Ֆրանսիացի մասնագետները Գյումրիում հետազոտել են արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC

Ֆրանսիացի մասնագետները Գյումրիում հետազոտել են արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին

19:40 22.01.2021

Ֆրանսիացի բժիշկները նեղ մասնագիտական բուժօգնություն են տրամադրում արցախյան երկրորդ պատերազմում բարդ վիրավորումներ ստացած զինծառայողներին ու կամավորականներին: Կինեզոթերապևտ Միշել Բութան և օրթեզների մասնագետ Էդգար Միքայելյանը Գյումրիում զննել, բուժօգնություն են ցուցաբերել վերին վերջույթների բեկորային ու այրվածքային վիրավորումներով վերականգնողական բուժման մեջ գտնվող զինծառայողներին։

Վիրավոր զինծառայողների վնասվածքները հետազոտելուց հետո ֆիզիոթերապևտ, օրթեզի մասնագետ, ֆրանսահայ Էդգար Միքայելյանը վնասված վերջույթները ֆիքսելու համար հատուկ նյութից տեղում սպլինտ պատրաստեց:

։

«Ես երբեք չեմ տեսել էսպիսի վիրավոր ձեռքեր, ես երբեք պատերազմի ժամանակ չեմ աշխատել։ 18-19 տարեկան ջահել երեխաների մոտ շատ լուրջ վնասվածքներ կան, պատերազմի ընթացքում ստացած վիրավորումները շատ խոր են»,- ասում է օրթեզի մասնագետ Էդգար Միքայելյանը։

Կինեզոթերապևտ Միշել Բութանն ինքն է ցանկություն հայտնել գալ Հայաստան ու օգնել հայրենիքի պաշտպաններին: Մասնագիտացած է վերին վերջույթների հատվածում առկա վնասվածքները մերսումներով բուժելու մեթոդներին:

«Ձեռքերի վիրավորումները պատերազմների ընթացքում ամենաշատն են հանդիպում, դրանք հետագայում զինվորների համար խնդիրներ են ստեղծում: Հայ մասնագետները շատ լավ են աշխատել, բարձրակարգ վիրահատություններ են կատարել, միայն կցանկանայի, որ վերականգնողական բուժումը սկսվեր վիրահատություններից անմիջապես հետո, որպեսզի  ձեռքերի ֆունկցիաները ավելի շուտ վերականգնվեին, կարծում եմ՝ ուշացումը պայմանավորված էր պատերազմի երկար ընթացքով»,- նշում է ֆրանսիացի բժիշկը ։

Մասնագետները նշում են՝ այս պատերազմի հետևանքով վնասվածքները տարբերվող են ու բազմաբեկորային, ինչը հիմնականում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ է պայմանավորված։ Բժիշկներն առանձնացնում են վնասվածքների մի քանի տեսակներ, որոնց բուժումն ու վերականգնումը պահանջում է երկար ժամանակ:

«Ամենամեծ վնասվածքներն այրվածքներն են, շատ-շատ են հանդիպում ու հիմնականում երկու ձեռքերին։ Հաջորդ ամենատարածված վիրավորումները խոր կտրվածքներն են, ինչի հետևանքով նյարդեր են կտրվում ու այդ կտրվածքները շատ վերև են տեղակայված։ Նյարդերի վերականգնումը դժվարանում է ու երկար ժամանակ է պահանջում»,- նշում է ֆրանսահայ բժիշկը։

Պատերազմի ժամանակ արագ բուժօգնություն կազմակերպելու և կյանքեր փրկելու համար բժիշկները շատ դեպքերում չեն հասցրել վիրավորների մարմիններից փոքր բեկորները հեռացնել: Ըստ մասնագետների՝ դրանք երբեմն վտանգավոր չեն լինում և այդպես տարիներով մնում են մարմնի մեջ, բայց վերին վերջույթներում կան այնպիսի հատվածներ, որտեղ մխրճված բեկորները խանգարում են ֆունկցիաների բնականոն ընթացքին և վտանգում են մարդու կյանքը:

Ֆրանսիայից ժամանած մասնագետները Հայաստանում կմնան ևս 10 օր: Հաջորդ այցը ծրագրել են գարնանը՝ մասնագետների մեծ խմբով և երկար ժամանակով կմնան Հայաստանում։ Այցելելու են Արցախ և Հայաստանի մյուս մարզեր պատերազմում վիրավորում ստացած ավելի շատ անձանց օգնություն ցուցաբերելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

13:20 20.08.2025

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...

ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնով

13:08 20.08.2025

ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնով

ԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

13:00 20.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

12:54 20.08.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...

Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

12:43 20.08.2025

Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

12:35 20.08.2025

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...

BACK_TO_TOP