TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԱՏՄ-ն ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի շինհրապարակներում և կապալառու կազմակերպություններում

19:30 11.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացնում Երևանում շինարարության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներում և կապալառու կազմակերպություններում։ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները զննումներ են կատարում կազմակերպությունների կողմից շահագործվող շինարարական հրապարակներում՝ պարզելու աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջների կատարման, կոլեկտիվ […]

̰
Սպիտակում ուժեղ կարկուտ է տեղացել

19:12 11.08.2021

Ժամը 17։30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ու հարակից շրջաններում։ Կարկտի հարվածներից զգալիորեն, իսկ որոշ տեղերում ամբողջությամբ վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, կոտրվել են ծառերի ճյուղերը։ Տեղ-տեղ վնասվել են տանիքներ։ Կարկտի ինտենսիվ տեղումները տևել են մոտ 15 րոպե։  

̰
Սուբվենցիոն ծրագրով խճապատվում և սալապատվում են Նոր Կյանք գյուղի փողոցները

19:04 11.08.2021

Նոր Կյանք համայնքի տարիների ընթացքում քանդված ու դժվարանցանելի դարձած ներհամայնքային մի քանի փողոցների հիմնախնդիրն այս տարի լուծում կստանա։ Համայնք-պետություն համագործակցության արդյունքում գարնան ձնհալից և աշնան անձրևներից ջրափոսեր այդ հատվածներում այլևս չեն առաջանա։ Սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կիրականացվի խճապատում խճավազային խառնուրդով և սալապատում տուֆ քարով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 19 մլն 850 հազար դրամ է, […]

̰
ԱԺ նախագահը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

18:55 11.08.2021

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջեւ ձևավորված համագործակցության նոր ֆորմատին: Ալեն Սիմոնյանը արժևորել է ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում […]

̰
Գյումրիի քաղաքապետարանն ու բնակիչը վիճարկում են տնամերձ հողակտորի օտարման հարցը

18:40 11.08.2021

Ինչպես են Գյումրիում հողատարածքները օտարվում, և արդյոք գոյություն ունի տնօրինման վաղեմության ժամկետ ասվածը՝ հողերի համար… Այս հարցերը վիճահարույց են դարձել քաղաքապետարանի և Թբիլիսյան խճուղի 2/24 տան բնակիչների միջև: Տան կից հողամասը բնակիչը մի քանի տասնամյակ է օգտագործում է՝ առանց հատկացման փաստաթղթերի և հիմա պահանջում է ուղղակի վաճառքով իրեն հանձնել, իսկ քաղաքապետարանն այն աճուրդի է դրել: […]

̰
Փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները

18:21 11.08.2021

Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են և անվրեպ խոցվել:

̰
Հնարավորություններ բացահայտող և հիմնախնդիրներ լուծող. Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

18:19 11.08.2021

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսին 12-ին, հանրապետության բոլոր մարզերում նախատեսված են միջոցառումներ՝ քայլերթեր, սեմինարներ, համերգներ, երիտասարդներին հուզող հիմնախնդիրների քննարկում-հանդիպումներ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս միջոցառումների էպիկենտրոնը լինելու է տարվա երիտասարդական մայրաքաղաքը՝ Կապանը: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար […]

̰
Հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերը

18:14 11.08.2021

Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, այսօր՝ օգոստոսի […]

̰
Որքան մարդ է Հայաստանից Վրաստան այցելել հուլիսին

18:07 11.08.2021

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ հուլիսին Վրաստան 230,902 օտարերկրյա այց է իրականացվել, ինչը համաճարակի պայմաններում ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է Aliq.ge-ն։ Հարկ է նշել, որ հուլիսին այցելությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 403.7%-ով, սակայն 2019 թվականի նույն ամսվա տվյալներին զիջում է 73.8%-ով: Երկրները, որոնց քաղաքացիները հուլիսին ամենաշատ օտարերկրյա այցերն են կատարել Վրաստանի ուղղությամբ, […]

̰
Ստեփանավանում անցկացվում է «Երիտասարդ ինժեներների հավաքը»

17:41 11.08.2021

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը Ստեփանավանում անցկացնում է «Երիտասարդ ինժեներների հավաք 2021»-ը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 ուսանող: Նրանք հանդես են գալիս 8 ջոկատներում, որոնք կրում են հայկական արքայատոհմերի անունները՝ Արշակունիներ, Բագրատունիներ, Արտաշեսյաններ, Երվանդունիներ, Արծրունիներ, Մամիկոնյաններ, Սյունիներ, Հայկազունիներ։ Հավաքի վեց օրերի ընթացքում մասնակիցները կմրցեն 8 մարզաձևում, ինչպես […]

̰
Մեքենայի հրկիզման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

17:29 11.08.2021

2021թ. օգոստոսի 4-ի ժամը 22:15-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Կասյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված, հիշյալ շենքի բնակիչներից մեկին պատկանող «Մերսեդես-Բենց E-270» մակնիշի ավտոմեքենան: Կրակի հետևանքով ջերմահարվել է նաև հարևանությամբ կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]

̰
Կադրային փոփոխություն ՀՀ քննչական կոմիտեում

17:27 11.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 11-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

̰
Հայաստանը չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը․ Արշակ Կարապետյանը՝ Շոյգուին

17:16 11.08.2021

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին […]

̰
Խնձորուտ գյուղում այրվել է բուսածածկ տարածք

17:11 11.08.2021

Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղում այրվում է բուսածածկ տարածք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 12 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Հատուկ նշանակության գումարտակի ծառայողների գիշերային շրջայցի շնորհիվ գողությունը կանխվել է

16:43 11.08.2021

Ոստիկանության ձեռնարկած գիշերային շրջայցերի հերթական արդյունքը գրանցվեց օգոստոսի 9-ին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները շրջայց էին իրականացնում մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում, երբ կայանված «Լեքսուս» մակնիշի մի մեքենայի մոտ նկատեցին կասկածելի մարդու: Արագ կողմնորոշվելով` նրանք բռնեցին տղամարդուն: Մեքենայի ապակին կոտրված էր, մոտակայքում ընկած էր մետաղե ձող, որով էլ, ըստ նախնական տվյալի, տղամարդը կոտրել էր […]

̰
Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են կանեփի բույսեր և զինամթերք

16:19 11.08.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ներքին Դվին գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր հողատարածքում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում զենք-զինամթերք: Օգոստոսի 7-ին Արտաշատի ոստիկանները ստուգման նպատակով մեկնել են Ներքին Դվին: Հողատարածքի զննությամբ հայտնաբերվել է ապօրինի աճեցված կանեփի 11 բույս, որոնք արմատախիլ են արվել և […]

̰ ̰
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ Զինված ուժերն արդիականացնելու գործում. Շոյգու

15:55 11.08.2021

Իր հերթին, Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման և վերապատրաստմանն օժանդակելու պատրաստակամության համար:

̰
Դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի 2 անդամների լիազորությունները

15:46 11.08.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները: Վարչապետի համապատասխան որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում: Մերուժան Տեր-Գուլանյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2011 թվականի մարտից: Լևոն Գալստյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:

̰
33-ամյա տղամարդը ձերբակալվել է նախկին կնոջ սպանության կասկածանքով

15:39 11.08.2021

2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09:20-ին, ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ և հայտարարել, որ շենքի շքամուտքում կենցաղային դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նույն օրը՝ ժամը 09:25-ին, հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտ կին է […]

̰
Կրքերը նորից բորբոքվեցին. ԱԺ նախագահը դահլիճ է հրավիրել անվտանգության աշխատակիցներին

15:24 11.08.2021

Ազգային ժողովը շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները: Հիշեցնենք, այս փուլում ԱԺ-ը ընտրում է մշտական հանձնաժողովների նախագահների: Երեկ, աշխատանքային օրվա ավարտին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ՔՊ խմբակցությունը առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը: Երեկ հարցուպատասխանից հետո սկսվել է կարծիքների փոխանակումը, որը մնացել է անավարտ ու բավականին սուր ընթացքով շարունակվել է այսօր: Ընդմիջումից հետո կրքերը […]

̰
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք». մեկնարկում է փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթը

14:57 11.08.2021

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք». մեկնարկում է փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով: Փորձագիտական հանձնաժողովն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և հանձնաժողովի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, […]

̰
Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի մրցավարի գրքույկից

14:32 11.08.2021

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը և հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու արդյունքներին, մեր ըմբիշների հանդեպ անարդար մրցավարությանը: Ըստ Գևորգ Ալեքսանյանի՝ թիմից գողացվել է 2 մեդալ և փոխվել մեկ մեդալի գույն։ Մարզիչը  տեղեկացրել է, որ օլիմպիական արդյունքները վիճարկելու […]

̰
Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Ավազան գյուղի տներից մեկում

14:24 11.08.2021

Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Ավազան գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Ստեփան Ս.-ն, որը հետախուզվում էր Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

14:15 11.08.2021

Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի: Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել […]

̰
Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում

13:26 11.08.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, և այլք, տեղեկացնում […]

̰
Սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում են ստացել

13:20 11.08.2021

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը […]

̰
Նպատակադրված մտել էր մի տնից մյուսը. Գավառի ոստիկանների բացահայտումը

13:00 11.08.2021

Հափշտակության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Գավառի բաժնում ստացվեց օպերատիվ ճանապարհով: Օգոստոսի 7-ին քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Գավառի Ազատության փողոցի մի բնակարանից գողություն են արել: Մեկնած օպերատիվ խումբը տեղազննությամբ պարզեց, որ, օգտվելով բնակարանի տիրոջ բացակայությունից, անհայտ անձը մուտքի դուռը կոտրել, մտել էր տուն, բայց ոչինչ չէր գողացել: Այդ տնից նա բաց պատշգամբով մտել էր […]

̰
Բռունցքներով սպանության դեպք՝ «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունքում

12:59 11.08.2021

2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։ Ա․ Հ․-ը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին […]

̰
ՀՀ դատախազությունն առաջարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններով վերացնել կանխամտածված սնանկության հանցակազմի անորոշությունները

12:34 11.08.2021

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են կանխամտածված սնանկության քրեական գործերով կայացվող դատական ակտերը՝ նշված հանցագործության դեպքերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի դիսպոզիցիայում որպես կանխամտածված սնանկության հանցակազմի հատկանիշ օգտագործվող «անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը» ձևակերպումը բավական անորոշ է, ինչը խոչընդոտում է այդ դեպքերի բացահայտմանը և քրեական պատասխանատվության […]

̰
BACK_TO_TOP