18:48 22.01.2021
Այսօր շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի է ունեցել ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը և ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը։
ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ կողմից իրականացվում է «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։
Ծրագրի նպատակն է Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության պլանավորման բարելավումը՝ հիդրոօդերևութաբանության դիտարկման և նախազգուշացման ազգային ծառայության կարողությունների հզորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդման միջոցով:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
✅ Հայաստանում փաստացի գործող 47 կայաններից 23-ը արդիականացվել են ավտոմատ օդերևութաբանական կայանների ներդրմամբ Երևանում և ՀՀ վեց մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Վայոց ձոր, Արմավիր և Արարատ:
✅Ներդրվել է նաև IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների ծրագրային բազան:
✅ Տեխնիկապես արդիականացվել և կահավորվել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ ՊՈԱԿ) դասընթացների կենտրոնը։
✅ ՀՄԿ աշխատակիցների համար անց է կացվել երեք առցանց դասընթաց` ուղղված համակարգի կարողությունների և հնարավորությունների ծանոթացմանը և օգտագործման կանոններին:
✅ ՀՄԿ կարողությունների զարգացման նպատակով տրամադրվել է հինգ գերժամանակակից համակարգիչ` GIS քարտեզագրումների համար, MAVIC PRO 2 տիպի դրոն և RTK քարտեզագրման թվային համակարգ, որը հնարավորություն կտա հավաքել և մշակել տվյալներ անտառների, ջրամբարների ռիսկերի և GIS քարտեզագրման վերաբերյալ:
✅ Օդերևութաբանական կայանների անվտանգության ապահովման համար ՀՄԿ ՊՈԱԿ-ին են տրամադրվել վեբ տեսախցիկներ ։
✅ Տրամադրվել է նաև տվյալների պահպանման համար 1 սերվեր և UPS։
✅ ՄԱԶԾ փորձագետի կողմից ՀՄԿ ՊՈԱԿ-ի համար իրականացվել է ուսումնասիրություն և կազմվել հաշվետվություն՝ «Հակակարկտային համակարգերի համեմատական վերլուծություն ՀՀ պայմաններում կիրառելու համար» թեմայով։ Հետազոտության ընթացքում վերլուծվել են աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում ավելի հաճախ կիրառելի հակակարկտային համակարգերը, որի հիման վրա մշակվել են առաջարկություններ ՀՀ-ում գյուղատնտեսական ոլորտը կարկուտի ազդեցությունից պաշտպանելու համար ավելի արդյունավետ հակակարկտային պաշտպանական համակարգ որոշելու համար։
Հանդիպման ընթացքում նախարար Ռոմանոս Պետրոսյանը կարևորեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը։ Նախարարը հույս հայտնեց, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ, և որ դրա իրականացումը կնպաստի հիդրոօդերևութաբանական դիտարկման համակարգի արդիականացմանը։
Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար մշակվող «Անտառային հրդեհների կառավարման, ներքին և արտաքին ազդարարման համակարգի ներդրման» ծրագիրը, ինչը հնարավորություն կընձեռի Low Range համակարգային կայանների տեղադրման միջոցով կապ ապահովել կապ Խոսրովի ողջ տարածքում։ Միևնույն ժամանակ մշակված համակարգը հնարավորություն կընձեռի անտառային հրդեհների չորս հիմնական դերակատարների միջև՝ անտառտնտեսություն, փրկարար ծառայություն, համայնքապետարան և համայնքային կամավորներ, ստեղծել համագործակցային մեխանիզմ և փորձարկել այն՝ նպատակ ունենալով հետագայում այն տարածել այլ անտառամերձ բնակավայրերում։
13:20 20.08.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...
13:08 20.08.2025
ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնովԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...
13:00 20.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...
12:54 20.08.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...
12:43 20.08.2025
Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում ենԼոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...
12:35 20.08.2025
ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...