TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խաչատուր Կիրակոսյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար

11:04 14.04.2021

Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Կիրակոսյանին նշանակել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանին նշանակել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1075 նոր դեպք, 19 մահ

11:01 14.04.2021

Ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915473 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5869 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք: […]

̰
Գնել Հասրաթյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

10:58 14.04.2021

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գնել Հասրաթյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,– ասվում է որոշման […]

̰
Դավիթ Սողոմոնյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

10:55 14.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Սողոմոնյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։ Դավիթ Սողոմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականին դեկտեմբերի 16-ին։

̰
Շիրակցի գերիների հարազատները գիշերը մնացել են մարզպետարանի շենքում

10:52 14.04.2021

Շիրակի մարզի՝ Խծաբերդում գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողներն ամբողջ գիշեր մնացել են Շիրակի մարզպետարանում։ Այս մասին հայնտում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերը գերեվարվածների ծնողները թույլ են տվել շենքից դուրս գալ միայն կին աշխատողներին։ Իսկ լուսադեմին արդեն տղամարդկանց են թույլ տվել դուրս գալ, բայց պահանջով, այն է՝ իրենց հետ հանդիպման գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները […]

̰
Նիդերլանդների դեսպանի հետ քննարկվել են ճանապարհային ոլորտին առնչվող մի շարք հարցեր

10:39 14.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Ողջունելով դեսպանին՝ տիկին Ղալեչյանը կարևորել է նրա այցելությունը նախարարություն։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին ճանապարհային ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։ Կողմերը քննարկել են ճանապարհային ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալի կողմից ներկայացվել […]

̰
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենքի նախագիծը

10:29 14.04.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, ընդունվեցին բոլոր նախագծերը։ Դրանք հետևյալն են. Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունվեց 80 կողմ, 2 դեմ, 19 ձեռնպահ ձայներով,  Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենի թույլ տված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

10:19 14.04.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արա Վարդանյանը, 2009 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, հիմնադրամի` առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելու նպատակով տնտեսվարող կազմակերպություններից մեկի տնօրենի օժանդակությամբ կազմել, […]

̰
Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

10:04 14.04.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ‚ Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ  վերսկսել երկխոսությունը

09:31 14.04.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին իրենց հովանու ներքո հնարավորիս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս մասին ասվում է միջնորդների համատեղ հայտարարության մեջ։ Համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ընդգծել են, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման հասնելուն՝ կողմերին քաջ […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:08 14.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի. Թանկյանը՝ Ալիևի մասին

08:17 14.04.2021

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում կարճ գրառմամբ անդրադարձել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին՝ ասելով․ «Ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի»։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:09 14.04.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 1, 3 շենքեր, Նանսենի փ. 17 շենք, Բորյան փ. 4, 4/1 շենքեր, Լվովյան փ. 6, 7, 9, 11 շենքեր, Լվովյան նրբ. 2, 4 շենքեր, Սաֆարյան փ. 14, […]

̰
Երևանում Mercedes-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով BMW X6-ը կողաշրջված հայտնվել է փոսում

00:00 14.04.2021

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Մելիք Մելիքյանի՝  ժողովրդին հայտնի 14 փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում՝ կողաշրջված վիճակում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: […]

̰
Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են․ ՀՀ ՄԻՊ

23:58 13.04.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ելույթից հատվածներ։ «Ստորև նրա երեկվա ու այսօրվա ելույթների ուշագրավ մասեր են: 1) Մեջբերումներ երեկվա ելույթից (ք.Բաքու, 12 ապրիլ, 2021թ.)` «Մենք աշխարհում ներկայացել ենք որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ, Հայաստանը պարտված երկիր է, մեր առջեւ ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 13.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]

̰
«Աղավնաձորի ձոր» կոչվող տարածքում ձորն ընկած մեքենան այրվել է․ տուժածների վիճակը միջին ծանրության է

23:56 13.04.2021

Ապրիլի 13-ին, ժամը 22։13-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» (վարորդ՝ Օ․ Ե․, ծնված 1996 թ.) մակնիշի ավտոմեքենան «Աղավնաձորի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.7 հա տարածքում բռնկված հրդեհները

23:47 13.04.2021

Ապրիլի 12-ից 14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1 հա, Ջրվեժ գյուղում՝ 300 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով

23:37 13.04.2021

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ը՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:   Երևան քաղաքում՝ […]

̰
Արենի-Աղավնաձոր ճանապարհին մեքենան գլորվել է ձորը և բռնկվել․ կան տուժածներ

23:22 13.04.2021

Ապրիլի 13-ին` ժամը 22։13-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:23 13.04.2021

րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]

̰
4-րդ զորամիավորումում անցկացվել են սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունքներ

21:53 13.04.2021

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան սպասարկման ամառային ռեժիմի բերելու գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ: Հիմնական շեշտը դրվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքների բարեխիղճ և որակյալ կատարման, ինչպես նաև անվտանգության կանոնների խստիվ պահպանման վրա:

̰
Բաքուն ցույց տվեց, որ թքած ունի մարդասիրական արժեքների վրա. ՀՀ ԱԺ-ում անդրադարձել են Բաքվի պահվածքին

21:40 13.04.2021

ԱԺ օրակարգում այս շաբաթ ընդգրկված են ավելի քան 3 տասնյակ օրինագծեր: Մինչ դրանց քննարկումն այսօր խորհրդարանականները ելույթներով անդրադարձել են երեկ Ադրբեջանում տեղի ունեցած պուրակի բացման արարողությանն ու երկրի ղեկավարի ելույթին: Այնուհետև տեղի է ունեցել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

21:18 13.04.2021

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ ապրիլի 13-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմը բացազատել է կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։

̰
2-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարած աշխատանքների արդյունքները

20:47 13.04.2021

2-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2021թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին, առաջարկել արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, […]

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կորած բնակչի դին

20:42 13.04.2021

Ապրիլի 13-ին` ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են 5 փրկարար, ոստիկա¬նու¬թյան Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ: Ժամը 18:59-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները սարալանջի տակ հայտնաբերել են Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։ Հիշեցնենք, որ Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն […]

̰
Շիրակի մարզի պոլիկլինիկաները ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

19:50 13.04.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը երեկ երեկոյան ստացել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որն այսօր բաշխվել է մարզի 24 պոլիկլինիկաներին։ Սահմանված չափաբաժինն առաջնային բուժօգնության օղակներին բավարար է վաղվանից սկսելու պատվաստումները։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հատուկ պահպանման ռեժիմ է պահանջում, ինչպես մյուս պատվաստանյութերը: Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայում 20 հազար քաղաքացի է հաշվառված, բուժանձնակազմը 20-ից ավելին է: […]

̰
Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

19:44 13.04.2021

Ապրիլի 8-9-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հիմնահարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսը: Քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների գրավչության բարձրացման, բարեվարքության և որակյալ կրթության վերաբերյալ մի շարք արդիական թեմաներ: Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ՀՀ […]

̰
Խաղաղությունը պետք է լինի բոլոր ժողովուրդներինը այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի, կամ էլ ավելի լավ առանց Ալիևի․ Լենա Նազարյան

19:42 13.04.2021

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացված «պուրակին» և դրա վերաբերյալ այլ պատգամավորների հայտարարություններին, ասել է, որ հավատացած է՝ մեր պետությունը, մեր երեխաներն ու նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը և նրա ֆաշիստական մարդասպան համակարգը կգոյատևի։ Լենա Նազարյանը համաձայն է գործընկերների գնահատականներին, […]

̰
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել

19:34 13.04.2021

Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների միջև: Ոստիկանները փորձել են ծնողներին դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով ընդհարում է եղել: Ըստ ծնողների՝  ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: SHANTNEWS-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ […]

̰
BACK_TO_TOP