22:43 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով (այս տարի դեկտեմբերի 26-ին) հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց դասի հետ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, այնուհետև Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը կրտսեր միաբանների անունից դիմեց Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ սարկավագաց դասն ի մի է հավաքվել ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, լսելու նրա հայրական խրատներն ու հորդորները՝ առավել նախանձախնդրությամբ շարունակելու իրենց ծառայությունը Հայոց Եկեղեցու անդաստանում։ Մուշեղ եպիսկոպոսն իր խոսքում նաև անդրադարձավ արցախյան պատերազմի օրերին գնդերեց սարկավագների քաջարի ծառայությանը, որով հաստատեցին Սուրբ Ստեփանոս Նախավկայի նվիրյալ ու ճշմարիտ ժառանգորդ լինելու առաքելությունը։
Այնուհետև սարկավագներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ պատերազմի ծանր հետևանքներով պայմանավորված այս տարի Մայր Աթոռում Սուրբ Ստեփանոսի տոնն առանձնակի հանդիսավորությամբ չնշվեց։ Սակայն Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հանդիպումը սարկավագների հետ՝ մեկ անգամ ևս անդրադառնալու Հայոց Եկեղեցու առաքելությանը, սարկավագների ծառայությանը Եկեղեցու անդաստանում ու հայ ժողովրդի կյանքից ներս, որպեսզի առավել ջանասիրությամբ շարունակեն իրենց հոգևոր սպասավորությունը հայորդիներին։
Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց սարկավագաց դասին նվիրյալ ծառայության համար՝ մասնավորաբար նշելով գնդերեց սարկավագների՝ Հայոց բանակին մատուցած օգտաշատ ծառայության մասին՝ փաստելով նաև, թե անձնական օրինակով ինչպիսի ոգի էին ներշնչում, արիություն փոխանցում մեր բանակի զինվորներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց նաև այն սարկավագներին, որոնք քաջարի ոգով ու սիրով այդ դժվար ու ծանր օրերին հանձ առան իրենց ծառայությունը բերել Դադիվանքում՝ հաղթահարելով թշնամու ոտնձգությունները, որով կարելի դարձավ հնամյա վանական համալիրը պահել Արցախի թեմի վերահսկողության ներքո։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ թե´ կորոնավիրուսի համավարակի և թե´ արցախյան պատերազմի պայմաններում եկեղեցականությունն իր բոլոր դասերով դրսևորեց բարձր գիտակցություն ու ծառայասիրության ոգի՝ ամբողջական մասնակցություն բերելով հայրենիքի ծառայությանը և շոշափելի ներդրում ունենալով տարբեր խնդիրների կարգավորման գործում։
Անդրադառնալով ներկայիս կացությանը և հայ ժողովրդի զավակների կյանքում հոգևոր խնամքի իրականացման կարևորությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հոգևորականությունը, այդ թվում՝ սարկավագները, շատ անելիքներ ունեն՝ մեղմելու ցավն ու կորուստն այն ընտանիքների և անհատների, որոնք առավել մեծ չափով են կրել պատերազմի հետևանքները և կարիքն ունեն զորակցության։ Այս առումովՆորին Սրբությունը ներկայացրեց Մայր Աթոռի «Աջակցենք Արցախին» սոցիալական ծրագրի իրագործման նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի առաքելությունը՝ կարևոր նկատելով նաև ծրագրում սարկավագների ներգրավվածությունը։
Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց սարկավագներին անսակարկ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իր ազգանվեր ու աստվածահաճո սպասավորությունը՝ մաղթելով նրանց Աստծո օգնականությունը, զորակցությունն ու օրհնությունը, որպեսզի կարողանան իրենց ծառայությամբ պայծառացնել Հայոց Եկեղեցին՝ այն առավել սիրելի դարձնելով ազգի զավակների համար։
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...