Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում գործարկվել է հայկական երկաթուղու երկարամյա ղեկավար Համբարձում Ղանդիլյանի անվան էլեկտրաքարշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում գործարկվել է հայկական երկաթուղու երկարամյա ղեկավար Համբարձում Ղանդիլյանի անվան էլեկտրաքարշը

19:40 09.04.2021

Այսօր Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի էլեկտրաքարշերից մեկն անվանակոչվել է վաստակաշատ երկաթուղային, հայկական երկաթուղու երկարամյա ղեկավար Համբարձում Ղանդիլյանի անունով։ Այն հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անունը կրող երկրորդ անվանական էլեկտրաքարշն է, առաջինը՝ 2013 թվականին, անվանակոչվել էր Արարատ Խրիմյանի անունով։ Կապիտալ վերանորոգված էլեկտրաքարշը կսպասարկի Հայաստան – Վրաստան երկաթգիծը։

13-54 համարի էլեկտրաքարշն արտադրված է 1985 թվականին։ Առաջին անգամ այն կապիտալ վերանորոգման է ենթարկվել է 2009 թվականին Թբիլիսիում։ Սահմանված առավելագույն կիլոմետրերը հաղթահարելուց հետո էլեկտրաքարշը հերթական վերանորոգումն անցել է Գյումրիում։

Փոխվել են էլեկտրաքարշի շարժիչներն ու բարձր լարման կայանի սարքավորումները, թարմացվել է մեքենավարների խցիկներում գնացքի արտաքին տեսքը։

«Համբարձում Ղանդիլյանն իր ամբողջ կյանքը նվիրեց երկաթուղային գործին, ավելի քան 20 տարի ղեկավարեց հայկական երկաթուղին։ Այսօր մեր հիմնական խնդիրը պատմական հիշողությունը պահպանելն է։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա անցյալի նվաճումների մասին և հպարտանա իր նախնիների ժառանգությամբ։ Էլեկտրաքարշն անվանակոչելով Համբարձում Ղանդիլյանի անունով, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում վաստակաշատ երկաթուղայինին, այս գնացքը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»,- իր ելույթում նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

«Համբարձում Ղանդիլյանը, բացի հայկական երկաթուղուց, աշխատել է նաև Դոնեցկի երկաթուղում։ Այստեղ, դուք որ տեսնում եք, գրեթե  բոլորն իր աշակերտներն են կամ աշխատել են իր հետ, ինքը մեծ երկաթուղային էր, մեծ մարդ։ Հիշենք երկրաշարժի տարիները, երբ օրական մենք ընդունում էինք 35-40 գնացք, այդպիսի բան ներկայումս եթե ասենք, բոլորը զարմացած մեզ կնայեն»,- հիշում է երկաթուղային թանգարանի տնօրեն Նիկողայոս Տեր-Կարապետյանը։

Համբարձում Ղանդիլյանը հայկական երկաթուղիները ղեկավարել է 1972-1993 թվականներին։ Որդին՝ Կառլեն Ղանդիլյանը, հիշում է, որ հայրը 90-ականների  մութ ու ցուրտ տարիներին նույնիսկ տուն գնալու ժամանակ չի ունեցել, օրվա 24 ժամը տրամադրել է իր աշխատանքին։

 

«Աշխատանքին մոտեցումը իր եղել է շատ լուրջ, շատ խիստ։ Գիշեր-ցերեկ աշխատել է, եղել են օրեր ու տարիներ, որ նույնիսկ ինքը մնացել է 24 ժամ աշխատավայրում, իր աշխատանքին նվիրվել է մինչև վերջ»,– ասում է Համբարձում Ղանդիլյանի որդին՝ Կառլեն Ղանդիլյանը։

Վերանորոգված էլեկտրաքարշն իր առաջին պտույտը կատարեց լոկոմոտիվային դեպոյի տարածքում։ Առաջիկայում 27 վագոններով կուղևորվի դեպի Վրաստան։

Բակում ցուցադրվեցին նաև Համբարձում Ղանդիլյանի արխիվային փաստաթղթերը, պատմական լուսանկարներն ու շքանշանները։ Դրանք տեղ են գտել երկաթուղայինների թանգարանի ցուցասրահներից մեկում, իսկ նրա մասնագիտական վաստակի մասին պատմություններն առաջիկայում կհրապարակվեն Հայաստանի երկաթուղայինների պատմությանը նվիրված գրքում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP