Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների․ ԱԱԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների․ ԱԱԾ

15:45 17.02.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։

Վերջինների ծավալած հակապետական գործունեության արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։

Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների։

Այդ, ինչպես նաև համածառայակիցների շրջանում իրենց ունեցած հեղինակությունն օգտագործելով՝ դավաճանական գործունեություն ծավալած անձինք մուտք են գործել զորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։

Հարկ է հիշատակել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված և քննված այլ գործերով ևս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցած անձինք պատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ այդ կերպ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը և աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջև դրված բազմապիսի մարտական խնդիրներ և մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

23:08 27.05.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց […] ...

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

23:02 27.05.2025

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

Բաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […] ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

22:56 27.05.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

22:49 27.05.2025

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

BACK_TO_TOP