12:49 04.07.2020
Հուլիսի 4-ը որպես Հայաստանի ազգային գրադարանի օր նշվում է 1999 թվականից: Այս մասին հայտնում են Ազգային գրադարանից: «1919 թվականի հուլիսի չորսին ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով է գրադարանը ստացել պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: Այսօր նշվում է գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 101-ամյակը: Գրադարանի պատմությունը, սակայն, շատ ավելի հին է.
Պատմական ակնարկ
Գրադարանի հիմնադրման տարեթիվը համարվում է 1832թ. հունվարը: 1828թ. Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը: 1832թ. հունվարի 14-ին Երևանում բացվեց գավառական գիմնազիա, որտեղ սկսեց գործել նաև գրադարան: Այս հաստատությունը իր գրադարանով պետք է դառնար Ռուսական կայսրության կրթական -պետական ծրագրերը իրականացնողը: Գիմնազիայի գրադարանը նախատեսված էր ուսումնական հաստատության սովորողներին և ուսուցիչներին ծրագրային անհրաժեշտ գրականությամբ ապահովելու համար, բայց կարճ ժամանակ անց դուրս եկավ դպրոցական գրադարանի շրջանակներից՝ իրականացնելով նաև հանրային գրադարանի գործառույթներ: Գրադարանը ուներ «ժապավինյալ մատյան»՝ գրանցամատյան, որտեղ արձանագրվում էին հավաքածուների մուտքերն ու ելքերը, կատարվում էր համալրում՝ գնման, բաժանորդագրության, նվիրատվության և այլ միջոցներով: Դպրոցին հատկացված 3800 ռուբլուց 150 ռուբլին հատկացվում էր գրադարանին՝ գնումներ կատարելու և գրադարանի հավաքածուն համալրելու համար: Արդեն 1837թ. գրադարանի հավաքածուն կազմում էր 40-ից ավելի գիրք, 3 քարտեզ, 6 հանդես, այդ թվում՝ «Журнал министерства народного просвещения», «Северная пчелка», «Библиотека для чтения» և այլն:
Գրադարանի հավաքածուի հարստացումը և գրադարանային գործընթացների արդիականացումը կապվում է Խաչատուր Աբովյանի անվան հետ. 1843թ. նա նշանակվեց գիմնազիայի տեսուչ: Աբովյանը կապեր էր հաստատում կայսրության հայտնի հրատարակիչների, գրավաճառատների հետ, պատվիրում անհրաժեշտ ուսումնական, գեղարվեստական գրականություն: Պահպանվել են նրա գրությունները՝ ուղղված պարբերականների հրատարակիչներին, որոնցով նա հայտնում էր գրադարանում բացակայող համարների մասին և խնդրում դրանք ուղարկել գրադարանի հասցեով: Աբովյանը հետևողականորեն համալրում էր գրադարանը նաև հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ: Նրա շնորհիվ ոչ միայն նպատակային համալրման, հաշվառման ու սպասարկման աշխատանքները բարելավվեցին, այլև գրքերի մշակման, գրացուցակավորման գործը դրվեց գիտական հիմքերի վրա: 1846թ. նրա ջանքերով գրադարանին զուգահեռ բացվում է նաև Կովկասագիտության թանգարան, որտեղ ժողովվում են ոչ միայն հնագիտական ու ազգագրական արժեք ներկայացնող առարկաներ, այլև 200 միավորից ավելի գրքեր կովկասյան տարածաշրջանի պատմության, աշխարհագրության մասին: Հետագայում այդ գրքերը և գիմնազիայի գրադարանի գրականության մի մասը՝ ընդամենը 18.000 միավոր, պետք է կազմեր Ազգային գրադարանի հավաքածուի հիմքը: 1863թ. Երևանի նահանգապետի թույտվությամբ գավառական ուսումնարանի գրադարանը պաշտոնապես համարվում է հանրային գրադարան»,- հայտնում են Ազգային գրադարանից:
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...