15:06 22.01.2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-19-ը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակն էր ծանոթանալ Սյունիքի տնտեսական իրավիճակին և քննարկել համագործակցության հնարավորությունները:
«Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած, բնականաբար ես, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է տեսնեի իրավիճակը և փորձեի հասկանալ, թե ինչ կարող ենք անել մենք՝ նախարարությունը, որպեսզի օգնենք հաղթահարել պատերազմի հետևանքները և պահպանել մարզի ամրությունը»,- ասել է Վահան Քերոբյանը։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:
Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերելու հնարավոր օժանդակություն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը նախարարը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում այնտեղ փոփոխությունները տեսանելի կլինեն։
Սյունիքի մարզպետարանում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսական խնդիրները․ ոռոգման ջրի, անասնագոմերի կառուցման, կերային բազայի ապահովման, սնանկացած ընկերությունների առողջացման ու վերագործարկման և բազմաթիվ այլ հարցեր։
Վահան Քերոբյանը նշել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մեծ մասը պահանջարկ է ունեցել և պետք է ջանքեր գործադրել դրանք շարունակելու, նաև ունենալու նոր՝ ավելի հասցեական, ավելի լավ ծրագրեր գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Մեր քաղաքականության առանցքը պետք է լինի բարձր արտադրողականությամբ և հնարավորինս խոշոր տնտեսությունների ստեղծումը, անհրաժեշտ է մեծացնել գրավչությունը դեպի խոշոր գյուղատնտեսությունը։ Բնականաբար, շատ մարդ չի կարող զբաղվել նման գյուղատնտեսությամբ, դրա համար պետք է ստեղծենք նաև բազմաթիվ այլ՝ ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, որպեսզի մարդիկ պարտադրված չլինեն զբաղվելու մանր գյուղատնտեսությամբ» – ասել է էկոնոմիկայի նախարարը։
Հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը, որոշվել է շատ կարճ ժամանակում բոլոր համայնքներից հավաքագրել առաջարկություններ, հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի նախարարությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի։
Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, «Գորիս» հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի հետ, այցելել «Լամաքս գրուպ» կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ՍՊԸ ֆերմերային տնտեսություն, «Սյունիք ֆուդ» ընկերություն։
Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել են կուտակված խնդիրները և դրանց լուծման ճանապարհին էկոնոմիկայի նախարարության աջակցության հնարավորությունները։ Նախարարը շեշտել է, որ խոչընդոտները պետք է վերացվեն գործարարների առջևից, նաև նշել, որ համայնքները պետք է ընկալեն գործարարներին որպես ներդրողներ և աշխատեն նրանց հետ։
13:20 20.08.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...
13:08 20.08.2025
ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնովԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...
13:00 20.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...
12:54 20.08.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...
12:43 20.08.2025
Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում ենԼոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...
12:35 20.08.2025
ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...