Թմրամիջոցի ապօրինի իրացման և պահման համար 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+25.09 oC

Թմրամիջոցի ապօրինի իրացման և պահման համար 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

11:34 12.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Էջմիածին քաղաքի բնակչի կողմից խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 44-ամյա տղամարդը, չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը իրականացնելու, ձեռք բերելու և պահելու թույլտվություն, 2018թ. սեպտեմբերին Արմավիրի մարզի ջրատարի կողքին աճող կանեփի բույսերից իր օգտագործման համար՝ առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել է 90,37գ. քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահել է իր բնակարանում, ինչը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից։

Բացի այդ, նա, քննությամբ չպարզված անձից, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել 14,22գ. «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2019թ․ ապրիլի 11-ին իրացրել է Էջմիածին քաղաքի բնակչին: Վերջինս, թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու հարցի շուրջ նախապես պայմանավորվելով այլ անձանց հետ, «մարիխուանա» տեսակի 10.73գ. և 2,72գ. թմրամիջոցները պահել է իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ նրանց փոխանցելու համար, իսկ 0,77գ. անձնական օգտագործման համար պահել է իր մոտ, սակայն նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներով գործարքը չի կարողացել ավարտին չհասցնել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

BACK_TO_TOP