Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+25.09 oC

Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. ՀՀ ՄԻՊ

22:40 28.12.2020

Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս լուրերի հրապարակումից անմիջապես հետո պաշտոնական հրատապ հարցումներով դիմել եմ ՀՀ պաշտպանության նախարարություն և Արցախի պաշտպանության բանակին: Երկու գերատեսչություններն էլ կտրականապես հերքել են տարածվող տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ինչպես նաև պնդել են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այնուհետև, այս նույն հարցերի վերաբերյալ հրապարակվել են Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի դեկտեմբերի 28-ի հրապարակային հայտարարությունները:

Ավելին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում իրանական «MiranPress» տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետևանքով ունեն երեք զոհ:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարևորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Խոսքը, հատկապես, վերաբերում է գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը:

Հատուկ զգուշացնում եմ, որ հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

Հիշեցնում եմ, որ որպես ելակետային փաստ՝ պետք է հիմք ընդունել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ կապված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հետ, կողմերը հանձնառել են պահպանել և այն որևէ կողմի իշխանության մարմին չի վիճարկել:

Հետևաբար` որևէ գործոն, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներով հրապարակվող ու պարբերական բնույթ ստացած՝ զինված ընդհարումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն կամ զինված ընդհարումների որևէ սադրանք չի կարող լինել մարդասիրական կարևորագույն գործընթացի խափանման կամ կասեցման պատճառ՝ հատկապես կապված գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հետ:

Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն առկա իրավիճակին՝ երաշխավորելու համար մարդասիրական նման առաքելության անընդհատությունը, արագացումը, ինչպես նաև բացառելու համար դրա բնականոն ընթացքի որևէ խոչընդոտ:

՛Սույն հայտարարությունն իմ ստորագրությամբ հասցեական սկզբունքով կուղարկվի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ:

Հետպատերազմական փուլերում մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրական իրավունքին առնչվող հարցերը շարունակելու են գտնվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

23:59 12.08.2025

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

23:55 12.08.2025

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

23:50 12.08.2025

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:46 12.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

23:40 12.08.2025

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

23:32 12.08.2025

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...

BACK_TO_TOP