12:27 04.07.2020
Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից նշված է.
«Գորշ արջերը հանդիպում են սաղարթախիտ անտառներում, գետերի, առվակների ափերին, լեռնային մարգագետիններում: Հայաստանում հիմնականում հանդիպում են Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։
Գորշ արջերն ամենակեր են: Սննդակարգի մեծ մասը կազմում է բուսական սնունդը, իսկ փոքր մասը՝ կենդանական սնունդը։ Սիրում են հատապտուղներ, մրգեր, իսկ արդեն ուշ աշնանը, երբ նրանք պատրաստվում են ձմռան գալուն, սկսում են ուտել բարձր սննդառություն ունեցող ընդեղեն՝ ընկույզ, կաղին և այլն:
Երևանի կենդանաբանական այգում իր հիմնադրման օրվանից միշտ եղել են գորշ արջերը: Այգում գորշ արջերը սնվում են օրական 2 անգամ․ ուտում են խնձոր, գազար, ձմերուկ, չոր կեր և այլն:
Իսկ գիտե՞ք, որ.
Հայ ժողովրդական հավատալիքների շարքում զգալի հետաքրքրություն է ներկայացնում արջի պաշտամունքը։
Արջերի վերաբերյալ հետաքրքիր վկայություններ կան նաև հայ բանահյուսության մեջ, որոնց շնորհիվ բացահայտվում են արջին վերագրվող բազմաթիվ հատկանիշներ ու հնարամտություններ, որոնք կենսունակ են նաև մեր օրերում։
Ամենահայտնին Կիրակոս Գանձակեցու կողմից ներկայացված ավանդությունն է։ Պատմիչի գրած այս ավանդությունը հետագայում էլ պահպանել է իր հիմնական բովանդակությունը․ արջի ծառայելը եկեղեցուն, նրա գերեզմանը որպես սրբատեղի, այնտեղից վերցված հողով տարբեր հիվանդությունների բուժումը, վտանգներից զերծ մնալու ակնկալությունը և այլն։
Ըստ որոշ հեղինակների՝ այլ վերլուծություններն ընդամենը նրա ներկայացրածի բարդեցման և շերտավորման արդյունքն են։
Հայկական ժողովրդական հավատալիքներում արջին վերագրվել են մի շարք հատկանիշներ․ մարդու և արջի վարքը, բնավորության և արտաքին նմանությունները, արջի կողմից տաք հանքային ջրերի հայտնաբերումը, արջի ինքնաբուժման, ժողովրդական բժշկության մեջ առանձին բույսերի բուժիչ հատկությունների իմացության, մայր արջի ընդգծված խնամքը իր ձագերի նկատմամբ՝ ինչպես կնոջ մայրական խնամքը, արջի հակումը դեպի երաժշտությունը և այլն»։
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...
18:12 05.07.2025
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...