10:32 31.12.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի տավուշցիներ, մենք ծանրագույն տարի ունեցանք՝ սկսած համավարակով առաջ եկած դժվարություններից մինչև արցախյան պատերազմ: Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նրանց ծնողների և ընտանիքի անդամների առջև: Հույս ունեմ, որ մենք օր առաջ կավարտենք անհայտ կորածների հայտնաբերման աշխատանքները և օր առաջ հայրենիք կվերադարձնենք մեր գերեվարված տղաներին: Մենք մեծ աշխատանք ունենք անելու վիրավորների վերականգնման, կյանքին իրենց ինտեգրման ուղղությամբ: Մենք պետք է օգնենք, որպեսզի նրանք նոր մասնագիտություններ ստանան և լիարժեք կյանքով ապրեն:
Պատերազմը մեզ առերեսեց իրականության հետ՝ առ այն, որ հաղթելու համար մենք շատ ավելի մեծ ջանք և գիտելիք պետք է ունենանք: Մենք պետք է բազմապատկենք զարգացման տեմպերը, որը մենք փորձել ենք ունենալ նախորդ տարիների ընթացքում: Սա է հաղթելու ճանապարհը և հնարավորությունը: Տնտեսությունը հաջորդ կարևոր հանգամանքն ու ուղղությունն է, որը պետք է ապահովի մեր հաջողությունը: Աշխատող, արարող մարդուց, ձեռներեցից և գործարարից է առաջին հերթին կախված մեր հաջողության
ապահովումը:
Մենք չենք կարող հաջողություն ունենալ առանց որակյալ կրթության: Իսկ որակյալ կրթության համար պետք է մեծ ջանք թափել: Դրա մասնակիցը պետք է լինեն բոլորը՝ ուսուցիչը, աշակերտը, ծնողը: Տավուշցին նաև սահման է պահում՝ որպես զինվորական, աշխարհազոր կամ ընդամենը սահմանի վրա ապրող մարդ, որով երաշխավորում է մեր սահմանի անվտանգությունը: Մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղված լինի մեր սահմանների անվտանգության, մեր երկրի հզորության ապահովմանը: Մենք չենք կարող ապավինել խաղաղությանը,
այլ պետք է ապավինենք մեր ուժին, մեր մտքին, մեր աշխատանքին:
Սիրելի հայրենակիցներ, մեր հաջողությամբ է պայմանավորված մեր հայրենիքի ապագան: Թող նոր տարում մենք բավարար ուժ ու կամք ունենանք դա իրականացնելու համար: Առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին և մեր հայրենիքին»:
17:42 13.08.2025
Մեզ զրկում են մեր երազանքից. «Քրիստալ Փելասի» հայտարարությունըԱնգլիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Քրիստալ Փելասի» ղեկավարությունն ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ ի նշան ՈՒԵՖԱ-ի դեմ բողոքի: «Այն ժամանակ, երբ մենք պետք է տոնեինք Անգլիայի Սուպերգավաթում մեր հաղթանակը, ՈՒԵՖԱ-ի և սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը ցույց տվեց, որ մարզական արժեքները կորցնում են իրենց իմաստը: Մենք մայիսին գավաթի եզրափակչում հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին» և նվաճեցինք Եվրոպա լիգայում […] ...
17:35 13.08.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 3-ին, 5-ին և 6-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ 3-ին, 7-ին և 9-ին։ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, […] ...
17:27 13.08.2025
Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններումՕգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշանավորվել է նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այցելել են Ջերմուկի բաժին։ Նպատակը մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր․ երիտասարդներին ծանոթացնել ոստիկանության գործունեության առանձնահատկություններին՝ նպաստելով նաև համակարգում ծառայելու գրավչության բարձրացմանը։ Համայնքային ոստիկանները ներկայացրել են ծառայության մեջ օգտագործվող […] ...
17:22 13.08.2025
Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր): Պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ ✔️ խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը, ✔️պայքար չի տարվում միջատների դեմ, ✔️ պատուհաններն ու այլ բացվածքները չունեն […] ...
17:16 13.08.2025
Կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակովՄեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։ Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով՝ https://sigca.sre.gob.mx/: Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով՝ https://shorturl.at/4xvbx: Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: ...
17:11 13.08.2025
ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էԱշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների […] ...