Կոտայքի մարզպետը հանդիպել է հանրակրթական դպրոցների տնօրեններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Կոտայքի մարզպետը հանդիպել է հանրակրթական դպրոցների տնօրեններին

22:55 23.12.2020

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր հանդիպում է ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Մարզպետը նաև անակնկալ շրջայցեր է կատարել Հրազդան քաղաքային համայնքի մի քանի դպրոցներում։

«Այսօր հանդիպում եմ ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։

Դպրոցների ղեկավարների հետ հանդիպումները, կրթօջախներ այցելությունները հաճախակի բնույթ են կրելու, առկա բոլոր խնդիրներին փորձելու ենք հնարավորինս արագ և օբյեկտիվ լուծումներ տալ:

Գիտեմ, որ դպրոցները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ անցյալից եկող, ներկայում ձևավորված, պետք է փորձել դրանց լուծում տալ: Ես բաց եմ լինելու բոլոր տեսակի քննարկումների համար: Եթե կա խնդիր, միասին լուծելու ենք դա:

Հանդիպմանը հատկապես կարևորել եմ մանկավարժի դերը երեխաների դաստիարակության մեջ և այս համատեքստում ընդգծել նաև դպրոցների ապաքաղաքականացված լինելը:

Դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական կառույցներ և բացարձակապես զբաղվեն դպրոցական կրթությամբ, ծառայեն իրենց բուն նպատակին: Մարդն, իհարկե, ազատ է իր քաղաքական հայացքների մեջ, սակայն դրանք դպրոցի պատերից ներս որևէ տեղ չպետք է ունենան: 2020-ը ծանր փորձությունների և մարտահրավերների տարի էր, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք, գնալու ենք առաջընթացի և զարգացման ճանապարհով, աշխատենք և գործենք՝ ի շահ մեր երկրի։

Դպրոցի տնօրենների հետ հանդիպումից հետո անակնկալ շրջայցեր եմ կատարել Հրազդան քաղաքային համայնքի «Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12», «Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11» հիմնական և թիվ 10 ավագ դպրոցներ: Ծանոթացել եմ շենքային պայմաններին, առկա խնդիրներին և կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դասապրոցեսի ընթացքին:

Հորդորել եմ խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնց շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել դասապրոցեսի անընդհատությունը: Զրուցել եմ նաև ուսուցչական անձնակազմի, աշակերտների հետ և ևս մեկ անգամ շեշտել ՝ բաց եմ ցանկացած հարցի քննարկման և առաջարկությունների համար, որի արդյունքում դպրոցի աշխատանքն առավել արդյունավետ կլինի»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացուն

22:15 09.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացուն

Օգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են,որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ֆլիկին

22:09 09.08.2025

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ֆլիկին

ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին որակազրկել է մեկ խաղով, հաղորդում է AS-ը։ Գերմանացի մասնագետը նաև տուգանվել է 20 000 եվրոյով «Ինտերի» դեմ մայիսի 6-ին Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո վարքագծի հիմնական սկզբունքները խախտելու համար։ Այսպիսով՝ Իսպանիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին խաղը կանցկացնի […] ...

SHANTNEWS

22:00 09.08.2025

SHANTNEWS

NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններից

21:53 09.08.2025

NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններից

Եվրոպական առաջնորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում՝ առանց Եվրամիության մասնակցության: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ եվրոպացի պաշտոնյաները փորձում են համոզել Թրամփին, որ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ցանկանում […] ...

Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտից

21:43 09.08.2025

Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտից

Մադրիդի «Ռեալը» օգոստոսի 8-ին իր մարզաբազայում ընկերական խաղ է անցկացրել «Լեգանեսի» հետ փակ դռների հետևում և հաղթել 4-1 հաշվով: Հաշիվը բացել է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Սուլե Էլ Հադադին: Դրանից հետո, Ալոնսոյի թիմը 4 գոլ է խփել: Աչքի են ընկել Բրահիմ Դիասը, Դին Հաուսենը, Էդեր Միլիտաոն ու Ֆրանսիսկո Պիտարչը: Ի դեպ, Էդեր Միլիտաոն մրցակցի դարպասը գրավել է […] ...

BACK_TO_TOP