«Հայխնայբանկի» ավանդների փոխհատուցման շահառուներ կհամարվեն Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցները և սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

«Հայխնայբանկի» ավանդների փոխհատուցման շահառուներ կհամարվեն Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցները և սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները

18:40 01.03.2021

Նախկին «Հայխնայբանկի» ավանդների փոխհատուցման գործընթացը սկսվել է: Այս տարի փոխհատուցում ստանալու իրավունք ունենք 1938 թվականի  ծնված քաղաքացիները: Փոխհատուցման համար պետական բյուջեից մեկ միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացվել: Անցած 15 տարիների ընթացքում ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվել է շուրջ 113 հազար ավանդառու։

Նախնական հաշվարկով այս տարի  ծրագրից Հանրապետությունում  կօգտվեն 7000 կենսաթոշակառուներ, որոնք արդեն 83 տարեկան են։ Միևնույն ժամանակ սոցիալական աջակցության տարածքային բաժիններ դիմելու իրավունք ունեն  նաև նախորդ տարիների այն ավանդառուները, որոնք փաստաթղթավորման գործընթացից հետ են մնացել։

«Անցած տարի մենք վճարել ենք փոխհատուցում շուրջ 123 քաղաքացիների, դա միայն մեր՝ «Գյումրի 2»  աջակցության կենտրոնին է վերաբերում, իսկ այս տարի հաշվառել ենք ընդամենը հինգ քաղաքացու և սպասում ենք մյուսներին, որոնք արդեն դիմել են ՎՏԲ բանկ»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է սոցիալական աջակցության «Գյումրի 2» տարածքային բաժնի պետ Էդվարդ Բաղրամյանը։

Արտերկրում բնակվող, ինչպես նաև Հանրապետությունում գտնվող, բայց տեղաշարժման խնդիրներ ունեցող տարեց քաղաքացիների համար գործում է հաշվառման հատուկ ընթացակարգ, որի դեպքում միայն քաղաքացին կհամարվի ծրագրի շահառու:

«Եթե քաղաքացին գտնվում է Հայաստանում և ունի տարբեր պատճառներ սոցիալական աջակցության կենտրոններ չներկայանալու համար, իր ներկայացուցիչը, դա կարող է լինել ցանկացած անձ ՝ հարազատ, բարեկամ, հարևան, այդ դեպքում ներկայացուցիչը համապատասխան փաստաթուղթը ներկայացնում է տարածքային բաժիններ, և հաշվառումը կատարվում է։ Ինչ վերաբերում է ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիներին, նրանք որևէ անձի տալիս են նոտարական վավերացմամբ լիազորագիր, որի հիման վրա էլ տվյալ անձը կատարում է ամբողջ թղթաբանությունը»,- նշել է  Էդվարդ Բաղրամյանը։

Փոխհատուցվող գումարի հաշվարկի բանաձևում փոփոխություններ չեն եղել։ Կարգը նույն է մնացել նաև հետևյալ դեպքի համար, երբ  հաշվառվելուց հետո քաղաքացին մահանում է, գումարի փոխհատուցում կատարվում է հատուկ որոշմամբ։

«Երբ որ ավանդատուն մտել է վճարման ցուցակ և վճարման հայտը տրամադրելուց հետո մահացել է, էդ դեպքում ֆիքսվում է, որ քաղաքացու անվամբ արդեն կա գումար և դա իր սեփականությունն է, և դրա վերաբերյալ առանձին համապատասխան որոշում կա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։

Փոխհատուցման ծրագիրը՝ առանց տարիքային շեմի սահմանման, կշարունակի գործել սահմանամերձի կարգավիճակ ստացած բնակավայրերի քաղաքացիների համար, որոնք ունեն խնայողություններ: Նախատեսվում է ծրագրում  ընդգրկել Արցախյան երկրորդ պատերազմի  մասնակից, զոհված կամ հաշմանդամ դարձած քաղաքացիներին։

«Սահմանամերձ բնակավայրերի թիվը Արցախյան երկրորդ պատերազմից հետո, կառավարության որոշմամբ, 38-ից դարձավ 77 համայնք։ Ավելացած համայնքները, որոնք կառավարությունը կընդունի, որ նրանք դարձել են սահմանամերձ, բնականաբար, սահմանամերձ բնակավայրի մասին երկրորդ կետի համաձայն, նաև կտարածվի այդտեղ ապրող բնակիչների վրա։ Ովքեր ունեն մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված միջոցներ, կդիմեն ՎՏԲ բանկ, կստանան տեղեկատվություն, իսկ հետո կդիմեն սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներ ու կհաշվառվեն որպես շահառուներ»,- նշել է նախարարության պատասխանատուն։

Իսկ ինչպես քաղաքացին կարող է ստանալ իր գումարը, եթե չեն պահպանվել ավանդային գրքույկները: Նման դեպքերում քաղաքացիները պետք է դիմեն «Խնայբանկի» իրավահաջորդ «ՎՏԲ-Հայաստան բանկ», որտեղ կիրականացվի անձնական տվյալների, ավանդային հաշիվների ճշտում։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP