ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում

17:50 30.08.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի, Վայոց ձորի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Վայոց ձոր այցը սկսել է Ջերմուկ համայնքից։
Մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին։ Կենտրոնին կից կառուցվում է նաև խաղահրապարակ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 247 040 դրամ ,որից համայնքի ներդրումը՝ 10 586 464 , պետության հատկացումը՝19 660 576 դրամ է։
Նախարարին տեղեկացրել են,որ կենտրոնը պատրաստ է շահագործման և կահավորումից հետո պատրաստ կլինի ընդունել երեխաների։ Այս պահին հաշվառված է 180 երեխա, բայց պատասխանատուները նշել են, որ այն մինչև 200 երեխա ընդունելու հնարավորություն ունի։

Այնուհետև նախարարն այցելել է Գնդեվազ բնակավայր, եղել համայնքային մանկապարտեզում, որը նույնպես մասնակի վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով,ծանոթացել է շենքային պայմաններին։

Ծրագրի ընդհանուր արժեքը 9 686 544 դրամ է՝ 35 % համայնքի համաֆինանսավորմամբ։

Նախարարը նշել է, որ գյուղական և փոքր բնակավայրերի երեխաները նույնպես պետք է ունենան կրթության և զարգացման նույն հնարավորություները, ինչ մեծ քաղաքների իրենց հասակակիցները։ Սրան են միտված նաև ինչպես սուբվենցիոն ծրագրերը, այնպես էլ համայնքների միավորմամբ փոքր գյուղերի համար ստեղծվող հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում նախարար Սանոսյանը մարզպետի և քաղաքապետի հետ քննարկել է Ջերմուկ համայնքում իրականացվող ընթացիկ ծրագրերը, օրակարգային այլ հարցեր։

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (мебель и в помещении)

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (в помещении)

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

Возможно, это изображение (8 человек, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

16:55 20.06.2025

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

16:52 20.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: ...

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

16:50 20.06.2025

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

Արագածոտնի պարեկները հունիսի 18-ին Ապարան քաղաքում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին են ներկայացրել 56-ամյա մի տղամարդու, որը մայիսի 15-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր որպես գողություն կատարած և դատաքննությունից խուսափող անձ, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին

16:47 20.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

BACK_TO_TOP