12:30 11.08.2021
Օգոստոսի 9-ի գիշերը ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները, ձկան ապօրինի որս կատարելու կասկածանքով, Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի բակից բերման ենթարկեցին Գառնի գյուղի 43 և 28 տարեկան երկու բնակչի՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվեցին հոսանքահարող ինքնաշեն սարք, մարտկոց, ռետինե կոշիկներ, իսկ պլաստմասսե դույլի մեջ ՝ 127 ձուկ, որոնցից 120-ը` բեղլու, 7-ը՝ […]
12:11 11.08.2021
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ: Համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին: Գեղամ Ստեփանյանն արձանագրել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի վերոնշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, […]
11:59 11.08.2021
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 2000 թվականից նշում է որպես Երիտասարդության միջազգային օր: Նպատակն է աշխարհի զարգացման և կառուցման գործում մեկ անգամ ևս կարևորել երիտասարդների դերը, բարձրաձայնել նրանց խնդիրների մասին: Ամեն տարի ընտրվում է որոշակի թեմատիկ ուղղություն, որի շրջանակում փորձ է արվում համատեղել, կենտրոնացնել շահագրգիռ կողմերի ջանքերը: Երիտասարդության միջազգային օրվա 2021 թ. խորագիրն է «Պարենային համակարգերի փոխակերպում […]
11:51 11.08.2021
Ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները օգոստոսի 5-ին նշված տան հողամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս և 1,5 կգ ճյուղեր։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը ցանել էր իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում […]
11:46 11.08.2021
Օգոստոսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի, որոնցից երկուսը Երևանի բնակիչներ էին, երրորդը՝ Մխչյան գյուղի։ Մխչյան գյուղի բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երեք կաթուցիչ, շագանակագույն և կանաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն […]
11:43 11.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 15, մշակումն արգելված թմրանյութերի, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու՝ 13, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ […]
11:03 11.08.2021
Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 001 դեպք, որոնցից 221 729-ն` առողջացած, 4664-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 409 091 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6425 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Ունենք 139 առողջացած, […]
10:23 11.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված իրենց գործառույթներն իրականացնելիս ս.թ. օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք, մասնավորապես՝ մեծ ծավալի փայտանյութ տեղափոխող Զիլ և Կամազ մակնիշի ավտոմեքենաներ ընդհանուր մոտ 50խմ շինափայտով բեռնված, ընդ որում՝ Կամազ մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։ Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են […]
10:09 11.08.2021
Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն ստանձնելու գործում: Այն բարդ իրավիճակում, երբ տարածաշրջանում անվտանգությունն է վտանգված, հույժ կարևոր է խաղաղության պահպանումը, […]
10:01 11.08.2021
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Կարեն Իսախանյանը նշանակվել է խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Իսախանյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական»,-ասված է փոխվարչապետի որոշման մեջ։ Ավելի վաղ Կարեն Իսախանյանը զբաղեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը, որից ազատվել է ապրիլի 20-ին։
09:53 11.08.2021
Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի […]
09:09 11.08.2021
Օգոստոսի 10-ին, ժամը 20։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 23:53-ին: Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 80 հա […]
08:57 11.08.2021
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակները: Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Ենոքավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ խնդրելով չանհանգստանալ։
23:56 10.08.2021
Օգոստոսի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գեղանիստ և Ջաջուռ գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 30 քմ) և տրանսպորտային միջոցներում […]
23:41 10.08.2021
Օգոստոսի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1,5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Լուսագյուղ գյուղում՝ 3000 քմ, Ղազարավան […]
23:30 10.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 10-15-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 […]
23:17 10.08.2021
22:43 / 10.08.2021 Օգոստոսի 10-ին, ժամը 20։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։06-ին։ Այրվում է մոտ 20 հա խոտածածկ տարածք։
22:36 10.08.2021
Օգոստոսի 10-ին` ժամը 18։16-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է կուտակած խոտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել` 19:35-ին: […]
21:57 10.08.2021
Աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել համայնքի գլխավոր՝ Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է: «Ուրախությամբ պետք է ընդգծել, որ պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև ամբողջությամբ […]
21:18 10.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Զասի այցը Հայաստանը և նշել. «Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում […]
21:13 10.08.2021
Հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին հատուկ զեկույցով է հանդես գալիս Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը: Քննարկումը կազմակերպել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի […]
21:01 10.08.2021
Oգոստոսի 10-ին` ժամը 18։23-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]
20:45 10.08.2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արտակ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Միքայել Հովհաննիսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com–ը։ Բախման հետևանքով ВАЗ 2121-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
19:57 10.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք Ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք […]
19:47 10.08.2021
Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]
19:42 10.08.2021
Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասում տնակային էր նաև «Զանգակ» մանկապարտեզը։ Այն 30 տարի գործեց տնակներում։ Հիմա տեղում ամբողջությամբ խոտածածկ է, անցած տարվա ուժեղ հեղեղը ավերեց տնակները, որին արագորեն հաջորդեցին վստահեցումները, թե մեկ տարվա ընթացքում տեղում մանկապարտեզը կունենա քարաշեն կառույց։ Քաղաքապետարանի և տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծված երկհարկանի շենքի կառուցումն անցած տարվա սեպտեմբերին էր սկսվելու, որը տեղի […]
19:12 10.08.2021
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրի առաջնահերթություններից է համայնքային ու միջհամայնքային ճանապարհների նորոգումը, որով ապահովվում է տրանսպորտային կապը ոչ միայն հարևան համայնքների, նաև քաղաքի միջև։ Այս տարվա ծրագրում է Շիրակ գյուղի ճանապարհը։ Հիմնանորոգվող հատվածը մոտ 1,5 կիլոմետր է, որը նաև գյուղի դպրոց տանող ճանապարհն է։ Մոտ 300 տնտեսություն ունեցող Շիրակ գյուղում մեքենաների անցուդարձը հողային հիմքով […]
19:03 10.08.2021
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Էդուարդ Աղաջանյանը, ելույթ ունենալով` նշել է, որ հետպատերազմյան Հայաստանում դեռևս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը և մարդու իրավունքներին վերաբերվող կարևորագույն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է պետության դիմակայունության […]