Գյումրիի գլխավոր հատակագիծը կվերանայվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

Գյումրիի գլխավոր հատակագիծը կվերանայվի

19:15 10.12.2020

Պետական ֆինանսավորմամբ մշակվում է Շիրակի մարզի ռեգիոնալ հատակագիծը, որը ենթադրում է նաև Գյումրիի գլխավոր հատակագծի վերանայում: Այս մասին տեղեկացրել է քաղաքի գլխավոր ճարտարապետը՝ Գյումրիի ավագանու հերթական նիստում։ Այս հարցը տարիներով քննարկման առարկա էր, քանի որ 2005-ին հաստատված հատակագծից շատ շեղումներ կան: Ապօրինի կառույցների, կանաչ գոտիներում տեղադրված տնակների ապամոնտաժման հարցն անլուծելի է:

 

 

Գյումրիի տնակային ավանների մեծ մասը այնպիսի տարածքներում են, որոնք, ըստ գլխավոր հատակագծի, համարվում են կանաչ գոտի և այստեղ կառուցապատումներ չեն թույլատրվում: Այդուհանդերձ, նույն այդ տարածքներում տարիների ընթացքում տարբեր կառույցներ են հայտնվել, իսկ տնակները տներ են դարձել: Դրանց օրինականացում չի թույլատրվում: Գլխավոր հատակագծի վերանայումը կարող է լուծել այս խնդիրը: Քաղաքապետարանն առաջարկել է հատակագիծը վերանայել՝ ըստ գոյություն ունեցող կառուցապատումների: Այն շինությունները, որոնք ապամոնտաժել այլևս հնարավոր չէ կամ նպատակահարմար չէ, կօրինականացվեն:

«Ընդհանուր, Շիրակի մարզի ռեգիոնալ հատակագիծն է մշակվում՝ պետպատվերով: Դրա մեջ մտնում է նաև մեր քաղաքի գլխավոր հատակագծի վերանայումը: Շեշտը դրել ենք այն դրույթի վրա, որ հատակագծի շատ դրույթներ չեն իրագործվել և այլևս հնարավոր չէ իրագործել: Կանաչ գոտիներում ավելի շատ տնակներ են: Տնակները վերակառուցել են բնակիչները, բնակելի տներ են դարձրել, որոնք քանդելը ոչ արդարացված է, ոչ էլ նպատակահարմար: Այն շինությունները, որոնք սեյսմիկ առումով նորմալ կառույցներ են, կօրինականացվեն, դրանց նկատմամբ սեփականության իրավունք կճանաչվի: Իսկ այն շինությունները, որոնք բանի պետք չեն, խարխուլ տնակներ են, կհանվեն»,- ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Մինչև տարեվերջ քաղաքի գլխավոր հատակագծի վերանայման հարցով հանրային քննարկում կանցկացվի:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

19:28 17.07.2025

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ...

«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը

19:21 17.07.2025

«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել. «Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը: «Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ […] ...

Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար. Ռոբերտ Արզումանյան

19:14 17.07.2025

Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար. Ռոբերտ Արզումանյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում կհյուրընկալվի բելառուսական «Նեմանին»։ «Այս խաղին ավելի լավ ենք պատրաստվել, քան նախորդ խաղին։ Պատրաստվածության մակարդակը շարունակաբար բարելավվելու է, քանի որ սա գործընթաց է։ Մասնավորապես, նախորդ խաղի համեմատ այս անգամ ավելի շատ ժամանակ ենք ունեցել, հատկապես ընկերական խաղեր խաղալու առումով։ Երկու խաղ ենք անցկացրել և […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ

19:07 17.07.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ

Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ: Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում: Հանդիպման […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

18:58 17.07.2025

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

18:52 17.07.2025

«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը

«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...

BACK_TO_TOP