19:40 17.03.2021
Շուշեցի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը մեկն է այն արցախցիներից, որ մշակույթի ու արվեստի քաղաք Շուշի վերադառնալու հույսը չի կորցնում։ Եսայանն իր ընտանիքով հիմա ապրում է Գյումրիում: Շուշիում, մինչև պատերազմը, հասցրել էր ավարտել ու տպագրել իր 34-րդ ժողովածուն՝ «Արամորդու գիրը», որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար Ստեփանակերտում։
Հարազատ Շուշին կորցնելու իրականության հետ ոչ մի կերպ չի համակերպվում։ Այդ օրերի մղձավանջը մոռանալ օգնում է ստեղծագործելը։ «Արամորդու գիրը» գրքում բանաստեղծը հանգավորումների, բառամթերքի ճիշտ ընտրությամբ նկարագրել է Արցախ աշխարհի տիեզերական գեղեցկությունն ու մարդկային ներաշխարհի աներևույթ կողմերը։
Ժողովածուն լավագույն հայրենասիրական ստեղծագործությունների համար պաշտպանության նախարարության կողմից արժանացել է մրցանակի։
Ռոբերտ Եսայանի պիեսները բեմադրվել են Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ու դարձել խաղացանկի ամենադիտված ներկայացումները:
Իր նոթատետրում պահում է նոր ստեղծագործությունների ձեռագրերը: Դեռևս չտպագրված գիրքը գրել է պատերազմից առաջ Շուշիում ու ավարտել Գյումրիում:
«Ես Արցախյան առաջին պատերազմին մասնակցել եմ՝ 92-94 թվականներին, և այս պատերազմին էլ ձգտում էի իմ ուժերի ներածին չափով օգնել թիկունքից։ Ազատ ժամերին ձգտում էի բանաստեղծական տողերով վերարտադրել իրականությունը։ Այդ բանաստեղծությունները գրում էի փոքր թղթերի վրա, երբ Ստեփանակերտից հասնում էի Շուշի, ապաստարանում դրանք արտագրում էի նոթատետրիս մեջ ու խմբագրում»,- Shantnews-ին պատմում է բանաստեղծը։
Ռմբակոծվող Շուշիից կնոջ հետ հեռացել են նոյեմբերի 1-ին՝ տնից վերցնելով միայն գրվածքների բնօրինակները, իսկ մեծ գրադարանը տեղափոխել չի կարողացել:
«Վերջին օրերին ես արդեն զգում էի, որ իրավիճակը գնալով ավելի է սրվում, Շուշին ավելի հաճախակի էին արկակոծում։ Վերջին օրը որոշեցի իմ ձեռագիր ստեղծագործություններս ապահովության համար քաղաքից դուրս բերել։ Մի մասը կինս բերեց, մյուս մասը ես վերցրեցի ինձ հետ ու տեղափոխեցի Գյումրի, այդ ձեռագրերում իմ վերջին մշակումներն ու գրվածքներն էին գտնվում, որոնք ես փրկեցի ոչնչացումից»,- ասում է Ռոբերտ Եսայանը։
Բանաստեղծը ձեռագրերը տպագրելու մեծ ցանկություն ունի։ Այն կդառնա Շուշիում` պատերազմի օրերին գրված ու Գյումրիում ավարտած ստեղծագործությունների մի ժողովածու, որը ծնվել է Արցախի կարոտից ու պատերազմի ծանր օրերի հոգեվիճակից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...