Երևանում նոր ճանապարհ կկառուցվի. այն կմիացնի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Երևանում նոր ճանապարհ կկառուցվի. այն կմիացնի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները

12:30 24.12.2020

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչման մաuին հարցին.

«Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով ներկայումս քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի բերում է տրանսպորտի երթևեկության պարալիզացման և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացման: Հյուuիuային և հյուuիuարևելյան տարածաշրջաններից եկող տրանuպորտային հոuքերը, փաuտորեն, իր վրա է վերցնում բացառապեu Կոմիտասի պողոտան, ինչի հետևանքով մշտական խցանումներ են առաջանում Կոմիտասի պողոտայի և խաչվող փողոցների հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդով փողոցի, Արամ Խաչատրյան նրբանցքի, Վաղարշ Վաղարշյան փողոցի խաչմերուկների հատվածները:  Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում առանց նոր, համակարգային լուծումների, տրանuպորտային շարժի կանոնակարգումն արդեն անհնար է: Նշված խնդրի կարգավորման խնդրանքով Երևանի քաղաքապետին է դիմել նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Մամիկոնյանց փողոցի բնակիչների դիմում-խնդրանքը: Ըստ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության (ԱՏ-23032020-99-0310)՝ տարածքում առկա է թվով 17 գույքային միավոր: Տարածքում կատարված տեղզննության արդյունքում պարզվել է, որ տարածքում առկա են նաև մետաղական ավտոտնակներ, որոնց գրանցված իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում տեղեկատվություն առկա չէ», – ասված է որոշման մեջ:

Նախագծում նաև ասված է, որ ճանապարհը կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է  տարածքի ուսումնասիրություն, գույքագրում և հաշվարկ: Ըստ գնահատողի ներկայացված հաշվարկների՝ փոխհատուցման համար անհրաժեշտ է 184361000 ՀՀ դրամ:

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով անհրաժեշտ է ևս 15 տոկոս համարժեք փոխհատուցում՝ շուրջ 27654150 ՀՀ դրամ: Երևան քաղաքի Մամիկոնյանց 62/1 հասցեի սեփականատեր Էդուարդ Մատենցյանը (գույքի գնահատված արժեք 29600000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Մամիկոնյանց 62/2 հասցեի սեփականատեր Էդգար Մատենցյանը (գույքի գնահատված արժեք 34800000 ՀՀ դրամ) դիմել են Երևանի քաղաքապետին, նշված գույքերը նույնպես ազդեցության գոտում ներառելու խնդրանքով: Նշված գույքերն օտարման գոտում ներառելու դեպքում, անհրաժեշտ կլինի լրացուցիչ 74060000 ՀՀ դրամ գումար: Ընդհանուր գումարը նախնական կկազմի 286075150 ՀՀ դրամ: Նշված գումարը օտարման գործընթացի իրականացման ընթացքում կարող է փոփոխվել: Նախատեսված՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը: Կառուցվելիք ճանապարհահատվածն անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Վերականգնվող տեղամասի երկարությունը մոտ 0.265 կմ է: Ճանապարհը սկսվում է Մամիկոնյանց փողոցից Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում է նախկին երկաթգծի ճանապարհը և միանում է Արամ Խաչատրյան գործող փողոցի սկզբնամասին: Ճանապարհին հատող ուղիների և մուտքերի հատվածում թողնվել են մոտեցումներ՝ հարակից տներից առանց որևէ խոչընդոտի նախագծվող ճանապարհ մուտք գործելու համար», -ասված է նախագծում:

Ծախսերն իրականացվելու են Երևան համայնքի բյուջեով:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացուն

22:15 09.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացուն

Օգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են,որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ֆլիկին

22:09 09.08.2025

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ֆլիկին

ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին որակազրկել է մեկ խաղով, հաղորդում է AS-ը։ Գերմանացի մասնագետը նաև տուգանվել է 20 000 եվրոյով «Ինտերի» դեմ մայիսի 6-ին Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո վարքագծի հիմնական սկզբունքները խախտելու համար։ Այսպիսով՝ Իսպանիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին խաղը կանցկացնի […] ...

SHANTNEWS

22:00 09.08.2025

SHANTNEWS

NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններից

21:53 09.08.2025

NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններից

Եվրոպական առաջնորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում՝ առանց Եվրամիության մասնակցության: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ եվրոպացի պաշտոնյաները փորձում են համոզել Թրամփին, որ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ցանկանում […] ...

Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտից

21:43 09.08.2025

Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտից

Մադրիդի «Ռեալը» օգոստոսի 8-ին իր մարզաբազայում ընկերական խաղ է անցկացրել «Լեգանեսի» հետ փակ դռների հետևում և հաղթել 4-1 հաշվով: Հաշիվը բացել է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Սուլե Էլ Հադադին: Դրանից հետո, Ալոնսոյի թիմը 4 գոլ է խփել: Աչքի են ընկել Բրահիմ Դիասը, Դին Հաուսենը, Էդեր Միլիտաոն ու Ֆրանսիսկո Պիտարչը: Ի դեպ, Էդեր Միլիտաոն մրցակցի դարպասը գրավել է […] ...

BACK_TO_TOP