Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+32.09 oC

Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ

11:53 05.10.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին հանդիսավոությամբ ռազմաճակատ է ճանապարհվել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտը։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, նախարար Բադասյանը ողջույնի խոսքում նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը:

«Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաև, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, և միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»,- նշել է արդարադատության նախարարը և ընդգծել, որ իր համար մեծ հպարտություն է ղեկավարել մի կառույց, որը բաղկացած է այնպիսի ծառայողներից, որոնք հայ ժողովրդի զինվորներն են, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

Ռուստամ Բադասյանը բոլորին մաղթել է անփորձանք ու հաղթական վերադարձ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը բարձր է գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը և համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, և բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու ծառայության պատմության մեջ:

«Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, անկոտրում ոգի և թշնամուն ջախջախիչ հարված հասցնելուց ու վերջնական պարտության մատնելուց հետո՝ անկորուստ վերադարձ մեր շարքերը»,- նշել է ծառայությանը պետը և ընդգծել, որ հաղթանակը մերն է լինելու:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի՝ Տերունական և պաշտպանիչ աղոթքներից հետո քրեակատարողական ծառայողներից կազմված վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա Բերգամինի

20:40 16.07.2025

Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա Բերգամինի

Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, Առաջ Իտալիա կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) […] ...

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

20:28 16.07.2025

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն ասել է, որ իր հաջորդ մենամարտը կլինի այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին, հաղորդում է Чемпионат-ը՝ հղում կատարելով Global Reality-ն: «Ինձ ասացին, որ որոշում կկայացնեն մինչև հաջորդ շաբաթ։ Կա՛մ ես տիտղոսի համար մենամարտելու եմ Տոպուրիայի հետ, կա՛մ տիտղոսի համար մենամարտից առաջ ևս մեկ մենամարտ էլ կանցկացնեմ։ […] ...

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

20:19 16.07.2025

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Կողմերը քննարկեցին մարզում […] ...

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

20:07 16.07.2025

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...

SHANTNEWS

20:00 16.07.2025

SHANTNEWS

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

19:57 16.07.2025

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...

BACK_TO_TOP