ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպք. պետությանը պատճառվել է ընդհանուր 624 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպք. պետությանը պատճառվել է ընդհանուր 624 մլն դրամի վնաս

17:25 09.04.2021

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։

Օպերատիվ տվյալների համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել են առանց լիցենզիայի և հարկեր չեն վճարել:

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերություններն առանց համապատասխան լիցենզիայի ՀՀ տարածքից կազմակերպում են ինտերնետ շահումով խաղերի օնլայն հեռարձակումներ։ Խաղերին մասնակցողները, ձեռք բերելով համապատասխան ծածկագրեր պարունակող քարտեր, ինտերնետային կայքի միջոցով մուտք են գործում խաղային հաշիվներ և մասնակցում ինտերնետ շահումով խաղերին՝ խաղալով ընկերությունների խաղավարների հետ։

Ընկերությունները հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում պակաս են հայտարարագրել խաղավարներին վճարված աշխատավարձերը: Արդյունքում նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 24 մլն դրամի վնաս, իսկ լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու արդյունքում՝ 600 մլն դրամի վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված սարքեր՝ տեսախցիկներ, համակարգիչներ, հեռարձակող սարքեր: Առգրավվել են ընկերությունների կողմից վճարված փաստացի աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:

Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ Գործը փոխանցվել է ՊԵԿ քննչական վարչություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կազմակերպել բացառապես լիցենզիայի առկայության պայմաններում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP