19:57 26.12.2020
2020 թվականին Շիրակի մարզում կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը ներկայացնելիս, Շիրակի մարզպետը նշել է, որ ավելի շատ աշխատանք է կատարվել,քան 2019 թվականին։
«Եթե ընդհանուր քաղաքաշինության ոլորտին անդրադառնանք, 2020 թվականին մոտ 31 միլիարդ դրամի աշխատանք է կատարվել, որի մեջ գերակշռում է ճանապարհաշինության ոլորտը մոտ 21 միլիարդ դրամ գումարով։Այստեղ մեզ համար մտահոգիչ էր այն հանգամանքը, որ մասնավոր շինարարության սեգմենտում մեզ համար երևացող թվերում մոտ 50%-ի անկում կար 2019 թվականի հետ համեմատ։Բայց ճանապարհաշինության ոլորտում տարին բավականին հաջողված էր»,-շեշտել է մարզպետը։
Ըստ Տիգրան Պետրոսյանի,շինարարության ոլորտում աշխատանքների ձգձգման պատճառներից հիմնականը կապված էր պատերազմական շրջանում տեխնիկայի ռազմաճակատ ուղարկելով, որի ժամանակ աշխատանքները դադարել են։
«Պատերազմի ժամանակ մեծ թվով շինարարական կազմակերպություններից մենք ստիպված էինք մեծ թվով տեխնիկա վերցնել և սպասարկել մեր անվտանգային կարիքները և մի պահ նույնիսկ մտահոգություն ունեինք,որ արդյունքում կտուժեր գործընթացը, բայց ի պատիվ մեր շինարարների, մենք լուրջ ծավալային խնդիրներ չունեցանք»,-ասել է Տիգրան Պետրոսյանը։
Իրականացված շինարարական ծրագրերից մի քանիսը տեղափոխվել են հաջորդ տարի։Այս տարվա ընթացքում մարզում իրականացված քաղաքաշինական ծրագրերում մեծ թիվ են կազմել սուբվենցիոն ծրագրերը։
«Էն մոտեցումը, որ ինչքան սուբվենցիոն ծրագիր ներկայացնենք,էնքան կֆինանսավորենք, էապես շատ կարևոր էր և մոտ 3,3 միլիարդանոց փաթեթն այս տարի իրականացվեց Շիրակի մարզում, որի 57 %-ը կառավարության ներդրումն էր»,-նշել է Շիրակի մարզպետը։
Անդրադառնալով բնակարանաշինության ոլորտում կատարված ծրագրերին, մարզպետը նշել է, որ 2020 թվականի ընթացքում բնակարանաշինություն իրականացվել է միայն գյուղական համայնքներում, իսկ Գյումրիում նախապես հաստատված ծրագրերը չեն իրականացվել։
«Վթարային շենքերի պարագայում մենք ի սկզբանե չկարողացանք համաձայնության գալ բնակիչների հետ առաջարկվող տարբերակներում։Նույն ԲԳՎ-ի առաջարկվող տիրույթում ունեցանք բնակիչների հետ անհամաձայնություններ, հրաժարվեցին և իրենց թիվը փոքր չէր։Եվ՛ նախագծի մեջ փոփոխություններ առաջարկվեցին, և՛ համավարակի, պատերազմի հետևանքով էս նախագիծն էլ ժամանակի մեջ հետ մնաց։Տնակների պարագայում էլ որևէ հստակ գործիքակազմ չներկայացվեց,բայց հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում հստակ յուրաքանչյուր կոմպոնենտով ժամանակացույցներ կներկայացվեն»,-վստահեցրել է Տիգրան Պետրոսյանը։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...