ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Մանկան տուն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Մանկան տուն»

20:59 30.12.2020

Նախարար Մեսրոպ Առաքելյանն ու առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նախատոնական օրն անցկացրել են երեխաների ընկերակցությամբ՝ դեկտեմբերի 30-ին այցելելով «Մանկան տուն»։ Տնօրենի ուղեկցությամբ նրանք շրջել են հաստատության տարածքում, ծանոթացել պայմաններին ու երեխաների ճաշացանկին։Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ։

«1։1 հաշվով ավարտելով նախարարի հետ սեղանի ֆուտբոլի ընկերային հանդիպումը՝ փոքրիկներն անցել են տոնական նվերները բացելուն, հետո պատմել իրենց երազանքների մասին։

Պարզվում է՝ «Մանկան տան» սաներից մեկն ապագա նախարար-ֆուտբոլիստ է, ում Մեսրոպ Առաքելյանը խոստացել է Հայաստանի ազգային հավաքականի համազգեստ նվիրել, մինչ մյուսները ևս կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։

Թեպետ երեխաներն այստեղ շրջապատված են լիարժեք խնամքով և հոգատարությամբ, այնուամենայնիվ, հաստատության տնօրենի հետ զրույցում նախարարը կարևորել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ որպես պետության սոցիալական պատասխանատվության գերակայություն։

Իսկ մինչ այդ նախարարությունն ամեն օր անելու է առավելագույնը՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար սիրով և ուշադրությամբ լցված միջավայր ապահովելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ զրկում են մեր երազանքից. «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

17:42 13.08.2025

Մեզ զրկում են մեր երազանքից. «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

Անգլիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Քրիստալ Փելասի» ղեկավարությունն ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ ի նշան ՈՒԵՖԱ-ի դեմ բողոքի: «Այն ժամանակ, երբ մենք պետք է տոնեինք Անգլիայի Սուպերգավաթում մեր հաղթանակը, ՈՒԵՖԱ-ի և սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը ցույց տվեց, որ մարզական արժեքները կորցնում են իրենց իմաստը: Մենք մայիսին գավաթի եզրափակչում հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին» և նվաճեցինք Եվրոպա լիգայում […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը

17:35 13.08.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 3-ին, 5-ին և 6-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ 3-ին, 7-ին և 9-ին։ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, […] ...

Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններում

17:27 13.08.2025

Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններում

Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշանավորվել է նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այցելել են Ջերմուկի բաժին։ Նպատակը մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր․ երիտասարդներին ծանոթացնել ոստիկանության գործունեության առանձնահատկություններին՝ նպաստելով նաև համակարգում ծառայելու գրավչության բարձրացմանը։ Համայնքային ոստիկանները ներկայացրել են ծառայության մեջ օգտագործվող […] ...

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:22 13.08.2025

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր): Պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ ✔️ խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը, ✔️պայքար չի տարվում միջատների դեմ, ✔️ պատուհաններն ու այլ բացվածքները չունեն […] ...

Կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով

17:16 13.08.2025

Կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով

Մեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։ Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով՝ https://sigca.sre.gob.mx/: Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով՝ https://shorturl.at/4xvbx: Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: ...

ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

17:11 13.08.2025

ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների […] ...

BACK_TO_TOP