աշնանն էր: Ընդհանուր առմամբ, Առափիի սողանքային գոտում 146 տուն է գտնվում: 2 տարի առաջ պետական համաֆինանսավորման գումարները Առափիում այլ նպատակի օգտագործվեցին: Ճապոնական կառավարության հետ համատեղ ջրահեռացման համակարգ անցկացվեց ու սողանքի շարժը չափող սարքեր տեղադրվեցին: Հիմա փրկարարական վարչությունը նորից դիտարկումներ […]
23:42 03.04.2019
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ լրատվական ծառայությունից: Հյուրերը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինծառայողների հետ: […]
23:39 03.04.2019
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեում այսօր ներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի […]
23:35 03.04.2019
Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար այնպիսի փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին: Հավաքների խաղաղ բնույթը մեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքում մասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը: Այս ամենն արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ: Մարդու […]
23:31 03.04.2019
Ինչպես արդեն հայտնի է, մշակվել է մի ուղեցույց, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Ուղեցույցի համահեղինակներից է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ինչո՞ւ հենց Գևորգ Կոստանյանը, ինչո՞ւ հենց իր ծառայությունից օգտվեցիք, հարցրել են լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Գևորգ Կոստանյանն իրավաբան […]
23:23 03.04.2019
Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում: «Նախագահական համերգաշարը» մեկնարկել է այսօր մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով: Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը […]
23:17 03.04.2019
ՀՀ քննչական կոմիտեում այսօր ներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Միջոցառմանը մասնակցող ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է այն հանգամանքին, թե ինչ բնույթի խախտումներ է արձանագրում ՄԻՊ-ը, ինչ քայլեր են ձեռնարկվել բացերը լրացնելու ուղղությամբ: «Նժարի հակառակ կողմում մարդու ազատության […]
23:12 03.04.2019
ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպված միջոցառման ավարտից հետո լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Հարցերից մեկը վերաբերել է Մանվել Գրիգորյանի կալանքի իրավաչափ լինել-չլինելուն: Ինչպես հայտնի է, այսօր Քննչական կոմիտեում կարևորվել է այն հանգամանքը, որ կալանքը կիրառվի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ «Պետք է տարանջատել կալանքի հիմքերը, և եթե կալանքի հիմքերը բավարար են և իրավաչափ են, […]
23:06 03.04.2019
Այսօր՝ ապրիլի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Հ․Մ․-ն իր վարած Opel մակնիշի 36 AC 971 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Toyota սերվիսի հարևանությամբ, վերգետնյա անցումի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է […]
22:55 03.04.2019
Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ քննչական կոմիտեումներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության […]
22:51 03.04.2019
«Գրանդ սպորտ» համալիրում այսօր տեղի է ունեցել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների և ԱԺ պատգամավորների ֆութզալի թիմերի երկրորդ հանդիպումը: Խաղն ավարտվել է լրագրողների հաղթանակով՝ 14:5 հաշվով: Նախորդ խաղում ևս լրագրողների թիմը հաղթանակ էր տարել: Գրանցվել էր 4։2 հաշիվը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:42 03.04.2019
«Մոնախ» մականունով Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում այսօր վկայի կարգավիճակում հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պատմել է, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրը, հարձակում է եղել «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի և շտաբի անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ: Դատարում պաշտպան Հայկ Ալումյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք նա նախկինում ճանաչել է […]
22:30 03.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում փոխել իր մարտավարությունը քվեարկության երկրորդ փուլից առաջ, որը տեղի կունենա ապրիլի 21-ին, հաղորդում է TASS-ը: Նրա շտաբի ներկայացուցիչը նշել է, որ իրենք չեն ցանկանում փոխել իրենց թեկնածուի կերպարը, քանի որ Զելենսկին գնում է դեպի իր ընտրողը հստակ և հասկանալի դիրքով: Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Ռազումկովը նշել է, որ չի […]
22:18 03.04.2019
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա: Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով: Ժամանակ շատ չունեի և ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա […]
22:05 03.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում։