11:34 05.10.2020
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և ԱՄՆ Կոնգրեսին՝ պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրանց բարձրաստիճան զինվորականներին՝ Հայաստանում և Արցախում խաղաղ բնակիչների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների համար:
«Նախագահ Թրամփը Կոնգրեսի երկու կուսակցությունների աջակցությամբ պետք է անմիջապես ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին հանձնարարի պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի դեմ, որոնք երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են Հայաստանում և Արցախում խաղաղ բնակչությանն ուղղված կանխամտածված անակնկալ հարձակման և շարունակական գրոհի համար: Մենք դիմում ենք Ֆինանսների նախարարությանը, որպեսզի արագ միջոցներ ձեռնարկի Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի դեմ այս պատժամիջոցները կիրառելու համար: Նրանք երկուսն էլ ռազմական հանցագործներ են, և ԱՄՆ Կառավարությունը պետք է նրանց հետ այդպես վարվի», – հայտարարել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
Հայ դատի հանձնախումբն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցների ենթարկելու նպատակով ստորագրահավաք է սկսել:
16:22 15.05.2025
«Ռեալն» ու «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանը կարող են սկսել նախատեսվածից ուշ«Ռեալն» ու «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին հանդիպումները կարող են անցկացնել նախատեսվածից ուշ, գրում է As-ը։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լա լիգայում մադրիդյան ակումբների մեկնարկային երկու հանդիպումները կհետաձգի, եթե նրանք հաջող հանդես գան աշխարհի ակումբային առաջնությունում և հասնեն փլեյ-օֆֆի վերջին փուլեր։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին, իսկ Լա լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ ...
16:18 15.05.2025
Բացահայտվել է բնակարանային գողության դեպք. օտարերկրացին տվել է խոստովանական ցուցմունքԱպրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Ռուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողացել են մի օտարերկրացու բջջային հեռախոս։ Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ օտարերկրացի 26-ամյա երիտասարդ: Մայիսի 13-ին` ժամը […] ...
16:12 15.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանըԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական […] ...
16:06 15.05.2025
2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում. ամսվա տվյալները2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակային տվյալները: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում ապրիլին կազմել է 6․2 °C, որը նորմայից բարձր էր 1․0 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 91․6 մմ, նորմայից ավել էր՝ կազմելով նորմայի 132․2 %-ը։ Տեղումներով օրերը գերակշռում էին ողջ ամսվա ընթացքում և միայն առանձին օրեր շրջանների […] ...
16:00 15.05.2025
Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբՄայիսի 13-ին` ժամը 4.30-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայող 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Բյուրեղավանի և Երևանի բնակիչ 38 և 27 տարեկան երկու տղամարդու: Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ և թղթե երկու փաթեթ` սպիտակ բյուրեղանման զանգվածներով։ Ըստ […] ...
15:55 15.05.2025
Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ ՖիդանԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ «Ինչպես գիտեք, մեր նախագահը ներկայումս Անկարայում ընդունում է պարոն Վոլոդիմիր Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեզ հետ է […] ...