Ադրբեջանը հայկական սրբավայրերը պղծելով ցույց է տալիս իր ազգային բարդույթները. Արշակ Սրբազան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանը հայկական սրբավայրերը պղծելով ցույց է տալիս իր ազգային բարդույթները. Արշակ Սրբազան

15:16 05.04.2021

Մայր Աթոռը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պղծման խնդիրը բարձրացրել է միջազգային կազմակերպություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պղծման խնդրին:

«Մեզ համար այդ քայլերն անսպասելի չեն: Նոր չէ, որ պետք է ծանոթանանք Ադրբեջանի պետական քաղաքականությանը: Նախիջևանի խաչքարերի ոչնչացումն էլ դրա վառ օրինակն է: Մայր Աթոռը միջազգային տարբեր կազմակերպություններ ներգրավելով փորձում է անվտանգության որոշակի երաշխիքներ ստանալ՝ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման համար: Դեռևս կդժվարանամ ասել, թե որքանով է այդ ամենն արդյունավետ, սակայն մենք պետք է ամեն ինչ անենք փրկելու մեր սրբավայրերն ու պատմամշակութային հուշարձանները: Դրանք մեծապես վտանգված են»,- նշեց սրբազանը:

Խոսելով Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին մշակութային կենտրոնի վերածելու ադրբեջանցիների մտադրության մասին, տեր Արշակ եպիսկոպոսը հայտնեց, որ դա ազգային բարդույթների հետևանք է:

«Հայկական սրբավայրերը պղծելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս իր ազգային բարդույթները, երբ փորձում են հայկական պատմական տարածքները հռչակել որպես սեփական տարածքներ: Նրանք փորձելու են պատմամշակութային այն շերտը, որը հայկական է, ոչնչացնել ու ներկայացնել դա որպես թուրքական կամ իսլամական: Այդ ամենը, իհարկե, զավեշտալի է»,- ասաց Սրբազան հայրը:

Ադրբեջանական կողմն արդեն իսկ հիմնովին ոչնչացրել է Ջրականի (Ջաբրայիլ) Սուրբ Մարիամ Աստվածածին, ինչպես նաև Մատաղիսի 19-րդ դարի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցիները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթար Ծովագյուղի մոտակայքում․ կան տուժածներ

11:03 10.08.2025

Վթար Ծովագյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Օգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:51 10.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ռոդրին նորից վնասվածք է ստացել

10:38 10.08.2025

Ռոդրին նորից վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նորից վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի մինչև սեպտեմբերի կեսը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոդրին ավելի լավ է զգում, բայց «Ալ Հիլալի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել։ Նա սկսել էր ավելի լավ մարզվել։ Հուսով ենք` Ռոդրին հավաքականների խաղերից հետո հիանալի մարզավիճակում կլինի»,- նշել է անգլիական թիմի գլխավոր […] ...

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

10:17 10.08.2025

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 10.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

BACK_TO_TOP