10:52 25.08.2021
Օգոստոսի 26-ին` ժամը 10:00-ից 12:00-ն, ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Խնձորուտ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
10:34 25.08.2021
2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 18.30-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ վրաերթի հետևանքով բուժօգնության է դիմել Մասիսի քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ., որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցական փողոցների խաչմերուկում: Դեպքի […]
10:25 25.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ամբողջ […]
10:08 25.08.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրել է համապատասխան համակարգեր և պատրաստ է իրականացնել դրոշմավորումը հետևյալ ապրանքախմբերի մասով․ • թեթև արդյունաբերության ապրանքներ (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի […]
08:20 25.08.2021
Օգոստոսի 24-ին, ժամը 23:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի 99 հասցեում գտնվող շինանյութի պահեստում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Օգոստոսի 25-ին, ժամը 00։08-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 […]
08:10 25.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մաշտոցի պող. 50, 50ա շենքեր, Կորյունի փ. 23, 23/37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորք 7 փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր մանկապարտեզ, […]
21:48 24.08.2021
Օգոստոսի 24-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։44-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է մոտ 4000 քմ […]
21:13 24.08.2021
Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու երկրները, և ես կցանկանայի վերահաստատել Անդորրայի Իշխանապետության հանձնառությունն ու հաստատակամությունը` շարունակելու ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ հիանալի հարաբերությունները մեր համագործակցության երկկողմ […]
21:03 24.08.2021
Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։ Հրդեհը […]
21:00 24.08.2021
Ադրբեջանը կրկին խոչնդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արցախ կատարելիք տեսչական այցը: Իլհամ Ալիևն այդ այցի հետ կապված նոր մեղադրանքներ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը: Կոնկրետ ի՞նչ առաքելությամբ է պատրաստվում Արցախ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խումբը, նախատեսվում է դիտորդական առաքելություն իրականացնել միայն ադրբեջանցիների՞ կողմից վերահսկվող շրջաններում, ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն այդ առաքելության հետ կապված․ այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
20:39 24.08.2021
Վարչապետին հարցեր տալու համար հերթագրվեց 21 պատգամավոր։ Նախ հերթը «Պատիվ ունեմ» խմբակցությանն էր։ Առաջինը վարչապետին հարց ուղղեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ Գեղարքունիքի մարզում տիրող իրավիճակի և ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ։ Այնուհետև հարց ուղղելու նպատակով միացվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բարձրախոսը։ Պատգամավորը մինչ վարչապետին կուղղեր հարցը, այդ ընթացքում նրա օգտագործած բառապաշարը դահլիճում աղմուկ […]
20:33 24.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս. Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Նախագահի տեղակալներ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, Սիրելի ժողովուրդ, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի […]
20:28 24.08.2021
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ԱԻՆ-ից ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
19:56 24.08.2021
Շիրակի մարզի պոլիկլինիկաներում ակտիվացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Սա հիմնականում պայմանավորված է ուսումնական տարվա մեկնարկով։ Պատվաստվողների մեծ մասը կրթության ոլորտի աշխատակիցներն են։ Ուսուցիչների, ուսանողների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար առողջապահության նախարարությունը երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն COVID 19-ի ՊՇՌ թեստի բացասական […]
19:12 24.08.2021
44-օրյա պատերազմում զոհված, պայմանագրային զինծառայող Հովհաննես Խաչատրյանի որդիները նոր բնակարանում են ապրելու։ Ամուսնության 7 տարիների ընթացքում նախ հայրական տնակում են ապրել, ապա վարձակալած, սեփական տնակն անգամ չեն ունեցել: Ընտանիքն ընդգրկվել է բարեգործական ծրագրի շահառուների ցանկում: Նոր տանն են ապրելու և մեծանալու հայրենիքի երկու պաշտպանները՝ Հովհաննեսի որդիները։ Հովհաննես Խաչատրյանը 9 տարի ծառայել է հայրենիքին ու մինչև […]
18:45 24.08.2021
Օգոստոսի 24-ին, ժամը 14:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած գյուղի հարակից սարերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել`16:41-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։
18:32 24.08.2021
Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները: Արշակ Կարապետյանը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել մասնակից այլ երկրների տաղավարներով: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը: […]
18:19 24.08.2021
Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության գործող բոլոր վեց երաժշտական դպրոցների աշխատակիցները բողոքում են օգոստոս ամսվա աշխատավարձերի թերի վճարումներից։ Օգոստոսի 19-ից բոլոր աշխատակիցները վերադարձել են աշխատանքի, բայց տնօրինությունը փոխանցել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը աշխատանքային օրերի համար երաժիշտ-մանկավարժները չեն վարձատրվելու։ Այս մասին աշխատակիցներին տեղյակ են պահել ու պահանջել են, որ իրենց հաշվից արձակուրդ գնալու դիմումներ ներկայացնեն: Խնդիրը […]
17:59 24.08.2021
Օգոստոսի 23-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Սյունիքի մարզի տարբեր համայնքներ և ծանոթացել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով (ՀԳՌԿՄ֊2) իրականացված աշխատանքներին։ Այցի սկզբում Սիսիան համայնքում Արման Խոջոյանը հետևել է ծրագրի շրջանակում Գորիսի, Մեղրիի և Սիսիանի 16 համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների համար կազմակերպված դասընթացներին, պատասխանել մասնակիցների հարցերին, տվել մի շարք […]
17:55 24.08.2021
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 24-ին անցկացվել է շարային ստուգատես: Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին ստուգել պատրաստության աստիճանը, հանդերձանքն ու իրային միջոցները:
17:49 24.08.2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում։ Արձանագրություններ չեն կազմվել: Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում, կազմվել է 7 արձանագրություն: Խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կկիրառվի «նախազգուշացում» վարչական պատասխանատվություն միջոցը: Կրկնվելու դեպքում՝ նախատեսվում է տուգանք 100-300 հազար […]
17:43 24.08.2021
ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և Արցախի գիտական կենտրոնի միջև հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման նպատակով կկազմակերպվեն փոխադարձ այցեր։ Նմանօրինակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև կայացած հանդիպմանը։ ԳԱԱ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի ու […]
17:36 24.08.2021
Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից շարունակվել է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։ Դիտարկվել է մայրաքաղաքի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող ավելի քան 80 տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինների մասնագետներն ու ոստիկանները հետևել են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանմանը (վարորդների […]
17:28 24.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային տեղեկատվական արշավը հանրապետության հանգստյան գոտիներում շարունակվում է, տեղեկացնում են նախարարությունից: Անտառածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող «Պարզ լիճ» և Հաղարծին բնակավայրի, Ենոքավան, Աչաջուր համայնքների, Լոռու մարզի անտառածածկ տարածքներում և հանգստյան գոտիներում իրականացվում է բնակչության իրազեկման աշխատանքներ՝ հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: ԱԻ նախարարության աշխատակիցները հերթապահ […]
17:22 24.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը օգոստոսի 24-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 35.4 մլն. մ³-ով, Ապարանի ջրամբարում` 3.60 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 8.00 մլն. մ³-ով և Արփի լիճ ջրամբարում` 9.40 մլն. մ³-ով: Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.15 մլն. մ³-ով ավելի […]
17:07 24.08.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանն այսօր տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն այս տարվա […]
17:00 24.08.2021
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների և մասունքների հայտնաբերումից հետո իրականացվող նույնականացման փորձաքննությունների ժամանակ որոշ բարդություններ են առաջացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ հայտնաբերված մասունքներից 50-ի դեպքում Հայաստանում հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել: «Ունեինք այնպիսի մասունքներ, որոնք փորձաքննության արդյունքում չէինք կարողանում սեկվենավորել, այդ պատճառով մենք պայմանավորվածություն […]
16:53 24.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ «Օգոստոսի 23-24-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում»:
16:46 24.08.2021
Օգոստոսի 24-ին 4-րդ զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Կատարելագործվել են զինծառայողների՝ հրաձգային զենքերի կիրառման հմտությունները, ստուգվել է նրանց պատրաստության մակարդակը։
16:40 24.08.2021
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Volkswagen և մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։