00:54 28.05.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24–ին միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի վերջինը որպես խափանան միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 25 շենքի բնակիչ, 21-ամյա Գենրիխ Ալավերդյանի նկատմամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 25 շենքի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա: Ոստիկանները պարզել էին, որ մահացածը նույն հասցեում բնակվող, 46-ամյա Արամ Նահապետյանն էր: Տեղում դատաբժիշկը դին արտաքին զննության ենթարկելով՝ հայտնաբերել էր մարմնի վրա քերծվածքներ և արյունազեղումներ:
Նույն օրը Ա. Նահապետյանին ծեծելու հետևանքով մահվան հասցնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները բաժին էին բերման ենթարկել Գ. Ալավերդյանին, որը ձերբակալվել է:
Պարզվել է, որ մինչև մահանալը՝ մայիսի 15-ին և 16-ին, Գ. Ալավերդյանը վիճաբանել է Ա. Նահապետյանի հետ, որի ժամանակ էլ դաժան ծեծի է ենթարկվել: Վիճաբանությունը տեղի է ունեցել գումարային հարցերի շուրջ:
Մայիսի 18-ին արդեն ձերբակալված Գ. Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրեական գործն Արաբկիրի հետաքննչական բաժանմունքից փոխանցվել է քննչական բաժին, և քննիչը դիմել է դատարան և դատավոր Աննա Դանիբեկյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը ու դատարանից Գ. Ալավերդյանին ազատ է արձակել՝ պատճառաբանելով, որ Գ. Ալավերդյանը կատարվածի համար զղջացել է:
13:33 13.06.2025
Թրամփն ասել է, որ նախապես տեղյակ է եղել Իրանին իսրայելական հարվածների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապես տեղյակ է եղել իրանական օբյեկտներին Իսրայելի հարվածների մասին։ Fox News-ի քաղաքական մեկնաբանին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Իսրայելի հարձակումն իր համար անակնկալ չի եղել։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը սկսել է «Արթնացող առյուծ» կոչվող լայնածավալ գործողությունը, որի ընթացքում օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային […] ...
13:28 13.06.2025
Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԼատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող […] ...
13:24 13.06.2025
«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո […] ...
13:07 13.06.2025
Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրներըԿայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...
13:04 13.06.2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ ԱբրահամյանըԱզգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...
13:00 13.06.2025
Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներովՉինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...