Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղում կենդանիների բրուցելոզով վարակման դեպքեր են գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղում կենդանիների բրուցելոզով վարակման դեպքեր են գրանցվել

18:40 18.03.2021

Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղում արձանագրվել են  բրուցելոզ հիվանդությամբ կենդանիների վարակման  դեպքեր։ Փետրվար-մարտ ամիսներին կատարված արյան նմուշառումների փորձաքննությամբ 59 խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հաստատվել է հիվանդությունը, դրանք այժմ  ենթարկվում են հարկադիր մորթի։

Ըստ գյուղացիների՝ լաբորատորիայից ստացված նմուշառումների պատասխանները արժանահավատ չեն։ 4 ամիս առաջ նույն կենդանիներից վերցված արյան նմուշների փորձաքննությամբ հիվանդության որևէ ախտանշան չի հայտնաբերվել։

«Գոմս դատարկվել է, 15 անասուն էր, պատասխանը եկել է, որ 11 հատը բրուցելոզ է, հիմա մնացել է 2 հատը, դրանցից  արյուն չեն վերցրել, մեկը էսօր-էգուց կծնի, մեկն էլ դեռ երկու տարեկան չկա»,- Shantnews-ին  պատմել է գոգհովիտցի  Գևորգ  Մկրտչյանը։

Հարևանությամբ գտնվող  Արշակյանների  անասնագոմը  ևս մի քանի օրում դատարկվել է։ Դեռ անցած տարի աշնանը իրենց ու նաև համագյուղացիների անասնապահական տնտեսություններում հորթերի անկումներ էին եղել, գյուղի անասնաբույժին էին կանչել, արյան նմուշառում կատարել, որոնց պատասխանները ստացել էին ու պարզել, որ կովերը հիվանդ չեն։

«Անասնագոմումս եղել է 8 հատ կով, 5 հատը էս կողմն էր կապած, 3 հատը էս մյուս կողմը։ Հիմա մնացել է էս երկուսը, ըսոնք էլ են հիվանդ, բայց չեմ մորթել դեռ, մեկի հորթը դեռ 13 օրական է, մյուսն էլ դեռ չի ծնել, դրա համար եմ թողել»,- ասում է գոգհովիտցի Արամ Արշակյանը։

Գոգհովիտ գյուղի 885 գլուխ խոշոր եղջերավորներից մինչ օրս 400-ից է կատարվել  նմուշառում, որից 59-ի մոտ հաստատվել է բրուցելոզ։ Ըստ գյուղացիների՝ իրենք անելանելի վիճակում են հայտնվել լաբորատորիաներից ստացված նմուշառումների հակասական պատասխանների պատճառով, կասկած ունեն, որ նոյեմբերին նմուշառումները պատշաճ փորձաքննության չեն ենթարկվել։

Գյուղի անասնաբույժը դա բացառում է և նշում, որ լաբորատորիայում նմուշառումների պատասխանները շփոթել հնարավոր չէ, գյուղում հիվանդությունը տարածվել է աշնանը, երբ ամառանոցներից կենդանիները վերադարձել են գյուղ։ Նման դեպքերում նախկինում սահմանվում էր կարանտին, կենդանիների արյունը փորձաքննության էր ենթարկվում, բայց վերջին տարիներին այդպես չի արվում։

Այսօր Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ու մարզպետարանի գյուղվարչության բաժնի աշխատակիցները Գոգհովիտում հաշվառում էին հիվանդ կենդանիներին ու հետևում սանիտարական մորթի ընթացքին։

Տեսչական մարմնի պատասխանատուն վստահեցնում էր, որ հիվանդ կենդանու միսը հանձվում է սպանդանոցներին։

«Միսը գնում է հարակից մարզերի սպանդանոցներ՝ ընդհանուր վաճառքի։ Մորթի ժամանակ մենք ներկա ենք գտնվում, դրա համար համայնքը գյուղից դուրս հատուկ տարածք է հատկացրել։ Եթե մսի մեջ ախտաբանաանատոմիական փոփոխություններ չեն նկատվում, ապա միսը թույլատրվում է օգտագործման, իհարկե, միայն համապատասխան ջերմային մշակում անցնելուց հետո»,- պարզաբանել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ Անդրանիկ Վարդանյանը։

 

Հիվանդ անասնագլխաքանակի հարկադիր մորթից հետո վարակված անասնագոմերը պարտադիր ենթարկվելու են  ախտահանման։ Նոր դեպքերի հայտնաբերման համար արյան նմուշառումները գյուղում շարունակվում են։ Գյուղացիական տնտեսություններին տվյալ դեպքում վնասի փոխհատուցում չի տրվում։ Բրուցելոզ հիվանդությունը պետության կողմից փոխհատուցվող վարակների ցանկում ներառված չէ։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP