18:45 11.03.2021
Շիրակի մարզի Ազատան համայնքում թափառող շների հարձակման հերթական դեպքն է գրանցվել։ Կատաղած շան հարձակումից տուժել է 13-ամյա Արմենակը և նրան օգնության եկած դպրոցի պահակը։
Արմենակի ոտքերի և աջ թևի շրջանում բազմաթիվ պատռված ու ծակած վերքերը հարձակման հետևանքներն են: Տղան փորձել է մեծ շան հոշոտումից ազատել փոքրիկ քոթոթին, բայց ինքն է հայտնվել շան թաթերի արանքում։
«Շունը մեծ էր, որ երկու ոտքերի վրա կանգնեց, իմ բոյին էր։ Շատ էի վախեցել, ինձ գետնին գցեց ու սկսեց կծել, չէի կարողանում պաշտպանվել․․․ Ոտքերս շատ էին ցավում, որ եկան օգնության, դրանից հետո չէի կարողանում քայլել»,- պատմում է 13 տարեկան Արմենակ Խաչատրյանը։
Արմենակի ընտանիքը Արցախի Մարտակերտի շրջանից է Ազատան տեղափոխվել, երեք երեխաներն էլ հաճախում են գյուղի դպրոցը: Դեպքն էլ դպրոցի խաղահրապարակում է եղել: Տղային օգնության են հասել դպրոցի աշխատակիցներն ու պահակը, որը ևս շան կծոցներից վնասվածքներ է ստացել:
Գյուղի բուժամբուլատորիայից երեխային և դպրոցի պահակին տեղափոխել են Գյումրիի հիվանդանոցներ, որտեղ կատաղության ու փայտացման դեմ պատվաստումներ են կատարել, այժմ բուժումը շարունակում են տանը։
«Դպրոցի բակ շները թափանցում են ցանկապատերից, մի հատվածը ցանկապատված չէ։ Մեր հսկողությունը, մեր աշխատանքը դպրոցական ժամերին և դպրոցի տարածքում է, բայց երեխաները մինչև գյուղի ծայրից հասնում են դպրոց, երեք կիլոմետր ճանապարհ են հաղթահարում, ճանապարհներին շատ շներ կան, ոհմակներով են շրջում ու հարձակվում են ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների վրա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը։
Գյուղական համայնքներում ևս ոհմակներով շրջող շների հարձակման ահազանգերն ավելացել են: 2019 թվականին ընդունված կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքից հետո, արգելվեց կրակոցով թափառող շների վնասազերծումը:
«Հիմա շներն ավելի պաշտպանված են, քան մարդիկ, չես կարող շանը մի բան անես՝ նույն րոպեին կուգան կտուգանեն։ Գիշերը հլը ուշ ժամի ելեք ու փորձեք գյուղի մեջ ման գալ, տեսեք՝ կարո՞ղ եք, գյուղում ման գալ հնարավոր չէ»,- ասում է Ազատանի բնակիչներից մեկը։
Գյուղապետարանը հաշվարկել է, որ թափառող շների քանակը մոտենում է 1000-ի: Ոչ միայն բազմացման արդյունքում է շների քանակն ավելացել, նաև հարևան բնակավայրերից բերում են, կամ շները ոհմակներում հասնում են գյուղի սահմաններ։ Ստերջացման եղանակով պայքարել դրանց դեմ գյուղապետարանն ի վիճակի չէ՝ ֆինանսական միջոցներ չունի, այլ տարբերակների առաջարկներն էլ կիրառելի չեն։
Մինչ այս, շների վնասազերծման նախկին միջոցների կիրառման ժամանակ, տարեկան 350-400 շան համար ծախսում էին մոտ 600 հազար դրամ, իսկ մեկ շուն ստերջացնելու համար պահանջվում է մոտ 30 հազար դրամ: Նախնական հաշվարկով՝ գյուղում թափառող շներին ստերջացնելու համար կպահանջվի 18-20 միլիոն դրամ։
«Ընդունված օրենքով պիտի շներին ստերջացնենք, բայց դա մեզ ոչինչ չի տա։ Նախ՝ ստերջացված էգ շունը գայլից ավելի վտանգավոր է, դա մասնագիտորեն ապացուցված է, և ստերջացված շունը նույն վարակն է տարածելու, նույն հարձակումներն է գործելու մարդկանց և կենդանիների վրա»,-ասում է Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։
Ազատանի գյուղապետարանին են միացել մարզի մյուս համայնքների ղեկավարները և դիմում-նամակներ են ուղղել ոչ միայն պատասխանատու կառույցներին, նաև բնապահպաններին։ Ստացված պատասխաններում համայնքների ղեկավարների դժգոհություններն արդարացնում են, բայց խնդրի լուծման ուրիշ տարբերակ չեն առաջարկում։ Ազատանի դպրոցի 750 աշակերտների ծնողները ստորագրություններով բողոքի նամակ են պատրաստում ՝ ուղարկելու կառավարությանը և Ազգային ժողովին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...