21:34 21.09.2020
Տավուշում տեղադրվել է հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը: Նախաձեռնությունը կապիտանի հորեղբորորդու` Կարեն Արշակյանինն է:
«Տավուշում հուշաքար տեղադրելու մտադրությունն առաջացավ այն ժամանակ, երբ բեռնատարներով անվադողեր էին տարել սահման: Երբ հուշաքարն արդեն պատրաստ էր, տարանք Տավուշ, տեղադրել ենք մոտ 2 շաբաթ առաջ, այդ ողջ ընթացքում մեզ հետ էր նաև Սոսի եղբայրը: Հուշաքարը տեղադրեցինք Այգեձոր համայնքի հենց մուտքի մոտ, այդ վայրը պատահական ընտրված տարածք չէ, հենց այդ ճանապարհով են ամեն օր անցում Սոսի մարտական ընկերները, հուշաքարից մոտ երկու մետր հեռու կա նաև ժայռի վրա քանդակած հսկայական խաչ, որը թրաձև է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Կարեն Արշակյանը:
Նախաձեռնության հեղինակը նաև պատմեց, որ հուշաքարի տեղադրման ժամանակ տարածքի բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ կատարել են Այգեձոր գյուղի բնակիչներն ու Սոսի մարտական ընկերները, նրանք բոլորն անձնապես ճանաչել են Սոսին ու կարևորել համայնքի մուտքի մոտ հուշաքարի տեղադրման նախաձեռնությունը:
Կապիտան Սոսն իր ծառայության ընթացքում ապրել է Բերդ քաղաքում, որտեղ էլ սեպտեմբերի 19-ին բացվել է հուլիսյան մարտերի ժամանակ զոհված չորս քաջորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Բացմանը ներկա են գտնվել նաև Սոս Էլբակյանի ծնողները:
«Հենց այդ օրն էլ Սոսի ծնողներիը իր մարտական ընկերների ուղեկցությամբ գնացել ու տեսել են հուշաքարը: Այգեձոր գյուղը Բերդից 35 կմ հեռու է, ծնողները շրջել են այն վայրերում, որտեղով անցել է իրենց զավակը ծառայության ընթացքում»,- նշել է Կարեն Արշակյանը:
Այսօր կայացել է նաև Սոս Էլբակյանի հիշատակին նվիրված «Մամ ջան չլացես» երգի ու տեսահոլովակի պրեմիերան, իսկ շուտով Մարմաշեն գյուղի գլխավոր թիվ 38 փողոցը կանվանակոչվի հերոս քաջորդու անունով, ցուցանակն արդեն տեղադրված է, համայնքի ավագանին առաջիկա նիստում համապատասխան որոշում կընդունի:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից էր, հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...
19:08 20.08.2025
Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...
18:54 20.08.2025
Կաբարդինո-Բալկարիայի լեռներում լեռնագնացներ են զոհվելԿաբարդինո-Բալկարիայում Ադիլ-սու կիրճ բարձրանալիս զոհվել են Պերմից երկու լեռնագնացներ։ Նրանց մարմինները նախատեսվում է տարհանել, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ «Ադիլ-սու կիրճի վերին հատվածներում՝ Վյատաու գագաթին (մոտ 3700 մ բարձրություն), Պերմից երկու լեռնագնացներ ընկել են և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանի Արտակարգ […] ...
18:41 20.08.2025
Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, […] ...
18:28 20.08.2025
Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ըՕգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ […] ...