11:16 04.09.2020
Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության և ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է: Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն նկատեցին, որի մասին հայտնեցին Ոստիկանություն, և դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ […]
10:51 04.09.2020
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2363 թեստից 2173-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
10:36 04.09.2020
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճից […]
10:12 04.09.2020
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 1997 թ. սեպտեմբերի 4-ին ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը: Այդպիսով՝ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր: Փրկարար […]
08:17 04.09.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Տեխնիկական փաստ` 2019-ից այնքան խնայված բենզին կա, որ մեր նախարարությունն այս տարի բենզինին հատկացված ամբողջ գումարից չի ծախսելու գեթ մեկ լումա (ավելի քան 10 տոննա կարող էինք գնել), ու մյուս տարվա մի հատվածում էլ դեռ վառելիք կունենանք: Ինչ քշել են քշել նախկինում, «ռեյսավիկ» են […]
08:08 04.09.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Արշակունյաց պող․50 բնակելի շենք, Մաշտոցի պող. 10, 16, 16ա շենքեր, Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր, Զաքյան փ. 10 շենք, Բրյուսովի փ. 1, 2 , 19, 21, 23, 28, 38, 39, 48, 54 […]
23:41 03.09.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված […]
23:17 03.09.2020
Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: «Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։ Առանձնահատկությունները 1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը […]
23:10 03.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Գյումրիի Մարմաշենի խճուղում վրաերթ է տեղի ունեցել: Դեռևս չպարզված հանգամանքներում «Mitsubishi » մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Մուշ 2 թաղամասի բնակիչ, հեծանվորդ 67-ամյա Գ. Խարաջյանին, որն իր հեծանվով խաչմերուկով ընթանալիս է եկել: Տուժած հեծանվորդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ […]
22:21 03.09.2020
Ազգերի լիգայի A լիգայի 4-րդ խմբի Գերմանիա-Իսպանիա խաղը մեկնարկում է։ Հավաքականների մեկնարկային կազմերը՝ Գերմանիա․ Տրապ – Գոսենս, Ռյուդիգեր, Զյուլե, Կեհրեր – Ջան, Կրոս, Գյունդողան – Սանե, Դրաքսլեր, Վերներ: Իսպանիա․ Դե Խեա – Գայա, Պաու Տորես, Ռամոս, Կարվախալ – Բուսկետս, Ալկանտարա, Ռուիս – Ֆերան Տորես, Նավաս, Ռոդրիգո: Խաղը կարող եք դիտել այսօր՝ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22:35-ին՝ […]
21:08 03.09.2020
Սեպտեմբերի 3-ին` ժամը 18:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ս․, ծնված 1982 թ․) […]
21:00 03.09.2020
Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն՝ […]
20:50 03.09.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է կանաչապատման ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին ու ծրագրերին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Նշենք, որ 2020թ. տարեսկզբից Երևանի բնապահպանական ու կանաչապատման խնդիրներով սկսեց զբաղվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: «Ամենահիմնական և կարևոր գործը, որ մենք արել ենք՝ սկսել ենք համակարգային փոփոխություններ: Յուրաքանչյուր վարչական շրջան կանաչապատման […]
20:41 03.09.2020
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔՀԿ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև այլ դատապարտյալների հետ: Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն […]
20:05 03.09.2020
Տնտեսությունը սահմանափակումների թուլացումից հետո սկսել է ակտիվանալ ։ Ռեստորաններում միջոցառումներն առայժմ, մասնակիցների թվի սահմանափակումներով, թույլատրելի են: Շղթայաբար ակտիվանում է նաև գեղեցկության սրահների և հուշանվերների խանութների աշխատանքը: Պարապուրդի շրջանում կրած վնասները նախ պետք է վերականգնեն, ապա մտածեն շահութաբերության մասին: Այսօր կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից խոսել են տուժած ոլորտների ներկայացուցիչները: Տուժել է գործատուն, հետևաբար նաև աշխատողները: Սպասարկման ոլորտում […]
19:55 03.09.2020
Գյումրիի Նորավան թաղամաս անվանումը համահունչ չէ տարածքի փողոցների այն խնդիրներին, որոնք 30 տարուց ավելի է տանջում են բնակիչներին։ Բաղրամյան և Հունան Ավետիսյան փողոցների սեփական տներում կոյուղատար ցանց գոյություն չունի, բակերում սեպտիկ հորեր են փորել ու այսկերպ կարգավորել սանհանգույցի հարցերը։ Այնպես չէ, որ Նորավանը կոյուղատար համակարգ չի ունեցել: Այն բոլոր ենթակառուցվածքներով ապահոված թաղամաս է, ունի մանկապարտեզ, […]
19:00 03.09.2020
Ժամանակավոր դադարից հետո «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Տրանշ-3 հատվածում ներկա պահին աշխատանքները վերսկսվել են և ընթանում է ճանապարհի ենթահիմքի կառուցում։ Սեպտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց «Սինոհիդրո» Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ «Սինոհիդրո» Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ: Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից ։ Կազմակերպությունն իրականացնում […]
18:50 03.09.2020
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ […]
18:23 03.09.2020
Այսօր՝ կեսօրին, կարճատև քամու պատճառով Երևանի կենտրոնում 4 ծառ է տապալվել։ Այդ մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ նաև տեղեկացնում են, որ իրենց աշխատակիցներն արագ արձագանքել են և հետևանքները վերացնում են։ Հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարում երևում է, որ ծառերից մեկն ընկել է փողոցում կայանած մեքենայի վրա:
18:04 03.09.2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ կայացվել է 5219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Դարձյալ սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում, որից միայն 638-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
17:50 03.09.2020
Կառավարության որոշմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոց 26 հասցեի Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի շենքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել է երկամսյա ժամկետում ՊՈԱԿ-ի հետ ունեցած անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր […]
17:28 03.09.2020
Ոչ միայն պաշտոնյայի, այլև ցանկացած անձի կողմից փաստաբանի և նոտարի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի կլինի, եթե խորհրդարանը առաջիկայում երկրորդ ընթերցմամբ էլ ընդունի «Իմ քայլը» խմբակցության անդամներ Նիկոլայ Բաղդասարյանի և Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը: Մինչ այդ, այն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Արարքը պատժվում է տուգանքով և առավելագույնը […]
17:16 03.09.2020
Սեպտեմբերի 2-ին 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի և ենթակա զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել են համալիր մարզումներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները պայմանական հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս, հետախուզական և կրակային խնդիրներ կատարելիս, կատարելագործվել են հրամանատարական կազմի ստորաբաժանումները կառավարելու հմտությունները։
17:04 03.09.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում մեկնարկել են խաղահրապարակի և պուրակի կառուցման շինարարական աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ այս պահին իրականացվում են խաղահրապարակի տարածքի հողահարթեցման և բետոնապատման, ինչպես նաև պուրակի ցանկապատման աշխատանքներ: Շինարարական աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա բարեկարգ պուրակ՝ նաև փոքրիկների համար […]
16:46 03.09.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հիշեցնում են Մոսկվայից դեպի Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը: Մոսկվա – Գյումրի` 08.09. 2020թ․ («Դոմոդեդովո» օդանավակայան, ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Գյումրի` 11.09․2020թ․ («Դոմոդեդովո» օդանավակայան, ժամը՝ 11:00-ին)
16:39 03.09.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարում է իրականացրել Գյումրի քաղաքում: Շինանյութի խանութներ, գազի լցակայաններ տեղի ունեցած կրկնայցերի ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են մի շարք խախտումներ՝ կապված մասնավորապես փակ աղբամանների, ջերմաչափերի ու ջերմաչափման գրանցամատյանների հետ: Խախտումներ են դիտարկվել նաև խոշոր առևտրի կենտրոններում գործող մի քանի հագուստի խանութներում, որտեղ բացակայել են ջերմաչափերը, թերի են լրացված եղել […]
16:33 03.09.2020
Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Այս մասին հաղորդում են ՍԱՏՄ-ից։ Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի […]