120 միլիարդ դրամը ինչի՞ վրա է ծախսվել. կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննի ռազմական ծախսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

120 միլիարդ դրամը ինչի՞ վրա է ծախսվել. կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննի ռազմական ծախսերը

13:13 22.04.2021

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որն այնուհետև կներկայացվի Ազգային ժողով: «Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված: Տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ բացթողումներ չէին կարող չլինել:

«Ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում, բայց ստանձնված բոլոր պարտավորությունները կատարվել են»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարներին.

«Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա  ընդգծել է, որ պատերազմի ընթացքում հավաքվել է հիմնադրամի ստեղծման օրից մինչև այժմ հավաքված գումարների մոտ 70 տոկոսը:

Արցախում ՀՀ կառավարությունը հիմնադրամի հետ առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնելու է 110 մլրդ դրամի ծրագիր, ինչն ավելի մեծ է, քան հիմնադրամի կողմից Արցախում 29 տարվա ընթացքում կատարվածը,- հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը ու նկատել, որ  «պետք է ռազմական ծախսերը դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն ու վերջնական փակվի»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

08:55 06.05.2025

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

08:40 06.05.2025

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

Ֆրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

08:22 06.05.2025

Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

Միացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

08:11 06.05.2025

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

Սենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...

BACK_TO_TOP